ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Կանադայում վթար է ենթարկվել ավտոբուսը, որը տեղափոխում էր հոկեյի երիտասարդների թիմի անդամներին։ Նախնական տեղեկություններով` մահացել են 14 մարդ։ Այս մասին հայտնում է Globe and Mail-ը՝ հղում անելով երկրի Թագավորական ժանդարմերիային։
Thank you again to @BourgaultAg for sponsoring the Bourgault Cup and presenting it to the boys after our big win. #BroncoHockey pic.twitter.com/WA4dCFJWlL
— Humboldt Broncos (@HumboldtBroncos) 25 марта 2018 г.
Ավտոբուսում ընդհանուր առմամբ 28 մարդ է եղել։ Նրանցից տասնչորսը մահացել են, մյուսները տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։ Երեքը ծայրահեղ վիճակում են։
Humboldt Broncos երիտասարդների հոկեյի թիմի ավտոբուսը վթարի է ենթարկվել ուրբաթ երեկոյան Սասկաչևան նահանգի մայրուղիներից մեկի վրա։ Թիմը մեկնում էր Սասկաչևանի պատանիների հոկեյի լիգայի կիսաեզրափակիչ փուլին մասնակցելու։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ցավակցել է մահացած ու տուժած հոկեյիստների հարազատներին։
Je ne peux imaginer ce que peuvent vivre ces parents… je suis de tout cœur avec toutes les personnes éprouvées par cette terrible tragédie, dans la communauté de Humboldt et ailleurs. https://t.co/7O0og0876w
— Justin Trudeau (@JustinTrudeau) 7 апреля 2018 г.
«Չեմ կարող պատկերացնել՝ ինչի միջով են հիմա անցնում ծնողները։ Մտքով այն մարդկանց հետ եմ, որոնց դիպչել է այս սարսափելի ողբերգությունը», — գրել է Թրյուդոն Twitter-ի իր էջում։
Իրավապահ մարմինները պարզում են վթարի պատճառը։