Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյան

Երկու աստղ–կարիճներով. Պլյուշչենկոն Մեդվեդևա–Բաբասյանին մեծագույն գեղասահորդուհի է անվանել

32
(Թարմացված է 20:41 06.04.2018)
Հայտնի ռուս գեղասահորդներ Եվգենի Պլյուշչենկոյի և Եվգենյա Մեդվեդևայի լուսանկարը կարելի էր մակագրել` «Ժենյաները` Ճապոնիայում»։ Բաժանորդներն էլ հատուկ նշել են, որ երկու գեղասահորդները համաստեղությամբ կարիճ են, իսկ դա նշանակում է, որ ուժեղ անձնավորություններ են։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն Instagram–ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա Փհենչհանի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևայի հետ է։

«Մեր օրերի մեծագույն գեղասահորդուհի Ժենեչկայի հետ, շատ ուժեղ և տաղանդավոր աղջիկ. շարունակում ենք գրավել Ճապոնիան #starsonice2018 շոուում», – մակագրել է լուսանկարը Պլյուշչենկոն։

Հայտնի գեղասահորդի երկրպագուներն անմիջապես արձագանքել են լուսանկարին. «Պաշտում եմ Մեդվեդևային, Զագիտովային, Տրուսովային։ Նրանք անհավանական տաղանդավոր մարզիկներ են։ Իսկ Ճապոնիայի շոուն շատ դուր եկավ», «Նրանք երկուսն էլ կարիճ են, սա խոսում է այն մասին, որ նրանք ուժեղ անձնավորություններ են, աշխատասեր և կհասնեն իրենց նպատակին, հայրենասեր են», «Ժենեչկա Մեդվեդևան գեղեցկուհի է և խելացի անձնավորություն»։

Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը ծնվել է Մոսկվայում 1999 թվականի նոյեմբերի 19-ին։

Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի գեղասահորդուհին ելույթ է ունենում կանանց մենասահքում։ 2018 թվականի Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր է։

 

Ժենյան` 2016 և 2017 թվականների աշխարհի կրկնակի չեմպիոն է, 2016 և 2017 թվականների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 2018 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, 2015 և 2016 թվականների Գրան պրիի եզրափակիցների կրկնակի հաղթող, 2017 թվականի աշխարհի թիմային գավաթի արծաթե մեդալակիր։ 2016 և 2017 թվականների Ռուսաստանի կրկնակի չեմպիոն։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, կամավոր ծրագրում և միավորների քանակով միջազգային ռեկորդակիր։

32