Հիվանդանոց Մեծ Բրիտանիայում, արխիվային լուսանկար

Սկրիպալն ապաքինվում է

39
(Թարմացված է 18:22 06.04.2018)
Հետախուզության գլխավոր վարչության (ՀԳՎ) նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալն ապաքինվում է. նա այլևս ծայրահեղ վիճակում չէ։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Սերգեյ Սկրիպալի վիճակն այլևս կրիտիկական չէ։ Այս մասին այսօր հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Reuters-ին։

«Սերգեյ Սկրիպալը դրական է արձագանքում բուժմանը», — նշում է գործակալությունը` այս անգամ հղում անելով Associated Press-ին։

Ինչ վերաբերում է Սկրիպալի դստերը` Յուլյային, որը նույնպես տուժել էր անհայտ նյութից, Սոլսբերիի հիվանդանոցի մամուլի ծառայությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ դեռ հայտնի չէ` երբ դուրս կգրվի հիվանդանոցից։

«Դուրս գրվելու օրվա հետ կապված տեղեկությունները շահարկումներ են։ Յուլյա Սկրիպալը խնդրել է հարգել իր անձնական կյանքը, քանի դեռ ապաքինվում է։ Ես կոչ եմ անում ԶԼՄ-ներին հարգել նրա ցանկությունը», — հայտնել են հիվանդանոցում։

Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները կտրուկ սրվել են բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած դեպքի պատճառով։ Հենց այդ քաղաքում են թունավորել Բրիտանիայի հատուկ ծառայությունների համար աշխատող ռուսական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը` Յուլյային։ Լոնդոնում պնդում են, որ Սրիպալին A234 նյարդապարալիտիկ նյութով թունավորելու գործին մասնակցել է Ռուսաստանը, մինչդեռ Ռուսաստանը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը` հիշեցնելով, որ Սոլսբերիի մոտակայքում է գտնվում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության քիմիական լաբորատորիան։

39