Կիևում այրված եկեղեցին

Անհայտ անձինք Կիևում այրել են Աստվածամոր եկեղեցին. լուսանկարներ

30
Ապրիլի 5–ի լույս 6–ի գիշերն անհայտ անձինք այրել են Աստվածամոր երուսաղեմյան սրբապատկերի եկեղեցին։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Չարագործները գիշերը Կիևում այրել են Մոսկվայի պատրիարքության ուկրաինական ուղղափառ եկեղեցու Աստվածամոր երուսաղեմյան սրբապատկերի եկեղեցին։ Այդ մասին հաղորդում է եկեղեցու քահանա Դմիտրի Գարչուկը Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Ինչ-որ մեկն այրել է եկեղեցին։ Սրտանց շնորհակալ եմ հրշեջներին։ Ներիր, տեր աստված, այրողներին, քանզի չգիտեն, թե ինչ են անում», — գրել է նա իր էջում և հրապարակել հրդեհի լուսանկարները։

Աստվածամոր երուսաղեմյան սրբապատկերի եկեղեցին ամբողջությամբ կառուցված է փայտից։ Քահանայի տեղադրած լուսանկարներում երևում է, որ այրվել է եկեղեցու պատը։

Ներկա պահին Ուկրաինայում գործում է ուկրաինական ուղղափառ եկեղեցին, որն ինքնավար եկեղեցի է Մոսկվայի պատրիարքության կազմում։ Գործում են նաև համաշխարհային ուղղափառության կողմից չճանաչված եկեղեցական կառույցներ` Կիևի պատրիարքարանը և Ուկրաինական անկախ ուղղափառ եկեղեցին։

30