00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայ օրենքով գողերի» առաջնորդին քրեական աշխարհի լիկվիդատոր են ընտրե՞լ

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցКриминальная разборка
Криминальная разборка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զապին երկու հաշվեհարդար են վերագրում. առաջին դեպքում նրա մարդիկ գնացել են Ղարաբաղցի Հայկոյի տուն ու կրակել նրա ոտքին, իսկ երկրորդն իրագործվել է Շաքրո Մոլոդոյի կողմնակիցների խնդրանքով։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Հայտնի «օրենքով գող» Զապ Լեննականցին (Անդրանիկ Սողոյան) կարող է կապված լինել մեկ այլ «գող» Հայկ Նիկողոսյանին (Ղարաբաղցի Հայկոյի) պատժելու գործի հետ։ Այս մասին այսօր գրում է «Փրամ Քրայմ» պարբերականը։

Тюремная наколка на руках - Sputnik Արմենիա
Վրաստանի «օրենքով գողերը» կարող են հաստատվել Հայաստանում. ահազանգ վրացի փորձագետներից

Հայկո Ղարաբաղցին 15 տարի «օրենքով գող» է եղել, ընդհուպ մինչ այն պահը, երբ նրան «թագից զրկել» է քրեական աշխարհի արքա Դեդ Հասանը (Ասլան Ուսոյան, սպանվել է 2013 թվականին)։ Աղբյուրի տվյալով` այդ ժամանակից ի վեր Ղարաբաղցի Հայկոն քրեական աշխարհում ունեցած կարգավիճակը վերադարձնելու փորձեր է անում ու ասում, որ Զապը գող չէ։ Ի պատասխան դրան` Զապի մարդիկ գնացել են Ղարաբաղցի Հայկոյի տուն ու կրակել նրա ոտքին։

Բացի Ղարաբաղցի Հայկոյի ոտքին կրակելուց, Զապին են վերագրում նաև քութաիսցի «գող» Գոչի Ալպաիձեի (Ալֆասոն) նկատմամբ հաշվեհարդարը։ «Փրայմ Քրայմը» գրում է, որ պատվիրատուն եղել է Նոդար Ռուսթավսկին (Նոդար Ասոյան), որը Շաքրո Մոլոդոյի մտերիմ «զինակիցն» է։

«Ալֆասոնին վերացնելու անհաջող փորձի հետևում մի հակամարտություն կա, որն առաջացել է այն բանից հետո, երբ նա ցանկացել է խառնվել Ռոստովի մարզերի գործերին։ Իսկ Նոդարը տարիներ շարունակ «նայում» է այդ տարածքը», — գրում է կայքը։

Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Զապ Լեննականցին հայտնվել է թուրք իրավապահների ուշադրության կենտրոնում` մեկ այլ քրեական հեղինակության` Դավիթ Ալխանաշվիլու (որն ավելի հայտնի է որպես «օրենքով գող» Դաթո Պանկիսկի) սպանությունը կազմակերպելու կասկածանքով։ Այն ժամանակ վարկած կար, որ Պանկիսկիի սպանությունը կատարվել է Շաքրո Մոլոդոյի զարմիկի պատվերով։

Բացի այդ, ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Դաթոյի բարեհաջող ոչնչացումը թույլ է տվել Զապին ևս մեկ «պատվեր» վերցնել` սպանելով ադրբեջանցի «օրենքով գող» Գուլիին (Նադիր Սալիֆով)։

Պարբերականը նշում է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Զապը հայկական քրեական աշխարհի առաջնորդն է դարձել. եթե Հայկո Ղարաբաղցու նկատմամբ հաշվեհարդարը Զապի անձնական գործն էր, ապա Դաթոյի սպանությունն ու Ալֆասոնի դեմ մահափորձը Շաքրո Մոլոդոյի կլանին մատուցած ծառայություններ են։

Լրահոս
0