Դուբայ քաղաք

Հային մեղադրում են թմրանյութերի վաճառքի մեջ․ Դուբայում նրան մահապատիժ է սպառնում

282
(Թարմացված է 16:02 11.03.2018)
Հայ առևտրականը ոտքի է հանել Արաբական Միացյալ Էմիրությունների ոստիկանությանը։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. ԱՄԷ-ի իրավապահ մարմինները Դուբայի հայտնի Պալմ Ջումերյա կղզու հյուրանոցներից մեկում ձերբակալել են 38-ամյա հայի։ Նա մեղադրվում է անօրինական կերպով թմրանյութեր օգտագործելու և վաճառելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է «Նովոստի զալիվա» կայքը։

«Թմրանյութերի վաճառքի հսկողության բաժնի աշխատակիցները հայի հյուրանոցի համարից գտել և առգրավել են 10 փաթեթ կամ 113 գրամ կոկաին», — ասվում է հրապարակման մեջ։

Ոստիկանությունը ձերբակալել է հյուրանոցի նախասրահում առևտրով զբաղվող հային։ Նրա պիջակի ձախ գրպանում երկու փաթեթ կոկաին են գտել։

Ձերբակալվածն արդարացել է, թե իր մոտ ընդամենը երկու փաթեթ կոկաին է եղել, որն անձնական օգտագործման համար է։ Սակայն ոստիկանությունը զննել է նրա հյուրանոցային համարը և այնտեղ ևս ութ փաթեթ թմրանյութ հայտնաբերել։

Հարուցվել է քրեական գործ, դատը նշանակված է մարտի 22-ին։ ԱՄԷ-ում մինչև այդ եղել են դեպքեր, երբ թմրանյութեր վաճառողին դատապարտել են մահապատժի։ Երկու տարի առաջ Պակիստանի քաղաքացուն մահապատժի ենթարկեցին, երբ հաջողվեց ապացուցել նրա մեղքը։

282
Զինծառայող, արխիվային լուսանկար

Ղազախստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել  հրաժարվել ուժի կիրառումից

1
Աստանան պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել միջազգային կազմակերպությունների շրջանակում հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ գտնելու հարցում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հրաժարվել վիճահարույց հարցերի լուծման համար ուժի կիրառումից։

Հուլիսի 12-ին ադրբեջանական կողմը գնդակոծել էր հայկական դիրքերն ու փորձել գրոհել։ Հայկական կողմի պատասխան կրակի արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, վերադարձել էր իր դիրքեր։ Ադրբեջանի ԶՈւ–ն այսօր առավոտյան վերսկսել էր հայկական դիրքերի գնդակոծումը։

Պաշտոնապես նշվում է, որ Ադրբեջանը 4 զոհ և 4 վիրավոր ունի, հայկական կողմը` 5 վիրավոր։

Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

«Ղազախստանի հանրապետությունը խորապես մտահոգված է հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպով, որը հանգեցրել է մարդկային զոհերի։ Կոչ ենք անում մեր բարեկամական Ադրբեջանի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետությանը զսպվածություն դրսևորել և հրաժարվել ուժային միջոցների կիրառումից վիճահարույց հարցերի լուծման համար», – գրված է ԱԳՆ–ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ղազախստանը կարծում է, որ COVID-19 համավարակի և աշխարհում սոցիալ–տնտեսական իրավիճակի վատթարացման ֆոնին, առճակատման հետագա էսկալացիան կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։

«Խաղաղության և համաձայնության շուտափույթ ձեռքբերման հույս ենք հայտնում, նախևառաջ, երկկողմանի ձևաչափում։ Պատրաստ ենք ամեն կերպ միջազգային կազմակերպությունների` այդ թվում՝ ՄԱԿ–ի, ԵԱՀԿ–ի, ԱՊՀ–ի,  ԱՓՎՄԽ–ի (Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների) շուրջ խորհրդակցության շրջանակում աջակցել հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ փնտրելու հարցում», – նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ԵԱՀՄ ՄԽ համանախագահները արդեն դատապարտել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը` կոչ անելով կողմերին կանխել հետագա էսկալացիան։

1
թեգերը:
ուղերձ, հրետակոծություն, Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան
Ըստ թեմայի
Հայ-ադրբեջանական լարվածություն. Լավրովը Թուրքիայի՞ն է սաստել
Մնացականյանը Լավրովի հետ է խոսել. քննարկել են հայ–ադրբեջանական սահմանի լարված իրավիճակը
Ադրբեջանը հայտնվել է բարդ իրավիճակում․ քաղաքագետը՝ լարվածության ստեղծման պատճառների մասին
Հայկական ուժերն ադրբեջանական մի քանի անօդաչու են խոցել, այդ թվում՝ կամիկաձե
Ոստիկաններ, Ադրբեջան, արխիվային լուսանկար

Ձերբակալվել է Ադրբեջանի ՊՆ նախկին ղեկավարը

45
(Թարմացված է 19:30 13.07.2020)
Գազիևին մեղադրել են սոցցանցերում «նպատակաուղղված ապատեղեկատվություն տարածելու», ինչպես նաև «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևին ձերբակալել է սադրանքների և պետության դեմ կոչերի մեղադրանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հուլիսի 12-ին և 13-ին պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևը, «սոցցանցերում նպատակաուղղված տարածելով իրականությանը չհամապատասխանող սադրիչ տեղեկություն, սկսել է երկրի պաշտպանունակությունը թուլացնող գործողությունների, ինչպես նաև զանգվածային անկարգությունների կազմակերպման և երկրի պետական մարմինների գրավման կոչեր անել քաղաքացիներին»։

«Ռահիմ Գազիևին ձերբակալել են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 281 (կոչ պետության դեմ) և 282–րդ (սադրանք) հոդվածների հիման վրա», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Գազիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը միջադեպի ժամանակ 12 մարդ է կորցրել, թեև պաշտոնական Բաքուն հայտնում է 4 զոհի մասին։

Հայկական ԶՈւ-ի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներից մեկի լուսանկարը համացանցում է հայտնվել

Հուլիսի 12-ին արդբեջանական կողմը գնդակոծել էր հայկական դիրքերն ու փորձել գրոհել։ Հայկական կողմի պատասխան կրակի արդյունքում հակառակորդը, կորուստներ կրելով, վերադարձել էր իր դիրքեր։ Ադրբեջանի ԶՈւ–ն այսօր առավոտյան վերսկսել էր հայկական դիրքերի գնդակոծումը։

Ներկա պահին պաշտոնապես հայտնի է, որ Ադրբեջանը 4 զոհ և 4 վիրավոր ունի, հայկական կողմը` 5 վիրավոր։

Փափուկ ուժի, զսպվածության գործոնն Ադրբեջանի դեպքում չի աշխատում. Աբրահամյան

45
Ըստ թեմայի
Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ արտահերթ նիստը հետաձգվել է․ ինչու
ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպին․ դեսպան Տողանյան
Հայկական ուժերն ադրբեջանական մի քանի անօդաչու են խոցել, այդ թվում՝ կամիկաձե
Հայ-ադրբեջանական լարվածություն. Լավրովը Թուրքիայի՞ն է սաստել