Раскопки в Нор Геги

«Մշակութային պատերազմ» ՅՈՒՆԵՍԿՕ–ում. Ադրբեջանը հարձակվում է, Հայաստանը` լռում

366
(Թարմացված է 04:06 10.02.2018)
ՅՈՒՆԵՍԿՕ–ն հերթական անգամ աջակցեց Բաքվին` մերժելով Ֆլորենցիայում կայանալիք գիտաժողովին հայ գիտնականի մասնակցությունը։ Հայաստանի գիտական համայնքն այդ քայլը մարդու իրավունքների խախտում է որակում։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի— Sputnik, Լաուրա Սարգսյան. Պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանին արգելել են մասնակցել Ֆլորենցիա քաղաքում կայանալիք գիտաժողովին` ՅՈՒՆԵՍԿՕ ուղղված Ադրբեջանի բողոքների պատճառով, Sputnik Արմենիայի հԵտ զրույցում ասաց Արցախում Տիգրանակերտի տարածքում հնագիտական պեղումներ կատարող արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի  Արցախի հնագիտության խմբի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը պետք է մասնակցեր Կովկասի և Իրանի տարածքի թաղումային կառույցներից մեկին՝ կուրգաններին նվիրված գիտաժողովին։ Այն պետք է կայանա Ֆլորենցիա քաղաքում մարտի 29–30։  Կազմակերպիչներն արդեն հաստատել էին նրա մասնակցությունը, սակայն հետո նամակ են ուղարկել` հայտնելով  մերժման մասին։

«Երանյանին ուղղված նամակում գրել են, որ բողոքներ են եկել ՅՈՒՆԵՍԿՕ։ Կազմակերպության 1956 թվականի հռչակագրի համաձայն` «արգելվում է վիճելի տարածքներում հնագիտական հետազոտություններ անցկացնել»։ Իսկ Արցախը հակամարտության գոտի է համարվում»,  – ասաց Պետրոսյանը։

Պետրոսյանն ասում է, որ այս քայլով ՅՈՒՆԵՍԿՕ–ն հակասում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, որի համաձայն` յուրաքանչյուր մարդ իրավունք ունի մշակույթի ոլորտում գործունեություն ծավալել։ Հատկապես, որ Երանյանին մերժումն եկել է այն բանից հետո, երբ նրա զեկույցն արդեն հրապարակվել էր։

«Ադրբեջանի մասնակիցները տեսել են զեկույցն ու բողոքել են ՅՈՒՆԵՍԿՕ–ին», – ասաց Պետրոսյանը։

Նա հավելեց, որ Արցախի  հուշարձաններին նվիրված  աշխատանքներն առաջին անգամ չէ, որ արգելվում են։ Երբ Ադրբեջանի արտգործնախարարը նախապես դրանց մասին չի իմանում, ապա գիտնականները հանգիստ ելույթ են ունենում Եվրոպայում տեղի ունեցող գիտաժողովներին։

Ստացվում է` Հայաստանը պարբերաբար  բախվում է  Արցախի տարածքն ուսումնասիրելու խնդիրների հետ։ Պետրոսյանը դա «մշակութային պատերազմ»  է անվանում։

«Ես մի քանի անգամ դիմել եմ Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահին, ՀՀ մշակույթի նախարարին։ Երկու անգամ ՅՈՒՆԵՍԿՕ–ի հայկական հանձնաժողովին նախագիծ եմ հանձնել, որում նշել եմ` եթե վիճելի հարցեր կան, մենք համաձայն ենք բացել հարթակ, որտեղ կհրապարակենք  մեր ուսումնասիրած հուշարձանների մասին նյութեր։ Մեզ հայտնեցին, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն հրաժարվում է մեր հայտն ընդունել», – ասաց Պետրոսյանը։

Նա կարծում է, որ Ադրբեջանը հարձակողական քաղաքականություն է վարում, որին Հայաստանը պետք է արժանի պատասխան տա։

«Երանյանի հարցն այդպես էլ կմնա, քանի որ գիտաժողով կազմակերպող ցանկացած միջազգային կառույց իրավունք ունի որոշում կայացնել այս կամ այն մարդու մասնակցության մասին»,  – ասաց Պետրոսյանը։

Պետրոսյանը Հայաստանի իշխանություններին կոչ արեց  հարձակողական գործողությունների հայեցակարգ մշակել` ի պատասխան Ադրբեջանի քաղաքականության, որպեսզի հետագայում այդպիսի միջադեպերին ժամանակին արձագանք տա։

366
Կաննի կիոնփառատոն

Հայ ռեժիսորի ֆիլմը ներկայացված է Կաննի փառատոնին

60
(Թարմացված է 00:04 04.06.2020)
Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնն արդեն հայտարարել է այս տարվա իր ծրագիրը։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնին այս տարի ներկայացված կլինի նաև հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Փառատոնի արտ-տնօրեն Թիերի Ֆրեմոն ու նախագահ Պիեր Լեսկյուրը հայտարարել են՝ ինչ ֆիլմեր են ընտրել Կաննի 73-րդ կինոփառատոնի համար։

The First Features ծրագրին մասնակցում է հայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի Si Le Vent Tombe (Should the wind fall) «Եթե քամին վրա հասնի» ֆիլմը, որը Բելգիայի, Ֆրանսիայի ու Հայաստանի համատեղ արտադրությունն է։

Գեղեցկության և շքեղության վերջին ակորդը Կաննում. կինոփառատոնի վերջին լուսանկարները

Սյուժեի համաձայն՝ միջազգային աուդիտոր Ալենն Արցախ է գալիս՝ ինքնահռչակ  հանրապետության օդանավակայանը գնահատելու համար, որպեսզի այն բացվի։ Էդգարը` տեղացի տղան, թափառում է օդանավակայանում ու տարօրինակ գործով է զբաղվում։ Վերջիվերջո տղամարդն ու տղան հանդիպում են։

Հիշեցնենք՝ Կաննի փառատոնը նախատեսված էր մայիսին, ինչպես ամեն տարի, սակայն համավարակի պատճառով փառատոնը չի կայանա, բայց կազմկոմիտեն որոշել է հայտարարել ընտրված ֆիլմերը։

60
թեգերը:
ֆիլմ, Արցախ, ռեժիսոր, հայ, Կաննի կինոփառատոն
Ըստ թեմայի
Սա տեսնել է պետք. Կանն եկած աստղերի զարդերն ու հանդերձանքը. լուսանկարներ
Հայտնի են Կաննի 72-րդ միջազգային կինոփառատոնի դափնեկիրները. լուսանկարներ
Դեկամերոն-2020 կամ կարանտինի կաննոնների պահպանման հայկական ձևն ու մեղավորները

Մենք բոլորս Ջորջ Ֆլոյդ ենք․ԱՄՆ-ի բողոքի ակցիաները տարածվել են աշխարհով մեկ

38
Աշխարհը դեռ չէր լուծել կորոնավիրուսի խնդիրը, երբ նոր «համավարակ» եկավ՝ բողոքի համավարակը։ Ռասիզմի և ոստիկանական կամայականությունների դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունենում բազմաթիվ երկրներում։

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի՝ ձերբակալության ժամանակ գրանցված մահվան պատճառով սկզբում բողոքի ցույցեր ծավալվեցին Մինեապոլիսում, որտեղ էլ տեղի էր ունեցել միջադեպը։ Շատ արագ դրանք տարածվեցին ամբողջ ԱՄՆ—ում և դուրս եկան երկրի սահմաններից։

Հարյուրավոր մարդիկ «Չեմ կարողանում շնչել» և «Չկա արդարություն՝ չկա խաղաղություն» պաստառներով փողոց են դուրս եկել Նիդեռլանդներում, Իսպանիայում, Արգենտինայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում։ Հունաստանում ցուցարարները ԱՄՆ հյուպատոսարանի առջև այրել են Ամերիկայի դրոշը։ Անկարգություններով են ավարտվել բողոքի ցույցերը Կանադայում և Ֆրանսիայում, որտեղ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։ Դեպքի վայրի կադրերը՝ մեր տեսանյութում։

Բուն ԱՄՆ-ում ևս բողոքի ակցիաները չեն դադարում։ Զինվորականները սկսել են պարեկային ծառայություն իրականացնել Վաշինգտոնի փողոցներում, իսկ ոստիկանությունը սկսել է կոշտ միջոցներ կիրառել։ Բայց անկարգությունների մասնակիցներին դա չի կանգնեցնում։

«Հազիվ թե դատարանն իրեն լավ դրսևորի»․ Սիմոնյանը՝ ԱՄՆ-ում լրագրողների վրա հարձակման մասին

Հրկիզումները, կողոպուտն ու ոստիկանության հետ բախումները ԱՄՆ-ի շատ քաղաքներում արդեն սովորական բան են դարձել։

38
թեգերը:
Ոստիկանություն, Սպանություն, սևամորթ, Բողոքի ակցիա, աշխարհ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Կորոնավիրուսն ու ռուսական հետքը. ո՞ւմ են ձեռնտու ամերիկյան խռովությունները
Մխիթարյանը միացել է Ջորջ Ֆլոյդին նվիրված նախաձեռնությանը. լուսանկար
Ամերիկան պետք է ընտրություն անի ռասիզմի և անարխիայի միջև