ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Երգիչ Սպիտակցի Հայկոյի և ռեփեր Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգը իսկական հիթ է դարձել աշխարհի շատ երկրներում, և ահա հասել է նաև Ադրբեջան։
«Թուրքիայում և Ադրբեջանում երգում են «Մի գնա» երգը։ MI GNA'ya Türklerin ve Azerbaycanlıların dudaklarından vurun» անվանումով տեսանյութում, որը հրապարակել է Armenian MUSIC Հայկական երաժշտություն օգտատերը, երևում է, թե ինչպես են հարևանները զվարճանում հայտնի երգի տակ, որն ադրբեջանցի երգիչները կատարում են իրենց լեզվով։
Հայկական հիթը հասել էր նաև Եգիպտոս, Իսրայել, Սաուդյան Արաբիա, Լիբիա, Վրաստան, Ռուսաստան, ԱՄԷ և Ֆրանսիա։ Ֆրանսիացի հայտնի փոփ և ռեփ երգիչ Մետր Գիմսն այդ երգի «քավր» տարբերակն է ներկայացրել։ Տեսահոլովակը նկարել են Նյու Յորքում։
«Մի գնա» երգը ձայնագրվել է անցած տարի ռեփեր Սուպեր Սաքոյի հետ համահեղինակությամբ։ Ինչն է գերել մեր հարևաններին, դժվար է ասել, բայց կարելի է ենթադրել։ Հավանաբար, հոգեհարազատ «կլկլոցը», մի բան, ինչը թուրքերը համարում են իրենց մենաշնորհը: Համացանցում կան կադրեր, թե ինչպես է տեղի էստրադային աստղը համերգին պատրաստվելու ընթացքում «ոգեշնչվում» «Մի գնա» երգով։