00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հալեպի լավագույն զինագործները. ի՞նչ դեր ունեն հայերն ահաբեկիչների դեմ պայքարում

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցЗавод по производству боеприпасов в провинции Алеппо
Завод по производству боеприпасов в провинции Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռազմական թղթակիցը պատմել է հայերի դրության և կարգավիճակի, ինչպես նաև ռազմատեխնիկական պատրաստվածության մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Ռուս մարզիկ, դերասան և հասարակական գործիչ, Սիրիայում Anna News-ի ռազմական թղթակից Սերգեյ Բադյուկը հիշեցրել է, որ Սիրիայում զենքի արտադրությունը դրված էր հայկական սփյուռքի ուսերին։

2017 թվականի դեկտեմբերին «Բիզնես Օնլայն»-ին տված հարցազրույցում Բադյուկը պատմել է, թե «Իսլամական պետության» (ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում — խմբ.) գրոհայինների հետ կռվից հետո ինչպես է հանդիպել հայերին։

Вани Налпантян - Sputnik Արմենիա
Մոռանալ պատերազմը, կամ արաբերենի դասեր հայրենիք եկած սիրիահայերի համար

«Ինձ ապշեցրել է մի հանդիպում, երբ Խանասերի մերձակայքում թեժ կռիվ էր գնում, մեզ զանգեցին ու ասացին, որ ԻՊ-ի հետ բախումներ են ընթանում։ Անմիջապես այնտեղ շարժվեցինք։ Նկարահանեցինք, հետո կռիվը մարեց, մենք պահուստային դիրքեր քաշվեցինք։ Տեսնեմ` զենիթային կայանքի նշանառու օպերատորի կրծքին խաչ է կախված։ Ապշած հարցրի. «Անունդ ի՞նչ է»։ Պատասխանեց. «Ռաֆայել»։ «Ի՞նչ Ռաֆայել»։ «Հայ եմ»։ Ես ծիծաղեցի։ Պարզվեց, որ նրանց մոտ գրեթե բոլոր նշանառու օպերատորները, բոլոր զինագործները հայեր են։ Այնուհետև ես Հալեպում գործարան էի նկարահանում, որը աշխարհազորի համար ականներ ու ռազմամթերք էր արտադրում. այնտեղ ևս բոլոր աշխատակիցները հայեր էին։ Երբ պատերազմ էր մղվում, այդ գործարանից մինչև շփման գիծ մի քանի մետր էր։ Կարո՞ղ եք պատկերացնել։ Եվ այնտեղի ամբողջ արտադրությունը հայկական սփյուռքի ուսերին է», — ասել է Բադյուկը։

Նա հիշել է նաև, թե ինչպես են Հալեպի հայկական թաղամասում ռեստորան գնացել և ապշել մարդկանց բազմազանությունից։

Փակ դեմքերով կանանց կողքին նստած են եղել բաց դեմքերով ու նորաձև, եվրոպական ոճով հագնված մուսուլման կանայք, նրանց կողքին էլ` քրիստոնյա կանայք։

«Բոլորը հանգիստ շփվում էին։ Երբ ծխող կանանց նկատեցի, մտածեցի` աչքիս է երևում։ Ինձ ասացին, որ դա նրանց մոտ նորմալ երևույթ է», — հիշել է Բադյուկը։

Գալա-ՏՎ-ին տված հարցազրույցում նա նաև նշել է, որ Հալեպի ամենամաքուր, շքեղ ու հարուստ թաղամասը հայկականն է։

«Մտնում ես ու անմիջապես հասկանում, թե որ թաղամասում ես։ Աչք է զարնում։ Հալեպի ամենահայտնի ռեստորանը հայկական է։ Ե՛վ մուսուլմանները, և՛ քրիստոնյաները ծննդյան տոները կամ հարսանիքները հայկական ռեստորանում են նշում։ Որակի չափանիշ է։ Ռեստորանում բացառապես տղամարդիկ են աշխատում, նրանք անգլերեն շատ լավ են խոսում, ինչը հազվադեպ երևույթ է։ Հալեպի բոլոր արհեստավորները հիմնականում հայեր են», — ասել է Բադյուկը։

Նրա խոսքով` պատերազմի հետևանքով սիրիացի քրիստոնյաները, այդ թվում նաև հայերը, լուրջ կորուստներ են կրել։

«Այն թաղամասերում, որտեղով անցել են ԻՊ-ի գրոհայինները, ցեղասպանություն է իրագործվել, բոլորին սպանել են», — ասել է Բադյուկը։

Նշենք, որ մինչև հակամարտության սկիզբը Սիրիայի Հալեպ քաղաքում շուրջ 60 հազար հայ էր ապրում: Սիրիայի հայ համայնքը համարվում էր աշխարհի ամենահզոր համայնքներից մեկը և շուրջ 110 հազար մարդ էր ընդգրկում իր կազմում։

Սիրիական ճգնաժամից հետո, տարբեր գնահատականների համաձայն, ավելի քան 90 հազար հայ լքել է Սիրիան։

Լրահոս
0