00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարգարիտա Սիմոնյանը սահմռկեցուցիչ լուսանկար է հրապարակել Մոսուլից (18+)

© REUTERS / Ari JalalСитуация в Мосуле, Ирак
Ситуация в Мосуле, Ирак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
RT–ի գլխավոր խմբագիրը հրապարակել է Մոսուլում զոհված աղջկա սահմռկեցուցիչ լուսանկարը` նշելով, որ նյարդերից թույլ մարդիկ ավելի լավ է չնայեն։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Russia Today-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը լուսանկարը հրապարակել է Telegram-ի իր ալիքում։

«Կուղարկեմ Մոսուլում մեր տղաների նկարածներից միայն մեկը։ Նյարդերից թույլ մարդիկ չնայեն։ Ես ինքս նման բաներին նայել չեմ կարողանում։ Եվ իհարկե, ոչ մի Guardian կամ Սպիտակ սաղավարտներ կողքին չկան», — գրել է Սիմոնյանը։

Նա գրում է, որ փոքրիկ աղջիկը, որը զոհվել է կոալիցիայի գցած ռումբերից, այդպես էլ պառկած մնացել է Մոսուլի ավերակներում։

© Sputnik / Маргарита СимоньянՄարգարիտա Սիմոնյանի հրապարակած լուսանկարը
Кадр из Мосула - Sputnik Արմենիա
Մարգարիտա Սիմոնյանի հրապարակած լուսանկարը

«Փողոցներում և տներում քայքայվող դիակների սարեր են, որոնք ոչ ոք չի հավաքում հաղթանակը հայտարարելուց 7 ամիս անց։ Մեր տղաներն են լուսանկարել։ Հրավիրում ենք այս դժոխքի համար պատասխանատու երկրների կառավարությունների և մարդասիրական կազմակերպությունների ուշադրությունը։ Ընդհանրապես ինչպե՞ս է այս ամենը հնարավոր։ Սակայն նրանց համար միևնույն է։ Առաջին անգամ չէ, որ հարցնում ենք»,- գրել է Սիմոնյանը։

Նա նշում է, որ եթե Ռուսաստանն Ամերիկա լիներ, ապա արևմտյան բոլոր ԶԼՄ-ներում արյունոտ լաց ու ոռնոց էր լինելու, հավաքվելու էր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը` քննադատելու և կոալիցիայի նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու և ուժեղացնելու համար, «այսօր այն պետության ղեկավարներին, որոնք նման բան թույլ կտային, ռազմական հանցագործներ կհայտարարեին»։

«Իսկ մենք լռում ենք։ Լավագույն դեպքում` կիսաձայն փնթփնթում։ Իբր մեր գործը չէ։ Իբր մենք չենք միջամտում այն պետությունների գործերին, որոնք միջամտում են այլ պետությունների գործերին։ Երբեմն ես նրանց նախանձում եմ, մայ ֆրենդս», — գրել է Սիմոնյանը։

Ruptly-ն երկուշաբթի տեսանյութ է հրապարակել ազատագրումից հետո դիակներով լի Մոսուլի վերաբերյալ։

ԻՊ գրոհայիններից ազատագրված իրաքյան Մոսուլ քաղաքը ավերակների է վերածվել։ Տեղի իշխանությունները հայտնում են, որ հայտնաբերած դիակների մնացորդները դիահերձարան են տանում, ոչ բոլորի դիակներն է հնարավոր ճանաչել։

2017 թվականի հուլիսին Իրաքի իշխանությունները հայտարարեցին, որ քաղաքն ամբողջությամբ ազատվել է զինյալներից։

Լրահոս
0