00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Արամ Սարգսյան
ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար անհամեմատ ավելի ընկալելի է.Սարգսյան
09:16
6 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի են դարձել Ադրբեջանում ռուս գիտնականին ձերբակալելու մանրամասները

© Sputnik / Murad OrujovПосольство Российской Федерации в Азербайджане
Посольство Российской Федерации в Азербайджане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանում ձերբակալված ռուս գիտնականին կարտաքսեն հայրենիք։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից Գյանջայում կալանավորած ռուս գիտնական Դմիտրի Չուլկովին ձերբակալել են ապօրինի լուսանկարելու համար, նրան կարտաքսեն հայրենիք, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով apa-ին։

Ավելի վաղ հայտնել էին, որ ՌԳԱ աստղագիտություն ինստիտուտի գիտաշխատող Դմիտրի Չուլկովը, որն Ադրբեջան էր մեկնել զբոսաշրջային նպատակներով, ձերբակալվել էր հունվարի 5-ին 10 օր ժամկետով` զորամասում անօրինական նկարահանումներ անելու համար։

«Դեպքը, որին բախվել է Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացի Դմիտրի Չուլկովը, նրա անձնական սխալի հետևանք է։ Դմիտրի Չուլկովը մոտեցել է Գեյգելի շրջանում (Ադրբեջանի արևմուտքում) գտնվող զորամասերից մեկին և, մուտք գործելով արգելված հատված, սկսել է լուսանկարել զորամասը։ Անտեսելով զինվորականների պահանջները` նա շարունակել է նկարահանումները։ Դեպքի վայր են կանչել ոստիկանության աշխատակիցներին, բայց Չուլկովն անտեսել է նաև նրանց օրինական պահանջները», — նշվում է ադրբեջանական իրավապահների պաշտոնական հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ իրավապահ մարմինները հետաքննությունից հետո Դմիտրի Չուլկովի մասին հավաքած նյութերն ուղարկել են դատարան։ Հունվարի 5-ին դատարանը որոշել է 10 օրով ձերբակալել նրան։

Հարազատները մեկ շաբաթ շարունակ չեն կարողացել կապ հաստատել Չուլկովի հետ։ Գյոյգյոլ լճի մերձակայքում զբոսնելու ժամանակ նա զորամաս է տեսել։ Որոշ ժամանակ անց հյուրանոց են ժամանել անվտանգության ծառայության աշխատակիցները, խուզարկություն իրականացրել Դմիտրիի սենյակում և տարել նրա իրերը։ Հյուրանոցի տիրոջն ասել են, որ նրան ազատ են արձակել, բայց ո՛չ հյուրանոցում, ո՛չ էլ օդանավակայանում երիտասարդ գիտնականն այդպես էլ չի հայտնվել։

Ավելի ուշ Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել են Ռուսաստանի դեսպանատանը, որ ռուս գիտնական Դմիտրի Չուլկովին ձերբակալել են Գյանջայում սահմանամերձ գոտի այցելելուց հետո։

Լրահոս
0