Heron անօդաչու սարք

Բաքվի պաշտոնյաները ուշադրությունը շեղում են իսրայելական և թուրքական տեխնիկայից. փորձագետ

59
Բաքվում ուզում են ցույց տալ, որ ոչ միայն ռազմական տեխնիկա են գնում, այլ նաև ինքնուրույն են յուրացնում նոր տեխնոլոգիաները։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանի ռազմական պաշտոնյաների` անօդաչու թռչող սարքերի մասին վերջին հայտարարությունը ոչ մի նոր տեղեկություն չի պարունակում, Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց փորձագետ Հայկ Նահապետյանը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ օրերս Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտարարել է կումուլյատիվ մարտագլխիկներով անօդաչու թռչող սարքերի նախնական փորձարկումների մասին։

Ադրբեջանական բանակում արդեն կան նման սարքեր։ Դրանք օգտագործել են նաև 2016թ-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ։ Խոսքը նոր մարտագլխիկի մասին է, ավելացրեց Նահապետյանը։

Այդ հայտարարությունները բացառապես քարոզչական բնույթ են կրում, կարծում է փորձագետը։ Ջամալովը բացահայտում է իսրայելցի և թուրք գործընկերներին, որոնց հետ համագործակցում է ադրբեջանական ռազմական արդյունաբերությունը։ Միաժամանակ նա փորձում է ցույց տալ, որ Ադրբեջանն էլ է նոր տեխնիկա արտադրում։

«Նրանք մշտապես ցանկանում են ցույց տալ իրենց հասարակությանը, որ անդադար կատարելագործում են իրենց զենքը, ոչ թե միայն ուրիշներից են գնում»,- նշեց նա։

Ռազմական արդյունաբերության ներկայացուցիչները բազմիցս ուշադրություն են դարձրել անօդաչու թռչող սարքերի վրա։ Բայց բացառված չէ, որ հայկական կողմն ունի ոչ միայն հետախուզական, այլ նաև գրոհող անօդաչու թռչող սարքերի ուժեր` երկաթբետոնե սարքավորումների և տեխնիկայի դեմ, ավելացրեց Նահապետյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին մարտական անօդաչու թռչող սարքերի իսրայելցի արտադրող Aeronautics-ը հաղորդագրություն էր հրապարակել, ըստ որի` Իսրայելի պաշտպանության նախարարությունը 2017-2018թթ-ին ժամանակավորապես արգելափակել է «կարևոր գնորդի» մատակարարումները։ Գնորդի անունը չէր նշվում, սակայն նա նկարագրվում է որպես Moody's-ի Ba վարկանիշով վարկային երկիր, որի համաձայն` Aeronautics-ի արտոնագրով գործում է պահեստամասերի արտադրության գործարան (նման ցուցանիշներին համապատասխանում է միայն մի երկիր` Ադրբեջանը)։

59
«Եվրատեսիլ 2020»

Նոր ձևաչափ, նոր կանոններ. հայտնի են «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթի անցկացման պահանջները

1
(Թարմացված է 15:46 03.03.2021)
Մրցույթի ողջ ընթացքում կազմակերպիչները, արտիստները, լրագրողները պարբերաբար կորոնավիրուսի թեստ պետք է հանձնեն։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի նոր ձևաչափով։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ  Ռոտերդամում անցկացվելիք մրցույթի նոր կանոնները կապված են համաճարակաբանական իրավիճակի և կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ։

Մրցույթի պաշտոնական կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ հստակեցված է, որ «Եվրատեսիլին» մասնակից երկրների պատվիրակություններին խորհուրդ կտրվի Նիդեռլանդներ մեկնելուց առաջ հինգ օրով ինքնամեկուսանալ։

Դե իսկ թռիչքից 72 ժամ առաջ կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնելը և դրա բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է։

Մրցույթի մասնակից երկրների պատվիրակությունները հիմնականում հյուրանոցներում կլինեն և բեմ կբարձրանան միայն փորձերի համար։

Մրցույթի ողջ ընթացքում կազմակերպիչները, արտիստները, լրագրողները պարբերաբար կորոնավիրուսի թեստ պետք է հանձնեն։

Այս տարի մրցույթին մասնակից երկրների պատվիրակությունների կազմերը ևս կկրճատվեն։

Նշվում է, որ մրցույթը տեղում կարող են լուսաբանել միայն  500 լրագրողներ, ևս 1000-ին հնարավորություն կտրվի աշխատել առցանց մամուլի կենտրոնում։

Դե իսկ մրցույթին հանդիսատեսի մասնակցության հարցը դեռևս քննարկման փուլում է։ Որոշման մասին կազմակերպիչները կհայտնեն ավելի ուշ։

«Մանկական Եվրատեսիլ-2020» - ում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինա Տրոնելը

Հիշեցնենք` «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթը չեղարկվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մրցույթը նախատեսված էր Ռոտերդամում` մայիսի 12-ին, 14-ին և 16-ին: Եվրոպայի հեռարձակողների միությունը որոշեց չեղարկել այն` կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Ավելի ուշ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Facebook-ի պաշտոնական էջում հայտնեց, որ 2021թ. Եվրատեսիլի անցկացման և Հայաստանի պատվիրակի մասնակցության վերաբերյալ տեղեկություն դեռ չկա․ պարզ չէ՝ Հայաստանը «Եվրատեսիլ 2021»-ին Աթենա Մանուկյա՞նը կներկայացնի, թե՞ նոր մասնակից կընտրեն, բայց մի բան հստակ է՝ «Եվրատեսիլ 2021»-ին երկիրը պետք է ներկայանա նոր երգով։

Հավելենք, որ Հայաստանը չմասասնակցեց նաև «Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթին։ Մրցույթի պաշտոնական կայքում նշվում էր, որ պատճառը Հայաստանում հայտարարված ռազմական դրությունն է և Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմը։

1
թեգերը:
կարանտին, կորոնավիրուս, Նիդեռլանդներ, մրցույթ, երգ, Եվրատեսիլ
Ըստ թեմայի
Սիրուշոն կերգի Ռիբակի հետ. վերջինս հայ երգչուհուն «Եվրատեսիլի» լեգենդ է անվանել
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
16–ամյա երգիչ Գարիկ Զաբելյանը փայլեց «Ну-ка все вместе» վոկալային շոուի ժամանակ
Սեյսմոգրաֆ

Հունաստանում քիչ առաջ 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

146
(Թարմացված է 15:45 03.03.2021)
Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հունաստանում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է AFP լրատվական գործակալությունը։

«Հունաստանի կենտրոնում գրանցված երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.3 մագնիտուդ»,–նշված է գործակալության Twitter-ի էջում։

Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չի հաղորդվում։

Լարիսա քաղաքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ, մարդիկ դուրս են եկել փողոցներ։

Սիրտ-անոթային հիվանդություններով դիմելիության ցուցանիշն աճել է. ի՞նչ կապ ունի երկրաշարժը

146
թեգերը:
Հունաստան, Երկրաշարժ
Ըստ թեմայի
Փետրվարի 13-ի երկրաշարժը բացահայտեց 1988-ից հետո չլուծված բազմաթիվ խնդիրներ. Փամբուխչյան
Հայաստանի դպրոցների 30% -ը չի դիմանա 5,5 մագնիտուդով երկրաշարժին. փորձագետ
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 60 մարդ է տուժել