ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Վենետիկյան քաղաքային կայքերից մեկը հոդված է գրել Ստալինի` այն ժամանակ երիտասարդ Կոբայի, Սուրբ Ղազար կատարած ճանապարհորդության մասին։
1907թ.–ի հունվարին երիտասարդ վրացին օդեսական նավից իջնում է Անկոնի նավահանգիստ։ Կապույտ աչքեր, մուգ մազեր, անխնամ մորուք։ Իտալերեն նա չգիտեր, տիրապետում էր անգլերեն, ռուսերեն, վրացերեն և հայերեն լեզուներին։ Նա Կոբան էր` Իոսիֆ Ջուղաշվիլին։ «Ստալին» դարձավ ավելի ուշ` 1913–ից։
Այցելեց Կոբան «Ռոմա է Պաչե» հյուրանոց, որը նայում էր Ադրիատիկ ծովին։ Այստեղ նա զբաղեցրեց հյուրանոցի դռնապանի «պաշտոնը»։ Պատմում են, որ տարիներ անց Ստալինի «գլխավերևի» սենյակում է հանգրվանել Մուսոլինին` Անժելիկա Բալաբանովայի հետ։
Բայց այստեղ Կոբան երկար չմնաց։ Նա մեկնեց Վենետիկ։
Սուրբ Ղազար կզղու Մխիթարյան միաբանության հայ միաբաններն արդեն սպասում էին նրան։ Իոսիֆը նրանց մոր «վերանվանվեց» Բեպպե (Ջուզեպպեի անվանումից), իսկ Ջուղաշվիլին դարձավ «Ջիասսո»։ Գուցե և չիմանալով` միաբանները տեղին անվանակոչություն են արել. տեղի բարբառով ջիասսո նշանակում է սառույց։ Հոգևորականներ Իգնատիոս Ջուրեկյանն ու նրա եղբայրը Ստալինին ճանաչում էին որպես պոետ և խմբերգիչ։
Ապաստան տալու համար որպես երախտագիտություն Կոբան ժամհար ու սպասավոր դարձավ, նա եկեղեցում մաքրություն էր անում։ Բայց հոգին բանաստեղծությամբ էր լցված. նա գիշերն էր գրում, սիրում էր նաև գիշերային զբոսանքները։
Սակայն շուտով «սառցե Իոսիֆի» մոտ ցանկություն առաջացավ չենթարկվել ոչ ոքի։ Նա իր ձևով էր զանգերը հնչեցնում` ուշադրություն չդարձնելով եղբայրության հաստատած կարգին։ Վանականները ինքնագլուխ Ստալինին չհանդուրժեցին ու ապագա «ժողովուրդների հայրը» վանքից դուրս շպրտվեց։ Այնտեղից նա Բեռլին մեկնեց։
Սակայն «ստալինյան հետքը» Անկոնում տասնյակ տարիներ մնաց։ Երբ լրագրող Ռաֆաելե Սալինարին մինչ այժմ գործող «Ռոմա է Պաչե» հյուրանոցի ճեմասրահում էր, տեղական թերթի 1957 թվականի համար տեսավ, որտեղ գրված էր մեծ առաջնորդի հերթապահությունը։
Վենետիկցիներին շատ հետաքրքրեց այս թեման, նրանք չեն պատրաստվում կանգ առնել։ «Մենք կգնանք Թիֆլիսի բանկի կողոպուտի, 1907 թվականի Էրիվանի հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետքերով։ Չի բացառվում, որ հաջորդ պատմության մեջ մենք կտեսնենք Ստալինին Կապրիում, Գորկու տանը… Կամ կրկին հայերի մոտ` Վենետիկում, որտեղ նա փորձում էր գտնել գողացված թղթադրամները», – գրում է հոդվածի հեղինակ Ֆրանկո Կորեն։
Շարունակելի` խոստանում է նա։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Ստարբեյզ (Starbase) անվանումով քաղաք է կառուցելու Տեխասում։ Նա իր որոշման մասին գրել է Twitter-ում։
Creating the city of Starbase, Texas
— Elon Musk (@elonmusk) March 2, 2021
Գործարարը նշել է, որ քաղաքն ավելի մեծ կլինի, քան Բոկա Չիկա գյուղը, որտեղ գտնվում է «SpaceX» տիեզերակայանը:
Միլիարդատիրոջ խոսքով՝ իր ստեղծած քաղաքում լավ վերաբերմունքի կարժանանան շները, իսկ քաղաքապետը դոժի տիտղոս կունենա (իտալական տիտղոս, որը նման է անգլերեն «dog» (շուն) բառին):
Իլոն Մասկը խոստացել է ինքնակառավարվող մեքենաներ թողարկել ու ասել է դրանց գինը
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Մասկը հայտնել էր, որ Կալիֆոռնիայից տեղափոխվել է Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի և «Boring Company»-ի ստորաբաժանումները, ինչպես նաև «SpaceX» մասնավոր տիեզերակայանը։
Իլոն Մասկը չիպավորել է կապիկին. կենդանին համակարգչային խաղեր է խաղում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում ներկայացնելու է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին թեկնածուներին հարցեր տալ նրանց ապագա գործունեության մասին, օգտվելով առիթից` սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Արթուր Հովհաննիսյանը հիշեց ԲԴԽ նախագահի՝ 2020 թ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը և փորձեց ճշտել՝ արդյո՞ք այն քաղաքական չէր՝ հիշեցնելով, որ այդ օրը պետք է տեղի ունենար ԱԱԾ նախկին տնօրեն ու Վարդազարյանի վաղեմի ընկեր Արթուր Վանեցյանի կալանքի հարցով դատական նիստը:
ԲԴԽ նախագահը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը հաշվետու չէ ԱԺ-ին ու հավելեց. «Հետևաբար ես պարտավոր չեմ պատասխանել քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ»:
ԱԺ նիստը վարող փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց պատասխանել հարցերին:
«Կարող եք ընդհանրապես չպատասխանել, և մենք ու քաղաքացիները մեր հետևություններ կանենք, բայց ես կոչ եմ անում այնուամենայնիվ պատասխանել»,- ասաց նա:
ԲԴԽ նախագահին ուղղված հարցերի տարափից զայրացած անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ տեղից հարց ուղղեց Վարդազարյանին. «Ինչո՞ւ է աղմկում գետը»:
Ալեն Սիմոնյանը խնդրեց տեղից չմիջամտել. «Պարոն Պետրոսյան, ես ձեր հարցերի խորությունը մշտապես նկատել եմ, բայց ձեր գետի հետ կապված խնդրում եմ տեղից չխոսել»:
«Իմ քայլի» պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին. «Դուք գիտե՞ք` որտեղ եք գտնվում»:
Վարդազարյանն էլ հայտնեց, որ որևէ կանոն չի խախտել ու նշեց դատավորների գործունեության ու վարքագծի կանոնները սահմանող մի շարք օրենքների հոդվածներ:
«Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, և այդ զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ ինձ փորձեք դրդել դեպի քաղաքական քննարկում»,- ասաց ԲԴԽ նախագահը:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, որոնք նախատեսվում է քննարկել ընթացող քառօրյա նիստերի օրակարգում:



