ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Աշխարհի լավագույն թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը իր դստեր Instagram-ի էջում ցույց է տվել ամուսնուց նվեր ստացած շքեղ ադամանդյա մատանին։
Հիշեցնենք, որ թենիսիստուհին վերջերս է ամուսնացել հայազգի միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի հետ:
Նկարում փոքրիկ Օլիպիան մոր ծնկներին է։ Նրանք երկուսն էլ կրում է վագրակերպ հագուստ։ Սերենան նկարին տվել է հետևյալ նկարագրությունը. «Հայրիկը գիտի, թե ես որքան եմ սիրում վագրակերպ հագուստ»։
Մյուս նկարում թենիսիստուհին ցուցադրել է իր Alexander McQueen հարսանեկան զգեստն ու շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր օգնել են ընտրել հենց այս զգեստը։ «Նրանով ես ինձ արքայադուստր էի զգում»,–գրել է Սերեն Ուիլյամսը։
Հիշեցնենք, որ Ուիլյամս-Օհանյան զույգը հանդիպում է 2015թ.-ից: Նրանք նշանադրվել են 2016թ., իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերի մեկին ծնվել է նրանց առաջնեկը:
Նրանց պսակադրությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ Նոր Օռլեանում: 36-ամյա Ուիլյամսը կրել է Alexander McQueen գեղեցիկ հարսանեկան զգեստ: Բացի այդ, հարսնացուն կրել է մոտ 3.5 մլն դոլար արժողությամբ զարդեր:
Նշվում է, որ Նոր Օռլեանում կայացած միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ աստղեր՝ այդ թվում նաև Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն, Ջեյ Զին:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Ստարբեյզ (Starbase) անվանումով քաղաք է կառուցելու Տեխասում։ Նա իր որոշման մասին գրել է Twitter-ում։
Creating the city of Starbase, Texas
— Elon Musk (@elonmusk) March 2, 2021
Գործարարը նշել է, որ քաղաքն ավելի մեծ կլինի, քան Բոկա Չիկա գյուղը, որտեղ գտնվում է «SpaceX» տիեզերակայանը:
Միլիարդատիրոջ խոսքով՝ իր ստեղծած քաղաքում լավ վերաբերմունքի կարժանանան շները, իսկ քաղաքապետը դոժի տիտղոս կունենա (իտալական տիտղոս, որը նման է անգլերեն «dog» (շուն) բառին):
Իլոն Մասկը խոստացել է ինքնակառավարվող մեքենաներ թողարկել ու ասել է դրանց գինը
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Մասկը հայտնել էր, որ Կալիֆոռնիայից տեղափոխվել է Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի և «Boring Company»-ի ստորաբաժանումները, ինչպես նաև «SpaceX» մասնավոր տիեզերակայանը։
Իլոն Մասկը չիպավորել է կապիկին. կենդանին համակարգչային խաղեր է խաղում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «X-100» կայանը։
«Կայանի նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը մինչև 100կմ հեռավորությամբ խափանելու նպատակով»,-նշել է Արշակյանը:
Նա տեղեկացրել է, որ ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին մարդիկ կարելի է ծանոթանալ մարտի 25-27 Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում։
Հիշեցնենք` փետրվարի 9–ին հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսում Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ 2021թ-ին արդեն իսկ իվիճակի կլինեն մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բավարարել և հրետանային միջոցների ու արկերի արտադրությունն ամբողջությամբ կազմակերպել Հայաստանում:
Նախարարը շեշտեց, որ հաջողություններ կան նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում՝ ինչպես հարվածային, այնպես էլ՝ հետախուզական:
Հակոբ Արշակյանն արաբ գործընկերոջը հրավիրել է մասնակցելու ArmHiTec2021-ին


