Չադրայով կանայք

Սաուդյան Արաբիայի կանաց թույլատրել են ֆուտբոլ դիտել մարզադաշտերում

95
(Թարմացված է 11:23 30.10.2017)
Եկող տարվանից Սաուդյան Արաբիայի կանայք հնարավորություն կունենան մտնել մարզադաշտ։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում են կայացրել թույլատրել կանանց այցելել մարզադաշտեր և դիտել ֆուտբոլային խաղերը, հաղորդում է armsport-ը՝ հղում անելով «Squawka News‏»-ին:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարից: Առաջին անգամ այդ երկրում կնոջը ստադիոն այցելել էր թույլատրվել աշնանը:

Այդ ժամանակ կանանց թույլատրվել էր Արքա Ֆահդ Էր Ռիյադի անվան ստադիոն այցելել մասնակցելու Ազգային տոնի 87-ամյակին նվիրված միջոցառմանը:

Սաուդյան Արաբիայում գործում են շարիաթի կանոնները, որոնց համաձայն կանանց և տղամարդկանց արգելվում է համատեղ ներկա լինել հանրային վայրերում, կինոթատրոններում և ստադիոններում:

95