Գոհար Ավետիսյան

Դիմահարդարման թագուհի Գոհար Ավետիսյանը փնտրում է յուրօրինակ աղջիկների

26
Դիմահարդարման վարպետ, 24-ամյա Գոհար Ավետիսյանը կերպարանափոխման հարցում հրաշքներ է գործում։ Նա վարպետության դասընթացներ է անցկացնում, հատկապես, հետխորհրդային երկրներում։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Հայկական ծագում ունեցող հայտնի ռուսաստանցի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Տաշքենդում յուրահատուկ արտաքինով աղջիկների է փնտրում իր վարպետության դասընթացներին մասնակցելու համար։

Ավետիսյանի Instagram-ի էջում, որին գրանցված է շուրջ 4 մլն օգտատեր, աղջիկների և կանանց փնտրելու մասին հայտարարություն է տեղադրված: Նշված է, որ նրանք ինքնատիպ նշաններ պետք է ունենան իրենց մարմնի վրա՝ պիգմենտացիաներ, բնածին խալեր, անհաջող տատուաժներ, դեմքի վրա առկա սպիներ, հոնքերի մասնակի կամ լրիվ բացակայություն։

A post shared by Goar Avetisyan (@goar_avetisyan) on Aug 25, 2017 at 7:03am PDT

 

Տաշքենդում անցկացրած վարպետության դասընթացի ժամանակ Գոհար Ավետիսյանը խոստացել է, որ կպատմի ոչ միայն կատարյալ դիմահարդարման գաղտնիքների մասին, այլև կկիսվի Instagram-ում իր բլոգը զարգացնելու գաղափարներով։

Դասընթացին կարող են մասնակցել ինչպես դիմահարդարներն, այնպես էլ գեղեցիկ դիմահարդարման սիրահարները։

Գոհար Ավետիսյանը հայտնի դարձավ աղջիկներին դիմահարդարման միջոցով անճանաչելի կերպարանափոխելու իր աշխատանքների շնորհիվ:

Նրա որոշ հերոսուհիներ նույնիսկ իրենք իրենց անմիջապես չեն ճանաչում նոր կերպարում։ Հաճախ դիմահարդարն օգնում է կերպարանափոխվել մաշկի խնդիրներ կամ արտասովոր արտաքին ունեցող աղջիկներին։

 

26