00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն «իսրայելական քարտը» ցանկանում է խաղարկել Արցախի հարցում. Ցինկեր

© Sputnik / Asatur YesayantsАлександр Цинкер
Александр Цинкер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ-իսրայելական համագործակցության ակտիվացումն անհանգստացնում է Ադրբեջանին: Չի բացառվում, որ իսրայելացի մասնագետներին ղարաբաղյան հակամարտության մեջն ներգրավվելու փորձը կապված է հենց սրա հետ:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ադրբեջանի փորձերը՝ ներգրավել  Իսրայելի մասնագետներին ղարաբաղյան հակամարտության մեջ, շատ վտանգավոր է, կարծում է Քնեսեթի 15-րդ գումարման պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը:

Ավելի վաղ հայտնում էին՝ անօդաչու թռչող սարքերի նախագծման և արտադրության մեջ մասնագիտացած իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության ներկայացուցիչները, հատկապես, ռազմական և կոմերցիոն անօդաչու թռչող սարքերի, մեկ ամիս առաջ փորձարկել են նոր անօդաչու թռչող սարքը` կամիկաձեն, հայկական դիրքերի վրա: Այդ մասին լուրերը վերջերս հայտնվեցին ԶԼՄ-ներում:

Израильский беспилотник IAI Heron - Sputnik Արմենիա
Արցախում ԱԹՉ–ն հարված է հասցրել Բաքվի խնդրանքով. իսրայելական մամուլ

Ինչպես պնդում է հեղինակավոր իսրայելական Maariv թերթը՝ անօդաչու թռչող սարքերի հարվածն արվել է ադրբեջանական կողմի պահանջով` անտեսելով իսրայելական օպերատորի մերժումը:

Դեպքը տեղի է ունեցել ավելի քան մեկ ամիս առաջ, երբ Orbiter 1K անօդաչու-կամիկաձեների գնման մասին պայմանագիր կնքելու նպատակով իսրայելական պատվիրակությունը գտնվում էր Ադրբեջանում:

«Իսրայելական մասնագետներին ղարաբաղյան հակամարտություն ներգրավվելու փորձերը շատ վտանգավոր են, և ես ուրախ եմ, որ իսրայելական ընկերությունը չի համաձայնվել: Մեր զինամթերքի մատակարարներն իրավունք չունեն մասնակցել երրորդ երկրներում տեղի ունեցող ռազմական գործողություններին», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Ցինկերը:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից նման անտեղի հայտարարությունը հայ-իսրայելական հարաբերությունների վերջին առաջադիմությունը  կանգնացնելու համար են: Վերջին շրջանում կողմերը խորացնում են երկկողմանի հարաբերությունները: Կյանքի կոչվեց «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումը, հուլիսին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել իսրայելական պատվիրակությունը` Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Անեգբիի հետ:

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում երկկողմանի համագործակցության կոնտեքստում նախարարի այցի կարևորության մասին խոսել էր Հայաստանում Իսրայելի արտակարգ և  լիազոր դեսպան Էլիյախու Իեռուշալիմը:

«Երկկողմ հարաբերությունների ակտիվացումից հետո ադրբեջանական մամուլում լուրեր հայտնվեցին, որ հայ-իսրայելական համագործակցությունը դատապարտված է ձախողման», — ասել է Ցինկերը: Իսրայելական ընկերության կողմից Բաքվի պահանջի մերժելու մեջ չկա ոչ մի արտառոց բան:

Aeronautics Defense Systems ընկերությունը տեխնիկայի մատակարարող է հանդիսանում աշխարհի 50 երկրներում: Ընկերության սկզբունքների համապատասխան` պատասխանատվությունը տեխնիկայի, ինչպես նաև օպերատիվ կիրառման համար կրում է գնորդը:

Ընկերությունը երբեք փորձարկում չի անցկացնում մարդկանց վրա: Ընկերությունն աշխատում է միայն Իսրայելի պաշտպանության նախարարության լիցենզիայի հիման վրա: Դա զինամթերք մատակարարողին հետ է պահում կասկածելի գործարքներից:

Տեղի ունեցածն Իսրայելի պաշտպանության նախարարությունում դեռ չեն  մեկնաբանում: Հաստատված չէ նաև ինֆորմացիան այն մասին, որ անօդաչու թռչող սարքի օպերատորների մեկին հեռացրել են` ադրբեջանական կողմի պահանջը չկատարելու համար:  Իսրայելի պաշտպանության նախարարությանը հետաքննություն է անցկացում:

Լրահոս
0