Թուրքերը պատ են կառուցում Սիրիայի հետ սահմանին

Գեներալ Ստեփանյան. «Թուրքիայում խախտում են նույնիսկ վայրի կենդանիների իրավունքները»

134
(Թարմացված է 17:48 09.08.2017)
Թուրքիայում սկսվել է «անվտանգության պատի» կառուցումը Իրանի հետ սահմանին` քրդական անջատողականների ներխուժումից պաշտպանվելու համար։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Թուրքական Աղրի շրջանում, Իրանի հետ սահմանի երկայնքով, ծանր տեխնիկայի կիրառմամբ շինարարական աշխատանքներ են իրականացվում։

Համացանցում հայտնված լուսանկարում երևում է` ինչպես են ինքնաշարժ կռունկների միջոցով երկաթբետոնե շինություններ տեղադրում։ Լրատվական աղբյուրները հայտնում են, որ պատի երկարությունը կկազմի 144 կմ՝ Թուրքիայի սահմանի (500 կմ) երկարության 1/3–ից քիչ պակաս։

Այդպես են Թուրքիայի իշխանությունները պատրաստվում պայքարել երկրում արգելված «Քրդստանի աշխատավորների կուսակցության» ահաբեկչական կազմակերպության կողմնակիցների դեմ, որոնք ապօրինի  հատում են պետական սահմանը։

Պատը «լրտեսների» համար խոչընդոտ չէ

Հայաստանի հետ սահմանին թուրքական իշխանությունները դեռ նման միջոցներ չեն ձեռնարկում, թեև մամուլում արդեն եղել են հայտարարություններ այն մասին, որ «անվտանգության պատը» կարող է հայտնվել Թուրքիայի «ոչ բարեկամ հարևանների» հետ բոլոր սահմաններին։

ԱՊՀ պատվավոր սահմանապահ, Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատար (1993 – 2003 թ.թ.), գեներալ–մայոր Լևոն Ստեփանյանի խոսքով` ներկա պայմաններում Թուրքիայի նախաձեռնությունն արդյունավետ չէ։

Левон Степанян
Լևոն Ստեփանյան

«Սահմանի պահմանման համար հիմա կիրառվում են բարձր տեխնոլոգիական մշակումներ. անօդաչու թռչող սարքեր, դիտարկման համակարգեր։ Պատրաստված հատուկ նշանակության գործակալին պատը չի կանգնեցնի։ Այդպիսի միջոցները լավ են միայն ապօրինի միգրանտների համար»,– ասում է Ստեփանյանը։

Փորձագետն ընդգծեց, որ «անվտանգության պատն», առաջին հերթին, անհարմարություն կպատճառի ֆաունայի բնակիչներին։ Երկաթբետոնե կառույցները կարող են փակել վայրի կենդանիների ավանդական միգրացիայի ճանապարհները։ Գեներալ-մայոր Ստեփանյանը կարծում է, որ սահմանին իրականացվող շինարարական աշխատանքները պետք է անհանգստացնեն կենդանիների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին, որոնք պետք է բողոքարկեն թուրքական իշխանությունների «պատսպարման» քաղաքականությունը։

Русская версия

134
Թուրքական, ադրբեջանական ուղղաթիռներ. արխիվային լուսանկար

Ուղղաթիռի կործանումից մահացած թուրք գեներալը օգնել է Ադրբեջանին Արցախի պատերազմի ժամանակ

45
(Թարմացված է 13:43 05.03.2021)
Թուրք գեներալ Օսման Էրբաշը նաև կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով մահացածներից մեկը Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըղի (Խարբերդի) 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։ Ermenihaberi.am-ը գրում է, որ թուրքական մամուլն այսօր հեղեղվել է գեներալ Էրբաշի կենսագրությունն ու գործունեության մանրամասներով: Հատկապես շեշտվում է, որ նա թուրք գեներալը իր ռազմական-մարտավարական գիտելիքներով օգնել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի 3-րդ պատերազմում «հաջողության հասնելու համար»:

Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 4–ին Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 11 թուրք զինծառայող մահացել է, իսկ 2-ը՝ վիրավորվել:

Ո՞վ է Օսման Էրբաշը

Թուրք գեներալ Օսման Էրբաշը կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում: Էրդողանի փեսան` հիշյալ ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը, Telegram-ում հայտնել է, որ գեներալ Էրբաշի հետ ավելի քան 10 տարի ընկերություն է արել և միասին են փորձարկել անօդաչու թռչող սարքերը: 

Էրբաշի ձեռքերը թաթախված են եղել նաև քուրդ զինյալների դեմ օպերացիաներում: Նա 2010թ. ընդհանուր ուսուցում է կազմակերպել այն զինծառայողների համար, որոնք այդ օպերացիաներում պետք է կիրառեին ԱԹՍ-ներ: 

Օսման Էրբաշը ծնվել է ներկայիս Թուրքիայի կենտրոնական Յոզգաթ նահանգի Յերքյոյ շրջանում: 1983թ. ավարտել է ռազմական դպրոցը, 1997թ. ռազմական ակադեմիան, իսկ 2000թ. Թուրքիայի ԶՈւ ակադեմիան:

2008-2010թթ. Էրբաշը ղեկավարել է Թուրքիայի ՊՆ-ի տեսչական վարչությունը, իսկ 2010-2012թթ. զբաղեցրել է 1-ին մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարի պաշտոնը: 2012թ. ստացել է գեներալ-մայորի կոչում: 2012-2015թթ. ստանձնել է Թուրքիայի ցամաքային ուժերի հետախուզության վարչությունը, իսկ 2015-2016թթ 6-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարությունը: Նա կարևոր դեր է խաղացել 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում կազմակերպված հեղաշրջման փորձի ժամանակ`աջակցելով Թուրքիայի իշխանություններին: 

Նա 2017թ. նշանակվել էր 8-րդ կորպուսի հրամանատար:

45
թեգերը:
«Բայրաքթար» ԱԹՍ, Զոհ, Մահ, Արցախյան պատերազմ, գեներալ, Թուրքիա
Թուրքական ռազմական ուղղաթիռ

Հայտնի է` ինչի հետևանքով է կործանվել թուրքական ռազմական ուղղաթիռը

70
(Թարմացված է 11:20 05.03.2021)
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Cougar տիպի ուղղաթիռի կործանման հետևանքով 11 մարդ է մահացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախնական տվյալներով և ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։ Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել` պատահարի ճշգրիտ պատճառը պարզելու համար», - հայտարարել է Աքարը։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 4–ին, Թուրքիայում Cougar տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, 4-ը վիրավորվել են:

70
թեգերը:
Վիրավոր, Զոհ, ուղղաթիռ, Թուրքիա
Ըստ թեմայի
Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻՊԾ–ին է փոխանցվել 2 զինծառայողի մասունք
442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Пациент в реанимации медцентра Арташат

ՀՀ–ում շատանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. մահճակալային ֆոնդը կրկին ավելացվել է

0
Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է նկատվում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ երկրի մահճակալային հզորությունները սահմանափակ են։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։

 

0