Գևորգ Վարդանյան

Հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանի «ոսկե բանալին»

232
Գրող, թոշակի անցած փոխգնդապետ Գրիգորի Աթանասենկոն պատմել է լեգենդար հետախույզի հետ իր հանդիպման հուշերից:

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Հայերենը հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանի համար «ոսկե բանալու» պես մի բան էր, որի օգնությանը նա հաճախ էր դիմում: Այս մասին գրողին պատմել է անձամբ ինքը՝ Գևորգ Վարդանյանը: Իր հուշերը Գրիգորի Աթանասենկոն պատմել է «Независимого военного обозрения»-ին:

«Երկար ժամանակ չէի հասկանում՝ «հայոց լեզուն իմ ոսկե բանալին է» արտահայտության իմաստը: Հետո բացահայտեցի, որ Վարդանյանը հայերենը որպես բանալի կիրառում է այն երկրներում, որտեղ մեծ հայկական համայնք կա: Իսկ այդ երկրներում նա հանդիպում էր այնպիսի մարդկանց հետ, ովքեր ազդեցություն ունեն հարուստ ու կարևոր օղակների վրա, որտեղից Գևորգ Վարդանյանը հայթհայթում էր ռազմական, տնտեսական կամ քաղաքական գաղտնիքներ պարունակող ինֆորմացիա »,-պատմել է Աթանեսենկոն:

Թե ինչ մեծ հեղինակություն էր վայելում Գևորգ Վարդանյանն ամերիկյան իսթեբիլիշմենթում հեղինակը ներկայացնում է՝ վկայելով ԽՍՀՄ նախկին ԱԱԾ պետ Յու. Դրոզդովին:

«1979 թ.-ի նոյեմբերի 4-ին, երբ իրանցի ուսանող-ծայրահեղականները գրավել էին ԱՄՆ-ի դեսպանատունը Թեհրանում, Կենտրոնական հետախուզական վարչության պետ Թերներին արագ պահանջվեց գտնել Իրանի մասնագետ: Պետդեպում չգտնվեցին մասնագերտներ, որոնք կգոհացնեին նրան: Այդ ժամանակ նրա օգնականներն առաջարկեցին Վարդանյանի ծառայությունը(բնականաբար, անունն այլ էր), որն այդ ժամանակ մոնոպոլ դիրք էր գրավել ԱՄՆ պարսկական գորգերի առաքման հարցում և հայտնի էր որպես Մերձավոր Արևելքի, հատկապես, Իրանի հարցերով հմուտ փորձագետի»,- նշված է հրապարակման մեջ:

Հետագայում, Թերներն այնքան մտերմացավ Վարդանյանի հետ, որ հաճախ նրան՝ կնոջ՝ Գոհարի հետ, հրավիրում էր երեկույթների, որտեղ ներկա էր լինում Վաշինգտոնի ողջ էլիտան:

 

232
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը, արխիվային լուսանկար

«Հարգելի Նիկոլ Վովայի...». Պուտինը շնորհավորել է Փաշինյանի տարեդարձը

16
(Թարմացված է 12:16 01.06.2020)
ՌԴ նախագահն իր շնորհավորական ուղերձում նշել է, որ բարձր է գնահատում հաստատված կառուցողական երկխոսությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի- Sputnik. Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է։ Տարեդարձի առիթով նրան շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 45-ամյակի առթիվ: Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը: Կցանկանայի հաստատել սերտ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակում գործընկերության ամրապնդման ուղղությամբ»,- նշված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում։

Պուտինը Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, բարգավաճում և հաջողություններ պետական գործունեության մեջ։

Պարետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնի և չի փոխարինի Փաշինյանին. խոսնակ

Վարչապետ Փաշինյանն իր ծննդյան օրը նշելու է տանը՝ ընտանիքի հետ մեկուսացած։ Այսօր առավոտյան Facebook-ի ուղիղ եթերի ընթացքում նա հայտնեց, որ իր և ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Նրա խոսքով` որևէ ախտանիշ չեն ունեցել և հետևել են հակահամաճարակային կանոններին։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 210–ով և դարձել 9492–ի։

16
թեգերը:
կորոնավիրուս, ուղերձ, շնորհավորանք, Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել
Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել. մանրամասներ
Չինաստանում ասել են` երբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Կորոնավիրուսի բուժման մեթոդները պետք է նույնականացնել. Արսեն Թորոսյան
Ինքնաթիռ

Հնարավոր է` Նուր-Սուլթան-Երևան-Նուր-Սուլթան չվերթ կայանա

19
(Թարմացված է 10:45 01.06.2020)
ՀՀ դեսպանության կողմից քաղաքացիներին կտրամադրվի ծանուցագիր, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել ՀՀ սահմանը հատելիս։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Ղազախստանից Հայաստան հունիսի 2-ին հնարավոր է` չվերթ կազմակերպվի։ Հայաստան վերադարձող անձիք պետք է նախապես հայտնեն այդ մասին Ղազախստանում ՀՀ դեսպանությանը։ Նրանք երկու շաբաթով կմեկուսացվեն։

Տեղեկությունը հայտնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը և հավելում, որ Նուր-Սուլթան-Երևան-Նուր-Սուլթան չարտերային չվերթը կիրականացնի «SCAT» ավիաընկերությունը՝ կոմերցիոն հիմունքներով։

Բոլոր անհրաժեշտ մանրամասների պաշտոնապես հաստատվելուն պես ՀՀ դեսպանությունը լրացուցիչ կտեղեկացնի այդ մասին։

ՀՀ մուտք գործելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Պարետատան պաշտոնական կայքից՝ https://covid19.gov.am/hy/travel_and_coronavirus, https://www.gov.am/am/covid-travel-restrictions/:

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև ս.թ. հունիսի 13-ը:

ՀՀ դեսպանության կողմից քաղաքացիներին կտրամադրվի ծանուցագիր, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել ՀՀ սահմանը հատելիս։

Հայաստան մեկնել պատրաստվող անձանց խնդրում ենք նախապես հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանություն՝ իրենց կողմից նախանշված ինքնամեկուսացման վայրեր տեղափոխումն օպերատիվ կերպով կազմակերպելու և իրականացնելու նպատակով: Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ, ինքնամեկուսացման հասցե, հանձնվող ուղեբեռի քանակ, կտոր) կարելի է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին (armkazakhstanembassy@mfa.am) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ։

Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. տեսանյութ

Սույն հայտարարության հրապարակումը հետապնդում է միայն 1 նպատակ՝ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն ընձեռել հնարավորինս նախապատրաստվել հնարավոր չվերթին։ ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում չվերթի նախնական տվյալների փոփոխման դեպքում։

19
թեգերը:
թռիչք, չվերթ, Ղազախստան, Հայաստան
Ըստ թեմայի
Եվս մեկ չարտերային չվերթ. ՀՀ քաղաքացիները կարող են տոմս գնել ու վերադառնալ Մոսկվայից
Դելի-Երևան հատուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել Հնդկաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները
Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանն արյունաբանական կենտրոն չի այցելել և չի վտանգել երեխաների առողջությունը

12
(Թարմացված է 12:18 01.06.2020)
Այսօր արյունաբանական կենտրոնի բակում պետք է տեղի ունենար հունիսի 1-ին նվիրված համերգ, սակայն Հակոբյանը դրան չի մասնակցի` կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը համավարակի սկզբից խիստ սահմանափակել է շփումները և հունվարի սկզբից չի այցելել Առողջապահության նախարարության  Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, որտեղ գտնվում է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գրասենյակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը։

Նշենք, որ այսօր պետք է տեղի ունենար հունիսի 1-ին նվիրված համերգ արյունաբանական կենտրոնի բակում, որին պետք է մասնակցեր նաև «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հակոբյանը։

«Տիկին Հակոբյանը չի մասնակցի միջոցառմանը։ Ավելին, հունվարից սկսած նա չի եղել արյունաբանական կենտրոնում և երեխաներին առողջությունը չի վտանգել», - նշեց նա։ 

Հարությունյանը նաև նշեց, որ համավարակի սկզբից նա խիստ սահմանափակել է շփումները, ընդհուպ մինչև հարազատների ու բարեկամների հետ հանդիպումները։ Երկու դեպքում, երբ նա այցելել է Արմավիրի Տանձուտ համայնքի դպրոց և Երևանի կենդանաբանական այգի է տարել փոքր դստերը` Արփիին, եղել է դիմակով և ձեռնոցով, ունեցել է ալկոգել։

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել. մանրամասներ

Նշենք, որ այսօր` հունիսի 1–ի, Նիկոլ Փաշինյանը նշում է իր ծննդյան 45–ամյակը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Առաջնագիծ մեկնելուց առաջ մայիսի 31–ին Փաշինյանը որոշել է թեստ հանձնել, և թեստի պատասխանը դրական է եկել։ Նա շարունակելու է աշխատել, բայց  վարչապետի կեցավայրից, որտեղ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները։

12
թեգերը:
երեխա, թեստ, կորոնավիրուս, Աննա Հակոբյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսից մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 210-ով և հասել 9492–ի
Կորոնավիրուսով հիվանդների թիվն Արցախում ավելանում է. 3 նոր դեպք է գրանցվել