Կատար

Թուրքիան պատրաստ է աջակցել ահաբեկիչներին սատարելու մեջ մեղադրվող Կատարին

66
(Թարմացված է 18:29 03.08.2017)
Պարսից ծոցի պետություններն անտեսում են Կաթարին՝ մեղադրելով այդ երկիրն ահաբեկիչներին աջակցելու մեջ, սակայն Թուրքիան պատրաստ է աջակցել նրան։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Թուրքիան կարող է ապահովել Կատարի բոլոր պահանջները,  թուրք-քաթարական գործարար համաժողովի ժամանակ ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին։ Այդ մասին հայտնում է tert.am-ը՝ հղում անելով թուրքական TRT Haber հեռուստաալիքին։

Թուրք նախարարն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը։ Ամբողջ աշխարհում Կատարի ներդրումների ընդհանուր ծավալը 335 մլրդ դոլար է, Թուրքիայում Կատարի ներդրումների ծավալը՝ 18 մլրդ դոլար, նշել է նախարարը։

Պարսից ծոցի պետությունները խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու համար։ Դոհային ներկայացվել է տասներեք պահանջներից բաղկացած ցուցակ, որոնց կատարման դեպքում միայն երկրի հետ հարաբերությունները հնարավոր է վերականգնվեն։

66