Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանն Իրանի հետ հարաբերությունները դարերի վաստակ է համարում

581
(Թարմացված է 00:47 02.08.2017)
Իրանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան-Իրան հարաբերությունները գնահատել է օրինակելի և յուրահատուկ:

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հարցազրույցներ է տվել իրանական լրատվամիջոցներին՝ «Շարղ» թերթին եւ IRNA լրատվական գործակալությանը՝ անդրադառնալով  հայ-իրանական հարաբերությունների ներկա փուլին, էներգետիկ գործակցությանը, տնտեսական կապերին, զբոսաշրջությանը:

ՍերԺ Սարգսյանը նշել է, որ 2017 թվականին լրանում է մեր նորօրյա հարաբերությունների քսանհինգերորդ տարին:

«Անցած քառորդ դարի ընթացքում՝ Հայաստանի անկախությունից ի վեր, հայ-իրանական հարաբերությունները շարունակ վերընթաց զարգացում են ապրել` ընդգրկելով ամենատարբեր ոլորտների լայն ներկապնակ` բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունից մինչև առևտրատնտեսական սերտ համագործակցություն, մարդկանց միջև կապերից մինչև գիտակրթական ու մշակութային փոխգործակցություն»,- ասել է նախագահը:

Նրա բնորոշմամբ՝ Հայաստանն ու Իրանը գտնվում են երկրագնդի առավել անկայուն և անհանգիստ տարածաշրջանների հարևանությամբ, ուստի կարևոր է համատեղել միջազգային հանրության ջանքերը տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ամրապնդման գործում՝ կարևորագույն դերակատարություն ստանձնելով ծայրահեղականության դեմ մղվող պայքարում:

Նախագահի կարծիքով՝ մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման վերաբերյալ որոշումը մեր ժողովուրդների միջև բարեկամության նոր կամուրջ է, մուտքի արտոնագրերի պահանջի վերացումից հետո գրանցվել է իրանցի զբոսաշրջիկների շեշտակի աճ:

«Այսօր շուկայում արդեն ձևավորվում են իրանցի այցելուների մշակութային նախասիրություններին համապատասխան զբոսաշրջային ծառայություններ: Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում մեր երկիրը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Նա անդրադարձել է էներգետիկ գործակցությանը՝ շեշտելով, որ 10 տարի է, ինչ Իրանի հետ իրականացնում ենք «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխշահավետ ծրագիրը, որի համատեքստում մեծ կարևորություն ունի Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը, քանի որ թույլ կտա զգալիորեն մեծացնել փոխանակման ծավալները:

Նախագահը նշել է, որ մենք ՀՀ-ԵՄ հարաբերությունները  չենք դիտարկում ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների հակադրության մեջ:

«Հայաստանն ամենակարճ և անվտանգ ցամաքային ճանապարհն է Իրանի հետ Եվրոպան կապելու համար։ Հայաստանն այսօր ունի սերտ գործընկերային հարաբերություններ ԵՄ-ի հետ, և պատրաստ ենք հարթակ տրամադրելու իրանցի և եվրոպացի գործարարներին՝ փոխշահավետ գործունեություն ծավալելու համար»,- ասել է Սարգսյանը։

Նա վստահություն է հայտնել, որ որպես տարածաշրջանի երկու բնիկ ժողովուրդներ, շարունակելու ենք մեր պատմության խաղաղ և հաստատուն ընթացքը դեպի նոր հազարամյակներ՝ փայփայելով ու շարունակաբար սնելով մեր հարաբերությունները:

581
թեմա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան (189)
Ապուր

Ո՞րն է ամենաօգտակար ապուրը. սննդաբանի խորհուրդը

7
(Թարմացված է 14:45 02.03.2021)
Սննդաբանի խոսքով ՝ այս ապուրը օգտակար է առողջության համար և նպաստում է իմունիտետի բարձրացմանը:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամենաօգտակար ապուրը ոսպով ապուրն է։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է դիետոլոգ Օլգա Դեկերը։

Նրա խոսքով՝ ոսպով ապուրը հարուստ է սպիտակուցներով։

«Չնայած բուսական ծագմանը` այն պարունակում է 12 ամինաթթու, բայց մենք կարող ենք այս ապուրին ավելացնել նաև կենդանական սպիտակուցներ, ինչպիսին է, օրինակ, միսը», - բացատրել է նա ու հավելել՝ ճաշատեսակը հարուստ է նաև մանրաթելերով և ընդհանուր առմամբ օգտակար է առողջության և իմունիտետի համար:

Սննդաբանի խոսքով՝ ամենաօգտակար երկրորդ ուտեստը մսային արգանակով և բանջարեղենով ապուրն է, որի մեջ կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված բանջարեղեն:

Նա խորհուրդ է տվել նաև ավելացնել կանաչ լոբի, դդմիկ, նեխուր, այսինքն՝ ածխաջրերի նվազագույն պարզ խումբ: Իսկ միսն ապուրին նաև սպիտակուցներ և ճարպեր կտա։

7
թեգերը:
ոսպ, բանջարեղեն, Միս, Սննդամթերք, առողջ սնունդ, ապուր
Ըստ թեմայի
Ինչն է կորոնավիրուսի «օգնականը» մարդու օրգանիզմում
Ինչպես «վերագործարկել» օրգանիզմը երկու շաբաթվա ընթացքում. դիետոլոգի խորհուրդները
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հունական ընկույզ ենք ուտում. գիտնականների պատասխանը
Մեգան Մարքլ. արխիվային լուսանկար

2 մլն դոլար փոխհատուցում. Մեգան Մարքլը շահել է բրիտանական պարբերականի դեմ դատը

52
(Թարմացված է 01:10 03.03.2021)
Դատավորը The Mail on Sunday–ի գործողությունները ճանաչել  է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, դատարանում վերջնական հաղթանակ է տարել Mail On Sunday և MailOnline պարբերականները ներկայացնող Թերթերի միության դեմ։ Այս մասին հայտնում է Express պարբերականը։

Հրապարակված վճռում դատավոր Մարկ Ուորբին պարբերականի գործողությունները ճանաչել  է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։

Դատավորը վճռել է, որ պատասխանող կողմը պետք է վճարի դատական ծախսերի 90%–ը, այն է` 1,87 մլն դոլար։

Սասեքսի դքսուհին խնդրել է նաև իրեն փոխանցել նամակի պատճենները, ոչնչացնել դրա բոլոր հիշատակումներն ու պահանջել թերթում ներողություն հրապարակել իրեն վիրավորանք հասցրած նյութերի համար։ Դատարանը դեռ փետրվարի 11-ին էր որոշում կայացրել այն մասին, որ պարբերականները խախտել են գաղտնիությունն ու Մեգանի հեղինակային իրավունքները։

«Նրա հետ Հարրին ծաղկել է»․ Մեգան Մարքլի մասին գրքի հեղինակ

2019 թվականի փետրվարին Մարքլի նամակից որոշ հատվածների հրապարակումը դերասանուհու ու իր հոր (որը ներկա չի գտնվել 2018 թվականի մայիսի 19-ին կայացած նրա հարսանյաց արարողությանը) հարաբերությունների շուրջ հերթական սկանդալի առիթ դարձան։  ԶԼՄ–ների հրապարակած Թոմաս Մարքլի բազմաթիվ արտահայտություններից կարելի է եզրակացնել, որ դուստրը խզել է նրա հետ բոլոր հարաբերությունները։ Հայրը The Mail on Sunday–ին է փոխանցել նամակի տեքստը, որում դքսուհին մեղադրում էր նրան ստի և դստեր մասին կեղծ, սենսացիոն հարցազրույցների վրա գումար աշխատելու փորձի մեջ։

Արքայազն Հարրին կնոջ պատճառով կռվել է լավագույն ընկերոջ հետ

52
թեգերը:
նամակ, հայր, Դատարան, դատ, Մեգան Մարքլ
Ըստ թեմայի
«Պարծենկոտ արքայադստեր օրագիրը»․ հրապարակվել են Մեգան Մարքլի խորթ քրոջ ու հոր հուշերը
«Թշնամանքի» պատճառը զուգագուլպանե՞րն են. ինչ է կատարվում Մեգան Մարքլի և Քեյթ Միդլթոնի միջև
Մեգան Մարքլը մեղադրել է թագուհի Եղիսաբեթին
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը աշխատանք են գտել