ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Հայտնի ծագումով հայ խորհրդային և ուկրաինական մարզիկ, սուսերամարտի օլիմպիական չեմպիոն ԳեորգիՊողոսովը championat.com-ի հետ հարցազրույցում խոսել է իր սպորտային անցյալի մասին, նաև պատմել, թե ինչպես է իրեն հաջողվել ուսուցանել Սթիվ Ջոբսի որդուն`Ռիդին:
Ռիդին Պողոսովի մոտ բերել է Սթիվ Ջոբսի կինը, երբ իմացել է, որ Սթենդֆորդում դասընթացներ է անցկացնում սուսերամարտի օլիմպիական չեմպիոնը: Սթիվ Ջոբսի կինը ցանկացել է, որ իր որդին տիրապետի այդ սպորտաձևին, և վերջինս պարապել է բավականին երկար ժամանակ:
«Նա անգամ հանդես է եկել մեր ուսանողական թիմում», — պատմել է Պողոսովը` ավելացնելով, որ օգնել է Ռիդին հասնել մինչև սպորտի վարպետի թեկնածուի աստիճանի:
Պողոսովը պատմել է նաև Սթիվ Ջոբսի մասին`նշելով, որ նա շատ քաղաքակիրթ և ընկերասեր էր։
«Սկզբից ես պատկերացում անգամ չունեի, թե ում հետ գործ ունեմ, միայն գիտեի, որ նա Ռիդի հայրն է: Նա հետաքրքրվում էր որդու դասերով։ Երբ նա առաջին անգամ եկավ սուսերամարտի, բոլորը սկսեցին վանկարկել`«Տեսեք՛, մեզ մոտ է եկել Սթիվ Ջոբսը»։ Իսկ ինձ դա ոչինչ չասաց: Հետո իմացա, որ նա հանճարեղ մարդ է: Նրա հետ շատ հեշտ էր շփվել», — պատմել է Պողոսովը:
Ջոբսի կինը տարին մեկ անգամ Սթիվիի անունից համալսարանին էր փոխանցում 25 հազար դոլարի անդորրագիր հետևյալ գրությամբ. «Երախտագիտությամբ մեծ վարպետ Գեորգի Պողոսովին», — հիշում է սպորտսմենը:
Ռիդի հետ Պողոսովը պարապել է չորս տարի:
«Հետագայում Ռիդը, որքան որ ինձ հայտնի է, հիմնադրել է կամ ցանկանում է հիմնադրել քաղցկեղի դեմ պայքարի կենտրոն, ինչից և մահացել է իր հայրը», — ասել է Պողոսովը` վստահություն հայտնելով, որ ինքը դեռ հանդիպելու է Ռիդի հետ։
Պողոսովը պատմել է նաև, որ Ռիդի հետ պարապմունքները չեն սահմանափակվել միայն տեխնիկական դասընթացներով: Մարզիչը հաճախ խոսել է իր աշակերտների հետ տարբեր թեմաներով: Եղել են նաև զվարճալի պահեր. Օրինակ` Պողոսովը սովորեցրել է Ռիդին խաղալ դասական սովետական «Հավատում եմ – չեմ հավատում» խաղը։ Հետագայում Ռիդը խոստովանել է, որ այդ խաղը սովորեցրել է նաև իր ընկերներին:
«Ես տվել եմ Ռիդին իմ հոգու մի մասնիկը, նա շատ հարցեր էր տալիս ինձ, մենք խոսել ենք բազմազան թեմաներով», — խոստովանել է Պողոսովը։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամենաօգտակար ապուրը ոսպով ապուրն է։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է դիետոլոգ Օլգա Դեկերը։
Նրա խոսքով՝ ոսպով ապուրը հարուստ է սպիտակուցներով։
«Չնայած բուսական ծագմանը` այն պարունակում է 12 ամինաթթու, բայց մենք կարող ենք այս ապուրին ավելացնել նաև կենդանական սպիտակուցներ, ինչպիսին է, օրինակ, միսը», - բացատրել է նա ու հավելել՝ ճաշատեսակը հարուստ է նաև մանրաթելերով և ընդհանուր առմամբ օգտակար է առողջության և իմունիտետի համար:
Սննդաբանի խոսքով՝ ամենաօգտակար երկրորդ ուտեստը մսային արգանակով և բանջարեղենով ապուրն է, որի մեջ կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված բանջարեղեն:
Նա խորհուրդ է տվել նաև ավելացնել կանաչ լոբի, դդմիկ, նեխուր, այսինքն՝ ածխաջրերի նվազագույն պարզ խումբ: Իսկ միսն ապուրին նաև սպիտակուցներ և ճարպեր կտա։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, դատարանում վերջնական հաղթանակ է տարել Mail On Sunday և MailOnline պարբերականները ներկայացնող Թերթերի միության դեմ։ Այս մասին հայտնում է Express պարբերականը։
Հրապարակված վճռում դատավոր Մարկ Ուորբին պարբերականի գործողությունները ճանաչել է միջամտություն Սասեքսի դքսուհու մասնավոր կյանքին, ինչպես նաև նրա հեղինակային իրավունքների ոտնահարում։
Դատավորը վճռել է, որ պատասխանող կողմը պետք է վճարի դատական ծախսերի 90%–ը, այն է` 1,87 մլն դոլար։
Սասեքսի դքսուհին խնդրել է նաև իրեն փոխանցել նամակի պատճենները, ոչնչացնել դրա բոլոր հիշատակումներն ու պահանջել թերթում ներողություն հրապարակել իրեն վիրավորանք հասցրած նյութերի համար։ Դատարանը դեռ փետրվարի 11-ին էր որոշում կայացրել այն մասին, որ պարբերականները խախտել են գաղտնիությունն ու Մեգանի հեղինակային իրավունքները։
«Նրա հետ Հարրին ծաղկել է»․ Մեգան Մարքլի մասին գրքի հեղինակ
2019 թվականի փետրվարին Մարքլի նամակից որոշ հատվածների հրապարակումը դերասանուհու ու իր հոր (որը ներկա չի գտնվել 2018 թվականի մայիսի 19-ին կայացած նրա հարսանյաց արարողությանը) հարաբերությունների շուրջ հերթական սկանդալի առիթ դարձան։ ԶԼՄ–ների հրապարակած Թոմաս Մարքլի բազմաթիվ արտահայտություններից կարելի է եզրակացնել, որ դուստրը խզել է նրա հետ բոլոր հարաբերությունները։ Հայրը The Mail on Sunday–ին է փոխանցել նամակի տեքստը, որում դքսուհին մեղադրում էր նրան ստի և դստեր մասին կեղծ, սենսացիոն հարցազրույցների վրա գումար աշխատելու փորձի մեջ։


