Փոլ Ուոքեր

«Ֆորսաժ» ֆիլմի երգն առաջ է անցել Gangnam Style-ից

48
(Թարմացված է 01:44 12.07.2017)
Հարավկորեացի երգիչ Psy-ի Gangnam Style երգի տեսահոլովակը YouTube-ում զիջել է դիրքերը:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. «Ֆորսաժ» ֆիլմում հնչող See You Again ստեղծագործությունը դիտումների քանակով առաջ է անցել Gangnam Style-ից:

YouTube-ում մի քանի տարի շարունակ դիտումների քանակով ռեկորդակիր էր Gangnam Style-ը, որն այս պահին 2,894 մլրդ դիտում ունի: See You Again ստեղծագործությունն այս պահին արդեն 2,897 մլրդ դիտում ունի, ինչը նշանակում է, որ Gangnam Style-ը զիջել է դիրքերը:

See You Again-ը հնչել է «Ֆորսաժ 7» ֆիլմում, որը վարձույթ է հանվել 2015 թվականին: Ուիզ Խալիֆի տեսահոլովկը նվիրված է վաղամեռիկ դերասան Փոլ Ուոքերին, որը նկարահանվել է ֆիլմի նախորդ սերիաներում: Դերասանը մահացել է 2013 թվականին ավտովթարից:

Հատկանշական է, որ YouTube-ի ամենադիտված տեսահոլովակների ցանկում է ընդգրկվել նաև ռուսական «Մաշան և արջը» մուլտֆիլմը, որն այս պահին 2,3 մլրդ դիտում ունի:

48