Էրդողան

Շվեդ պատգամավորները Էրդողանի դեմ բողոք են ներկայացրել

14
Շվեդ պատգամավորների խումբը պաշտոնական բողոք է ներկայացրել Շվեդիայի միջազգային դատախազություն` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրելով ցեղասպանության ու ռազմական հանցագործությունների մեջ։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Ձախակողմյան և կանաչ կուսակցությունների հինգ օրենսդիրների ստորագրած հայցը երկրի ղեկավարի դեմ ուղղված առաջին նման փաստաթուղթն է Շվեդիայում, գրում է Thelocal.se առցանց պարբերականը։

«Հայցը վերաբերում է երկրի հարավ-արեւելքում քրդերի և թուրքերի միջև ծավալված հակամարտությանը», – նշված է հաղորդագրության մեջ։

Պարբերականի տվյալով` խորհրդարանականների խումբը պահանջում է Էրդողանին պատասխանատվության ենթարկել «ցեղասպանության, մարդկության դեմ իրականացված և ռազմական հանցագործության համար»։

Հայցում հիշատակվում է նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Շվեդիայի օրանսդրության համաձայն, որն ընդունվել է 2014 թվականին, երկրի դատավորները կարող են գործեր քննել մարդկության դեմ ենթադրվող հանցագործությունների համար` անկախ այն հանգամանքից` որտեղ են դրանք կատարվել:

Դատախազության ներկայացուցիչները որոշում են`  արժե արդյոք նախաքննություն սկսել, քանի որ «այն կարող է որոշակի ժամանակ խլել»։

14