Թեհրան

Իրանը ջանք չի խնայի Արցախի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում

38
Իրանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Արցախի սահմանին տիրող լարվածության առնչությամբ։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Իրանական ԻՌՆԱ գործակալությունը հայտնում է, որ Իրանը մտահոգված է Արցախի տարածաշրջանում լարվածության սրման առնչությամբ։

Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին՝ նշելով, որ հակամարտության սրացումը չի բխում ո՛չ հայերի, ո՛չ ադրբեջանցիների շահերից:

Իրանի ԱԳՆ խոսնակը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման հույս է հայտնել և նախազգուշացրել է «բռնության սադրանքի համար թշնամիների դավադրությունների մասին»:

Բահրամ Ղասեմին ասել է, որ Իրանը ջանք չի խնայի այդ տարածաշրջանում լարվածության նվազման համար:

38