Ղրիմ

Ղրիմում եկեղեցի են հայտնաբերել, ենթադրաբար` հայկական

76
(Թարմացված է 10:00 11.07.2017)
Սուդակ քաղաքի մոտակայքում հայտնաբերված հայկական եկեղեցու պեղումների մասին հայտնում է տեղացի գավառագետ Խաչատուր Ղազարյանը։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Անցած տարի Սուդակ քաղաքի մոտակայքում գտնվող Կիլիսա–Կայա լեռան լանջին հայտնաբերած հին կառույցի հնագիտական պեղումները կարող են հանգել հայկական տաճարի բացահայտմանը, վստահեցնում է տեղացի գավառագետ Խաչատուր Ղազարյանը, հայտնում է kafanews–ը։

«Բուն տաճարը իրենից հետաքրքիր ու շատ հին պատմամշակութային հուշարձան է ներկայացնում։ Ենթադրաբար, այն առնվազն մեկուկես հազար տարվա պատմություն ունի։ Հնարավոր է` այն շատ ավելի հին է։ Երևում է` դրա մոտակայքում լրացուցիչ կառույցներ են եղել։ Ժամանակի ընթացքում այն վերականգնվել և վերանորոգվել է, դրա հետքերն ակնհայտ են։ Տաճարի պատի մոտ մի քանի շիրմաքար կա։ Կողքը աղբյուր կա` հին ձեռակերտ լոգարան», – նշում է պարբերականը։

Ղազարյանի խոսքով` դա հին հայկական տաճար է։ Դրա մասին են վկայում կառույցի ճարտարապետությունը և տեղը։ Տաճարը տրամաբանորեն տեղավորվում է մոտակա հայկական տաճարների և մենաստանների շարքում։

Русская версия

76