Դոնալդ Թրամփ

Թրամփը 2 անգամ փորձել է վերադարձնել քամու տարած գլխարկը

11
(Թարմացված է 18:33 09.07.2017)
Սոցցանցերում տարածվել է ԱՄՆ նախագահի նոր տեսանյութը, որում նա փորձում է օգնել զինվորականին:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղղաթիռ բարձրանալուց առաջ փորձել է «բռնել» զինվորականի գլխից ընկած գլխարկը:

Տեսանյութը հրապարակել է NBC News-ը:

Դեպքը տեղի է ունեցել Մերիլենդ նահանգում, որտեղից նախագահն ուղղաթիռով ուղևորվել է Սպիտակ տուն:

​Տեսանյութում երևում է, թե ինչպես է Թրամփը գետնից վերցնում քամու գցած գլխարկը, դնում զինվորականի գլխին, բայց քամին երկրորդ անգամ է ձեռնոց նետում նախագահին:

Ամերիկայի առաջնորդը չի զլանում երկրորդ անգամ գնալ գլխարկի հետևից, սակայն այս անգամ նրա փոխարեն գլխարկը գետնից բարձրացնում է նախագահին ուղեկցող սպան:

Русская версия

11