Հրավառություն

Բարի գալուստ կամ մուտքն արգելված է

17
ԱՄՆ-ի անկախության օրը Միչիգանում փառահեղ հրավառություն էր կազմակերպվել: Դեթրոյթ գետի վրա գտնվող բեռնանավերից օդ էր արձակվել ավելի քան 11 հազար հրատեխնիկական սարքավորում: Հրավառությունը կարելի էր տեսնել ու լսել հազարավոր մղոններից:

Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը սեփական աչքերով է կարողացել գնահատել ներկայացման շլացուցիչ գեղեցկությունն ու անվտանգության այն բոլոր միջոցները, որոնք գործի էին դրվել մահացու դեպքերը բացառելու համար:

Հրավիրում ենք բոլոր նրանց ուշադրությունը, ովքեր ցանկացած արգելքի տակ մարդու իրավունքների խախտում են տեսնում:

Հեղինակն այլևս ոչինչ չի մեկնաբանի, պարզապես կթվարկի ձեռնարկած միջոցներն ու արգելքները: Իսկ հետևությունները կթողնի ընթերցողին:

Եվ այսպես: Հրավառությունն արգելվում է դիտել Մաքարթուր կամրջից: Արգելվում է նախապես վրաններ տեղադրել: Մինչև ցերեկվա ժամը երկուսն արգելվում է մուտք գործել կղզի:

Երբ բոլոր տեղերը զբաղված լինեն, հրապարակ տանող մուտքը փակ կլինի: Հրապարակի տարածքից դուրս գալու դեպքում ձեզ այլևս ներս չեն թողնի:

Արգելվում է ոգելից խմիչքներ, անօդաչու թռչող սարքեր, տնային կենդանի կամ մաքսանենգ ապրանք (զենք, դանակներ և այլն) բերել:

Արգելված է խարույկ, կրակ վառել, կերակուր պատրաստել: Ջրի տարաներն ու պայուսակները ստուգվելու են:

Ավտոմեքենայով եկողները պետք է ներկայացնեն հատուկ անձնագիր, որը կարող են ձեռք բերել մուտքի մոտ 11 դոլարով:

3000 ավտոմեքենայից հետո մուտքը փակվելու է:

Ոգելից խմիչքները, ճայթուկներն արգելվում են:

Վրաններն ու ծածկերը չպետք գերազանցեն 10x10 ֆուտը, մեկ խումբը կարող է ունենալ երկու վրան:

Քաղաքում երեկոյան ժամը 8-ից մինչև առավոտյան ժամը 6-ը պարետային ժամ է սահմանվելու անչափահասների համար:

Անչափահասները կարող են դիտել հրավառությունը ցանկացած թույլատրված հասարակական հրապարակից: Սակայն պարետային ժամի ընթացքում անչափահասներին պետք է ուղեկցեն ծնողները, օրինական խնամակալները կամ մեկ այլ պատասխանատու մեծահասակ (21 տարեկանից բարձր):

Անչափահասներըին թույլատրվում է գնալ աշխատանքի, դպրոց, եկեղեցի կամ այլ կազմակերպած միջոցառուման և վերադառնալ:

Հեղինակի կողմից. Միչիգան նահանգի հրավառության ժամանակ մարդկանց պակաս չկար, և բոլորն էլ վստահաբար մեծ բավականություն ստացան:

Русская версия

17