Վլադիմիր Պուտինն ու Մելանիա Թրամփը

Ճաշկերույթի ժամանակ ոչ ոք պատահական մարդու կողքին չի նստել

1105
Համբուրգում մեկնարկած գագաթնաժողովի մի մասն է կազմել նաև համաշխարհային պետությունների առաջնորդների և նրանց կողակիցների համար կազմակերպված ճաշկերույթը։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Համբուրգ քաղաքում մեկնարկած G20 գագաթնաժողովի շրջանակում ճաշկերույթ է կազմակերպվել համաշխարհային առաջնորդների և նրանց կողակիցների համար: Ճաշկերույթի ժամանակ հյուրերից ոչ ոք պատահական տեղ, պատահական մարդու կողքին չի նստել: Կազմակերպիչները նախապես մտածել են, թե մասնակիցներից յուրաքանչյուրին ում կողքին է պետք է նստի։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողքին նստել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը. Պուտինն ու տիկին Թրամփը ճաշկերույթի ընթացքում զրուցել են և ժպիտներ փոխանակել։

Владимир Путин и Первая леди США Меланья Трамп на банкете в рамках саммита G20
© AFP 2015/ Tobias SCHWARZ
Վլադիմիր Պուտինի կողքին նստել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նստել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Չինաստանի ղեկավար Սի Ձինփինի դիմաց: Նրա կողքին նստած է եղել Արգենտինայի առաջին տիկին Խուլիանա Ավադան:

  • G20 գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված ճաշկերույթի մասնակիցները
    G20 գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված ճաշկերույթի մասնակիցները
    © AP Photo/ Axel Schmidt
  • G20 գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված ճաշկերույթի մասնակիցները
    G20 գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված ճաշկերույթի մասնակիցները
    © AP Photo/ Kay Nietfeld
  • G20 գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված ճաշկերույթի մասնակիցները
    G20 գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված ճաշկերույթի մասնակիցները
    © AP Photo/ Axel Schmidt
1 / 3
© AP Photo/ Axel Schmidt
G20 գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված ճաշկերույթի մասնակիցները
1105