Կատար

Կատարին նոր պահանջներ են ներկայացնում. Դոհան դրանք անիրատեսական է համարում

22
(Թարմացված է 12:39 07.07.2017)
Կատարն անիրատեսական է համարում իրեն ներկայացված պահանջները, մինչդեռ արաբական երկրները շարունակում է սահմանափակումներ ներկայացնել այդ պետությանը։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Արաբական միացյալ էմիրությունների WAM գործակալությունը հաղորդում է, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսն ու Բահրեյնը  նոր տնտեսական, քաղաքական եւ իրավաբանական միջոցներ են ձեռնարկում Կատարի դեմ՝ իրենց պահանջները մերժելու պատճառով:

Անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Բահրեյնը Կատարին իրենց պահանջներն էին ներկայացրել, որոնք կատարելուց հետո Դոհայի հետ հարաբերությունները կարող են վերականգնվել։ 13 պահանջների թվում է Կատարից թուրքական ռազմաբազայի դուրսբերումը, Իրանի հետ կապերի սահմանափակումը, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փակումը։ Դոհան պահանջներն անիրատեսական է համարել։

10 պետություն, որից 7-ը՝ արաբական, Կատարի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանը սատարելու մեջ։ Դոհան հերքել է բոլոր մեղադրանքները։

Ի դեպ, չորս պետությունների վերջին  հայտարարությունում առայժմ չի հստակեցվում, թե հատկապես ինչ պատժամիջոցներ են ձեռնարկելու Կատարի դեմ։

22