Ստամբուլ

Վերջնագիր ոստիկաններին՝ Ստամբուլից սիրիացի փախստականներին վռնդելու համար

5
(Թարմացված է 17:10 04.07.2017)
Ստամբուլի թաղամասերից մեկում բնակիչները 1 շաբաթ ժամանակ են տվել ոստիկաններին սիրիացի ներգաղթյալներին դուրս հանելու համար։

ՐԵՎԱՆ, 4 Հուլիս — Sputnik. Ստամբուլի Ուսքյուդար շրջանում լուրջ բախումներ են սկսվել սիրիացի ներգաղթյալների և տեղի բնակիչների միջև, գրում է tert-ը՝ հղում անելով թուրքական «Էվրենսել» պարբերականին։

Բախումները հասել են այն աստիճանի, որ սիրիացիների շենքի մոտից օրեր շարունակ չեն հեռանում ոստիկանական մեքենաները, մյուս կողմից սիրիացի ներգաղթյալների թաղամասի ուղղությամբ ավելանում է մարդկանց հոսքը, որոնք պահանջում են տեղական իշխանություններից «դատարկել թաղամասը»։

Ըստ լրատվամիջոցի՝ բարկացած բնակիչները ոստիկաններին մեկ շաբաթ ժամանակ են տվել և պահանջել դուրս հանել թաղամասից սիրիացիներին, այլապես սպառնացել են մեծ աղմուկ բարձրացնել և ավերել նրանց տները։

Ըստ նախնական վարկածի՝ բախումները սկիզբ են առել սիրիացի ներգաղթյալի և տեղացիներից մեկի վեճից։ Բնակիչները պատմել են, որ սիրիացիներից մեկը վիրավորական արտահայտություն է արել թաղամասի թուրք կանանցից մեկի հասցեին, որին պաշտպանել են մյուս բնակիչները։ Սկսված ծեծկռտուքը վերաճել է մեծ կռվի, որին մասնակցել են նաև թաղամասի մյուս բնակիչները։

5