Սաուդյան Արաբիայի թագավորը

Սաուդյան լրագրողին պատժել են թագավորին չափից շատ գովաբանելու համար

7
Սաուդյան թերթերից մեկի լրագրողին ժամանակավոր հեռացրել են աշխատանքից, քանի որ նա սաուդյան թագավոր Սալման Սաուդի մասին խոսելիս մակդիրներ է օգտագործել, որոնք գործածվում են բացառապես Ալլահի մասին խոսելիս։ Նա չափից շատ ջանք է գործադրել։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը պահանջել է գործից ազատել Al Jazeera–ի լրագրողին այն բանից հետո, երբ նա հոդված է հրապարակել, որում թագավորին աստվածային անվանումներ է տվել, հայտնում է Ռադիո Վեստին։

Լրագրողը թագավորի նկատմամբ օգտագործել է «ալ–հալիմ» («հեզ») և «շադիդ ալ–իկաբ» («խիստ պատժող»)։ «Ալ–հալիմ» մակբայը մահմեդականության մեջ համարվում է Ալլահի 99–ը անուններից մեկը, «շադիդ ալ–իկաբը» թեև այդ անունների ցանկում ներառված չէ, բայց այն համարվում է աստծուն նկարագրող ավանդական մակբայ։

Բացի այդ, սաուդյան թագավորը նաև հայց է ներկայացրել Al Jazeera–ի դեմ, որն ուրբաթ հրապարակել է այդ նյութը, հայտնում է GulfNews–ը։

Տեղեկատվության նախարարին ուղղված նամակում թագավոր Սալմանը հայտնել է, որ ցնցված է հրապարակված նյութի վերնագրով և որոշ արտահայտություններով, ներառյալ գովեստի խոսքերը, որոնք կիրառվում են միայն աստծու և Աբրահամ մարգարեի մասին խոսելիս։

«Մենք չենք կարող դա ընդունել կամ հանդուրժել։ Բացի այդ, մենք քաջ գիտակցում ենք այդպիսի գովաբանությունները թույլատրելու լրջությունն ու վտանգը»,– ասել է միապետը։

Պարբերականը ներողություն է խնդրել` լրագրողի արտահայտությունները սխալ անվանելով։ Այդուամենայնիվ, միապետն իր բողոքը հետ չի վերցնում։

Русская версия

7