Արջ

Երեխան փրկել է բարեկամներին արջից Ալյասկայում

52
Միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ, երբ Էլիոթը՝ նրա հայրը, հորեղբայրն ու հորեղբոր որդին զբոսնում էին անտառում։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Տասնմեկ տարեկան Էլիոթ Կլարկը փրկել է բարեկամներին արջի հարձակումից Ալյասկայի անտառներում զբոսանքի ժամանակ, հայտում է The Telegraph պարբերականը՝ հղում անելով նահանգի ոստիկանությանը։

Կլարկը հոր, հորեղբոր և հորեղբոր որդու հետ անտառում էր, երբ կենդանին հանկարծակի ուրս եկավ և հարձակվեց հորեղբոր վրա։

Տղան արագ կողմնորոշվել և կրակել է արջի վրա․ սկզբում նա վրիպել է, բայց հետո դիպել է կենդանու ուսին և քթին։

Տղայի հոր խոսքով՝ նրանց փրկել է միայն այն, որ իր որդին հրացանը ձեռքում էր կրում, այլ ոչ թե ուսին։ Տղայի հորեղբայրն էլ հրացան ուներ, բայց նա չհասցրեց դա հանել։

Ավելի վաղ Ալյասկայում արջը ոգելից խմիչքների խանութ էր մտել՝ քաղցրավենիք տանելու նպատակով։ Իսկ 2017 թվականի հունիսի սկզբին Կոլորադո նահանգում արջը դատարկ տուն էր ներխուժել և մի քանի ակորդ նվագել դաշնամուրի վրա։

52