00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Զիդանը, այսօր դարձավ 45 տարեկան

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցФутбол. Лига чемпионов. Тренировка ФК "Реал Мадрид"
Футбол. Лига чемпионов. Тренировка ФК Реал Мадрид - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի աշխարհի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Զինեդին Զիդանը հունիսի 23-ին նշում է իր 45 ամյակը: Ֆուտբոլային փայլուն կարիերան ավարտելով 2006 թվականին` Զիդանն այսօր ոչ պակաս փայլուն կարիերա է ստեղծում` արդեն մարզելով Մադրիդի «Ռեալը»:

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Զինեդին Զիդանը ֆուտբոլիստի իր կարիերան սկսել է ֆրանսիական «Կանն»  թիմում, այնուհետև հանդես եկել «Բորդոյի» կազմում: Բայց համաշխարհային փառք ու ճանաչում Զիդանը ձեռք բերեց խաղալով նախ «Յուվենտուսի», ապա արքայական «Ռեալի» կազմերում: Իհարկե, զուգահեռաբար Զիդանը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում նույնպես հաջողություններ էր կերտում ու տիտղոսներ նվաճում:

Открытие брендового центра Adidas в Москве - Sputnik Արմենիա
Զիդանը՝ «Ռեալի» մարզիչ. երկրպագուների արձագանքը

Քիչ ֆուտբոլիստներ կան, որոնք  Զիզույի նման երկրպագուների կողմից ընդունվել են որպես ֆուտբոլային աստղ: Բայց միայն երկրպագուները չեն, որ գնահատել են ֆրանսիացու խաղն ու վարպետությունը: Ֆուտբոլային մասնագետները նույնպես արժանի գնահատականի են արժանացրել Զիդանի խաղը: Զիդանը երեք անգամ (1998, 2000 և 2003 թվականներին) ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: 1998 թվականին «Ոսկե գնդակի» դափնեկիր էր` որպես Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ: 2004 թվականին ՈւԵՖԱ-ի կողմից ճանաչվել է որպես վերջին 50 տարիների լավագույն ֆուտբոլիստ: Իսկ 2016 թվականին France Football-ի վարկածով ճանաչվել է ֆուտբոլի պատմության մեջ Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ:

Հենց Զիդանի մեծ վարպետության շնորհիվ Ֆրանսիայի ազգային հավաքականը 1998 թվականին առաջին անգամ կարողացավ դառնալ աշխարհի չեմպիոն: Եզրափակչի առաջին խաղակեսում Զիդանի խփած երկու գնդակները ապահովեցին Ֆրանսիայի ընտրանու հաղթանակն աշխարհի գործող չեմպիոն Բրազիլիայի հավաքականի նկատմամբ:

Աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալու ճանապարհին էլ Զիդանը Ֆրանսիայի հավաքականի կազմում գլխավոր դերակատարներից մեկն էր: Եզրափակչում Զիդանը իտալացի Մատերացիին հարվածելու պատճառով հեռացվեց խաղադաշտից ու ֆրանսիացիները պարտվեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածներով: Այդ խաղից հետո եղան մարդիկ, որոնք քննադատեցին Զիդանին ոչ սպորտային պահվածքի ու իր թիմի հաղթանակը կասկածի տակ դնելու համար: Բայց շատերն արդարացրին տաքարյուն ֆրանսիացուն (ինչպես պարզվեց հետո Զիդանը իտալացուն հարվածել էր իր ընտանիքին հայհոյելու համար):

Давка в Турине - Sputnik Արմենիա
600 մարդ տուժել է «Յուվենտուս» - «Ռեալ» խաղի դիտման ժամանակ սկսված հրմշտոցից

2000 թվականին Զիդանը Ֆրանսիայի հավաքականի կազմում նվաճեց նաև Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Իսկ ակումբային ֆուտբոլում Զիզուն նախ փայլեց Իտալիայում, որտեղ նա երկու անգամ նվաճեց «Ա» սերիայի չեմպիոնի կոչումը, դարձավ Եվրոպայի սուպերգավաթակիր ու հաղթանակ տարավ միջմայրցամաքային գավաթի խաղարկությունում:

2001 թվականին, այն ժամանակ ռեկորդային 75 միլիոն եվրոյով, «Ռեալը» գնեց Զիդանի տրանսֆերը, ու մինչ օրս էլ արքայական ակումբը վստահում է Զիդան ֆուտբոլիստին ու մարզչին: «Ռեալի» երկրպագուները երբեք չեն մոռանա Զիդանի խփած ֆանտաստիկ գնդակը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 2002 թվականին: Զիդանը տիտղոս բերեց իսպանական թիմին` ապահովելով հաղթանակը գերմանական «Բայերի» նկատմամբ 2:1 հաշվով:

2006 թվականին, ավարտելով ֆուտբոլային կարիերան, Զիդանն անցավ մարզչական աշխատանքի «Ռեալի» կազմում ու երկու տարի անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող` առաջին անգամ մարզիչների մեջ հասնելով նման հաջողության: Ֆրանսիացին կարողացավ իր փորձն ու վարպետությունը փոխանցել «Ռեալի» շատ ֆուտբոլիստների: Միաժամանակ, օգտագործելով իր թիմի առաջատարների վարպետությունը, Զիդանը երիտասարդ ֆուտբոլիստներին վստահեց «Ռեալի» կազմում խաղալն`այդպիսով կերտելով նաև «Ռեալի» ապագան:

Ներկայումս Զիդանն իր մարզչական կարիերայի գագաթնակետին է: 2016-17 թվականների Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ շատերը նշում էին, որ «Յուվենտուսը» հաղթանակի է հասնելու` իր հիանալի խաղի շնորհիվ: Բայց եզրափակիչի երկրորդ խաղակեսում խաղադաշտում «Ռեալը» հիանալի էր` իր անփոխարինելի մարզիչ Զինեդին Զիդանի հետ, ինչ էլ ապահովեց սերուցքայինների հաղթանակը` 4:1 հաշվով:

Լրահոս
0