00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական հետքը Hermès–ում

© Асмик ШамцянАрмянский след в Hermès. Кристина Мкртчян
Армянский след в Hermès. Кристина Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տանը պառկած` Քրիստինեն աշխատանք գտավ համացանցի միջոցով։ Այդ աշխատանքը հետագայում նրան բերեց հայտնի Hermès։

Հասմիկ Շամցյան` հատուկ Sputnik–ի համար.

Ճենապակին, որը Hermès –ն օգտագործում է սպասք, մոխրաման և այլ իրեր պատրաստելու համար, նուրբ, բարակ, թափանցիկության առումով աննկարագրելի նյութ է, արտադրվում է Լիմոժում և լավագույնն է համարվում աշխարհում։ Եթե ձեզ բախտ վիճակվի Hermès–ից որևէ իր գնել, ապա իմացեք` վրայի նախշերի հեղինակը Ֆրանսիայում 15 տարի բնակվող ու աշխատող մեր հայրենակիցն է։ Քրիստինե Մկրտչյանը ղեկավարում է Laure Sélignac ճենապակու արհեստանոցը, որը Hermès–ի պաշտոնական ներկայացուցիչն է։ Քրիստինեի պատմությունը պատրաստի սցենար է ֆիլմի համար։

Մասնագիտությամբ ճարտարապետ է, ավարտել է Պոլիտեխնիկը։ Այնուհետև թեկնածուական է պաշտպանել Մոսկվայում, հետո` ամուսնու հետ տեղափոխվել Ֆրանսիա։ Այնտեղ Քրիստինեն Գեղարվեստի ակադեմիայում երկու տարի սովորելուց հետո կտրուկ փոխել է մասնագիտությունն ու ընդունվել Ֆիզիկայի ինստիտուտի ակուստիկայի ֆակուլտետ։

© Асмик ШамцянՔրիստինե Մկրտչյան
Армянский след в Hermès. Кристина Мкртчян - Sputnik Արմենիա
Քրիստինե Մկրտչյան

«Ես համերգային դահլիճներ էի նախագծում և զբաղվում այն ամենով, ինչը կապված էր ձայնի հետ։ Սակայն երկար ժամանակ աշխատանք չունեի, քանի որ, ինչպես հասկանում եք, բավականին առանձնահատուկ մասնագիտություն եմ ընտրել. օպերային թատրոններ ու համերգասրահներ շատ չեն կառուցվում։ Պատահական աշխատանքով էի գումար վաստակում, մինչև դժբախտ պատահարի հետևանքով հայտնվեցի Hermès–ում։ Ինձ վրա հարձակվեցին արաբներն ու այնպես ծեծեցին, որ տնից դուրս գալ չէի կարող. ուսս ու ծնկներս էին կոտրվել։ Ծիծաղելին այն է, որ նրանք այդպես էլ չկարողացան պայուսակս գողանալ. չգիտեին, թե ում վրա են հարձակվել։ Ես Վանից եմ և իմ ունեցվածքից այդքան էլ հեշտ չեմ բաժանվում» (ծիծաղում է)։

Տանը պառկած` Քրիստինեն աշխատանք գտավ համացանցով։ Այդ աշխատանքը հետագայում նրան բերեց հայտնի Hermès։ Laure Sélignac ճենապակու արտադրման և նախշազարդման արհեստանոցը նկարիչ–դիզայների կարիք ուներ։ Աղջիկը մի փոքր փորձ ուներ. ժամանակին նա մայրիկի և տատիկի համար ափսեներ էր նախշազարդել, բացի այդ ոսկերչությամբ, բատիկայով և կավագործությամբ էր զբաղվել։

Բեռլինում ապրող լուսանկարիչ Ռոզաննա Էյզենմենգեր–Կարապետյանի աշխատանքները - Sputnik Արմենիա
Ռոզե Այզենի լուսանկարչությունը

«Գրեթե փակուղային իրավիճակում էի, – պատմում է Քրիստինեն, – այդ պատճառով ես զանգահարեցի այդ կազմակերպությունն ու հայտարարեցի` ես հենց այն մարդն եմ, որին դուք փնտրում եք։ Թեև հանուն արդարության պետք է նշել, որ իմ ասածում ճշմարտություն կար։ Ինձ խնդրեցին ներկայացնել աշխատանքներս, որոնք, ինչպես հասկանում եք, ես չունեի։ Ես սպիտակ ափսեներ, ներկեր գնեցի և տարբեր ոճերում երեք աշխատանք նկարեցի։ Հաջորդ օրը ես հանդիպեցի արհեստանոցի տնօրենի հետ, որը հետաքրքրվեց, թե որքան ժամանակ եմ ծախսել այդ աշխատանքի վրա։ Ես ասացի`15 րոպե։ Նա ինձ նայեց բազմանշանակ հայացքով, կարծես ուզում էր ասեր` հիմա կտեսնենք` այդպես է, թե ոչ։ Նա ինձ ուզում էր պատճենելու համար նմուշներ տրամադրել, սակայն ես հրաժարվեցի, քանի որ այն ամենն ինչ պետք էր, գլխումս էր։ Եվ մինչ նա զրուցում էր հեռախոսով, ես մի ափսե նկարազարդեցի տիպիկ փարիզյան ոճով` հետին պլանում գոթական ոճի եկեղեցի, օսմանյան տանիքներ և պատշգամբներ, լապտեր… Գործն ավարտեցի մոտավորապես 13 րոպեում։ Տնօրենն ապշած նայեց ինձ ու աշխատանքի վերցրեց 2 ամիս փորձաշրջանով։ Այդ ժամանակ ես համոզվեցի` եթե դու ճիշտ ուղու վրա ես, ամբողջ տիեզերքն է օգնում քեզ։ Ընդամենը 3 շաբաթում ես աշխատանք, քաղաքացիություն և բնակարան ստացա։ 2008 թվականին էր։ Աշխատանքի առաջին իսկ օրվանից իմացա, որ Laure Sélignac ճենապակյա արհեստանոցը Hermès–ի միակ պաշտոնական ներկայացուցչությունն է։ Իսկ դա նշանակում է, որ մենք ինքնուրույն ընկերություն լինելով` աշխատանքի 90 տոկոսը կատարում ենք Hermès–ի համար, իսկ մնացած 10 տոկոսը` մեր հայեցողությամբ։ Դրանք հիմնականում պատվերներ են աշխարհի հարուստ մարդկանցից և ընկերություններից` Porcshe, Ճապոնիայի կայսրուհի, արաբ շեյխեր և այլն։ Բայց աշխատանքային ժամանակիս 99 տոկոսը ես Hermès–ին եմ հատկացնում»։

Այսօր արհեստանոցը մոխրամաններ ու փոքրիկ ափսեներ է պատկերազարդում։ Ափսեները նախատեսված է դռան մուտքի մոտ դնելու համար, որ երբ մարդիկ տուն մտնեն, այդ ափսեում բանալիներ ու մանր–մունր իրեր դնեն։ Քրիստինեն այդ ափսեների վերաբերյալ սեփական բացատրությունն ունի։  «Տիպիկ ֆրանսիական ամենօրյա օգտագործման իր է, որի անունը թարգմանաբար նշանակում է «դատարկել գրպանը», քանի որ ամերիկացիների կամ անգլիացիների գրպաններում պատահական իրեր չեն լինում (ծիծաղում է)։ Յուրաքանչյուր աշխատանքս 1400–ից 2000 եվրո արժե»,– ասում է նա։

Hermès–ը նաև սպասք է արտադրում, սակայն հիմնականում` մասնավոր պատվերներով, և այդ սպասքն աննկարագրելի թանկ արժե։

Արհեստանոցի աշխատակիցներն իրենց երևակայությունը  դրսևորելու հարցում սահմանափակված են, քանի որ ճենապակու վրա պատկերվում են Hermès–ի արդեն իսկ գոյություն ունեցող կոնցեպցիաները։

«Երաժշտության պես մի բան է` յուրաքանչյուր կատարող յուրովի է նվագում կոմպոզիտորի ստեղծագործությունը,–բացատրում է նկարչուհին։ – Տարին երկու անգամ ընկերությունն, այսպես ասած, «սելեկցիոն պոդիում» է կազմակերպում։ Հավաքվում են դիզայներներն ու նկարիչները, որոնք խիստ քննադատական մոտեցում են ցուցաբերում բոլոր նոր հավաքածուների հարցում։ Սովորաբար ներկայացվածից ընտրվում է միայն քսան տոկոսը։ Ես շուրջ տասը մակետ եմ ներկայացնում, որոնցից արտադրության է գնում երկուսը։ Օրինակ` «Բրազիլիա» կոնցեպցիան կարող է տարբեր իրերով արվել։ Եվս մեկ մոդել` «Մարոկական թամբն» ավելի քմահաճ է, այն ավելի հարմար է կաշվե իրերի, ճենապակու և թաշկինակների համար։ Ամենահին և ամենահայտնի մոդելը «Արքայական վագրն է», որից էլ հենց սկսել է աշխատանքս։ Այդ զարդանախշը գեղեցիկ է ցանկացած առարկայի վրա»։

Художница Миланда де Монт (Григорян) - Sputnik Արմենիա
Միլանդա դե Մոնտի (Գրիգորյան) վերադարձն ակունքներին

Քրիստինեի խոսքով` Հերմես ընտանիքի անդամները ընկերության աշխատակիցների հետ շփման մեջ հաճելի, հասարակ, անկեղծ մարդիկ են, բոլորի հետ շփվում են հավասարի պես։ Նույնիսկ կարող են իրենց օգնությունն առաջարկել, օրինակ` լվանալ վրձինները կամ մաքրել ներկապնակը։ Այսօր ընկերությունը երկու ընտանիք է ղեկավարում։

«Ցավոք, Հերմես ընտանիքում երբեք տղաներ չեն ծնվել, – շարունակում է նա։ – Մի տղա է ծնվել, որը բավականին շուտ է մահացել։ Այդպիսով` տոհմի բոլոր շարունակողները կանայք են, որոնք ամուսնանալուց հետո փոխել են իրենց ազգանունները, բայց միևնույն ժամանակ հավատարիմ են մնացել ընտանեկան գործին` ներգրավելով նաև ամուսիններին։ Այսօր ընտանիքի վառ ներկայացուցիչը Պիեր Ալեքսիս Դյուման է, նա, ով ամուսնացավ Գալինա Վիշնևսկու և Մստիսլավ Ռոստրապովիչի դստեր հետ։ Ընկերության սկզբունքը պահպանվում է մինչ օրս. մեծ քանակ և հրաշալի որակ։ Եվ եթե քանակը նվազի, դա ոչ մի կերպ չի ազդի որակի վրա։ Hermès–ի հետ աշխատելը հաճելի է։ Աշխատանքից դուրս ես ազատ մարդ եմ և կարող եմ աշխատել ում հետ ցանկանամ։ Հակառակ դեպքում նրանք ինձ պետք է եռակի շատ վճարեին»։

Բոլոր արհեստանոցներն ինքնուրույն, իրարից անկախ արտադրություններ են, այդ պատճառով աշխատակիցները միմյանց առաջին անգամ են տեսնում հենց այդ ցուցադրությունների ժամանակ։ Այդպես Քրիստինեն ծանոթացավ երկու տաղանդավոր տղաների հետ. Արամը Երևանից է, զբաղվում է թաշկինակների դիզայնով, թուրքահայ Արմանն էլ ոսկերիչ է։ 2009 թվականից Hermès–ի տղամարդկանց շարքի ստեղծագործական տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Վերոնիկա Նիշանյանը։ Այնպես որ ընկերությունում մի քանի հայ կա։

© Асмик ШамцянՔրիստինե Մկրտչյանի աշխատանքները
Քրիստինե Մկրտչյանի աշխատանքները - Sputnik Արմենիա
1/10
Քրիստինե Մկրտչյանի աշխատանքները
© Асмик ШамцянՔրիստինե Մկրտչյան
Քրիստինե Մկրտչյան - Sputnik Արմենիա
2/10
Քրիստինե Մկրտչյան
© Асмик ШамцянՔրիստինե Մկրտչյան
Քրիստինե Մկրտչյան - Sputnik Արմենիա
3/10
Քրիստինե Մկրտչյան
© Асмик ШамцянՔրիստինե Մկրտչյան
Քրիստինե Մկրտչյան - Sputnik Արմենիա
4/10
Քրիստինե Մկրտչյան
© Асмик ШамцянՔրիստինե Մկրտչյանի աշխատանքները
Քրիստինե Մկրտչյանի աշխատանքները - Sputnik Արմենիա
5/10
Քրիստինե Մկրտչյանի աշխատանքները
© Асмик ШамцянՔրիստինե Մկրտչյանի աշխատանքները
Քրիստինե Մկրտչյանի աշխատանքները - Sputnik Արմենիա
6/10
Քրիստինե Մկրտչյանի աշխատանքները
© Асмик ШамцянՔրիստինե Մկրտչյանի աշխատանքները
Քրիստինե Մկրտչյանի աշխատանքները - Sputnik Արմենիա
7/10
Քրիստինե Մկրտչյանի աշխատանքները
© Асмик ШамцянՔրիստինե Մկրտչյանի աշխատանքները
Քրիստինե Մկրտչյանի աշխատանքները - Sputnik Արմենիա
8/10
Քրիստինե Մկրտչյանի աշխատանքները
© Асмик ШамцянՔրիստինե Մկրտչյանի աշխատանքները
Քրիստինե Մկրտչյանի աշխատանքները - Sputnik Արմենիա
9/10
Քրիստինե Մկրտչյանի աշխատանքները
© Асмик ШамцянՔրիստինե Մկրտչյանի աշխատանքները
Քրիստինե Մկրտչյանի աշխատանքները - Sputnik Արմենիա
10/10
Քրիստինե Մկրտչյանի աշխատանքները
1/10
Քրիստինե Մկրտչյանի աշխատանքները
2/10
Քրիստինե Մկրտչյան
3/10
Քրիստինե Մկրտչյան
4/10
Քրիստինե Մկրտչյան
5/10
Քրիստինե Մկրտչյանի աշխատանքները
6/10
Քրիստինե Մկրտչյանի աշխատանքները
7/10
Քրիստինե Մկրտչյանի աշխատանքները
8/10
Քրիստինե Մկրտչյանի աշխատանքները
9/10
Քրիստինե Մկրտչյանի աշխատանքները
10/10
Քրիստինե Մկրտչյանի աշխատանքները

Վերջին մի քանի տարիների ընթացքում կարևոր է դարձել շարժական ցուցահանդեսներում ներդրում անելը։ Այդ ժամանակ Hermès–ն իր դռները բացում է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տեսնել, թե ինչպես են ծնվում Հերմեսի կախարդական իրերը։ Նախագիծն իրականացվել է աշխարհի մի շարք երկրներում։ Ցուցահանդեսի տարածքը կրկնօրինակում է ոսկերչական, կաշվե իրերի, թաշկինակների նախշազարդման, ճենապակյա արհեստանոցները։  Վարպետները քայլ առ քայլ ցույց են տալիս հայտնի ընկերության գլուխգործոցների ստեղծման գործընթացը։ Հետո դրանք բոլորը ոչնչացվում են։ Թաշկինակներ, պայուսակներ, ճենապակյա իրեր… Իսկ ոսկերչական իրերն ապամոնտաժվում են։

«Թիվ մեկ պատճառն այն է, որ այդ դեպքում չի կարելի գրել Made in France, – բացատրում է Քրիստինե Մկրտչյանը։ – Երկրորդ պատճառն այն է, որ  նման արհեստանոցներում արտադրության որակն ամեն դեպքում ավելի ցածր է լինում։ Հանդիսատեսներից շատերը գալիս են Hermès–ի իրենց իրերով և խնդրում դրանց վրա ֆիրմային մի բան նկարել, օրինակ` ընկերության ապրանքանշանը կամ ստորագրությունը (վարպետի անունը նրանց համար մեծ կարևորություն ունի)։ Ես սովորաբար Հերմեսի հայտնի ձիուն եմ նկարում»։

«Ճենապակու արտադրության մեջ մենք փորձում ենք քայլել ժամանակին համընթաց, – պատմությունը եզրափակում է Քրիստինեն։ – Մենք անդադար աշխատում ենք մեզ վրա, զարգացնում արտադրությունը։ Մեր արտադրանքը երբեք հնարավոր չէ շփոթել որևէ այլ արտադրանքի հետ։ Եվ դա այդ թվում մեր նկարիչների շնորհիվ։ Հրաշալի է, երբ քեզ ճանաչում են, երբ դու քո դեմքն ունես»։

Русская версия

Լրահոս
0