Նիկոլ Քիդման

Նիկոլ Քիդմանը 50 տարեկան է. 6 հետաքրքրիր փաստ դերասանուհու մասին

350
(Թարմացված է 23:08 20.06.2017)
Աշխարհահռչակ դերասանուհի Նիկոլ Քիդմանն այսօր դառնում է 50 տարեկան։ Sputnik Արմենիան հետաքրքիր փաստեր է ներկայացնում դերասանուհու մասին։

Նիկոլ Քիդմանը ծնվել է Հավայան կղզիներում: Ի սկզբանե ծնողները նրան կնքել են Հոկուլանի անունով, քանի որ հենց այդպես է կոչվել այն փիղը, որը նույն ժամին ծնվել էր մոտակա կենդանաբանական այգում։

Николь Кидман
© Sputnik / Asatur Yesayants
Նիկոլ Քիդման

Կաննի 70-րդ կինոփառատոնում Նիկոլ Քիդմանին հանձնեցին հատուկ մրցանակ, քանի որ նա միակ դերասանուհին էր, որի մասնակցությամբ միանգամից 4 տարբեր ֆիլմ ցուցադրվեց փառատոնի շրջանակում։

Николь Кидман
© Sputnik / Asatur Yesayants
Նիկոլ Քիդման

Քիդմանն ի ծնե ձախլիկ է, սակայն նա ստիպել է իրեն սովորել գրել աջ ձեռքով, որովհետև այդպես էր գրում նրա ապագա կերպարը:

Николь Кидман
© Sputnik / Asatur Yesayants
Նիկոլ Քիդման

2002 թվականին Քիդմանը դարձավ առաջին ավստրալուհին, որն «Օսկար» մրցանակի արժանացավ «Ժամեր» ֆիլմում մարմնավորած Վիրջինիա Վուլֆի կերպարի համար:

Николь Кидман
© Sputnik / Asatur Yesayants
Նիկոլ Քիդման

Ի պատասխան այն հարցին, թե որն է նրա թարմ տեսքի և գեղեցկության գաղտնիքը, Քիդմանը նշել է` տնից երբեք դուրս չի գալիս առանց գլխարկի և արևային ակնոցի: Քիդմանը նաև տանել չի կարողանում թիթեռներին և ալերգիա ունի ելակից:

Николь Кидман
© Sputnik / Asatur Yesayants
Նիկոլ Քիդման

«Լեդիի դիմանկարը» ֆիլմում նկարահանվելու ժամանակ Քիդմանը ստիպված էր կորսետ կրել, որը նրա գոտկատեղը դարձնում էր 48 սանտիմետր, իսկ Մուլեն Ռուժի նկարահանումների ժամանակ Քիդմանը կոտրեց իր կողը, ինչի հետևանքով ֆիլմի նկարահանումները դադարեցին։

Николь Кидман
© Sputnik / Asatur Yesayants
Նիկոլ Քիդման

350
Թուրքական, ադրբեջանական ուղղաթիռներ. արխիվային լուսանկար

Ուղղաթիռի կործանումից մահացած թուրք գեներալը օգնել է Ադրբեջանին Արցախի պատերազմի ժամանակ

90
(Թարմացված է 13:43 05.03.2021)
Թուրք գեներալ Օսման Էրբաշը նաև կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով մահացածներից մեկը Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըղի (Խարբերդի) 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։ Ermenihaberi.am-ը գրում է, որ թուրքական մամուլն այսօր հեղեղվել է գեներալ Էրբաշի կենսագրությունն ու գործունեության մանրամասներով: Հատկապես շեշտվում է, որ նա թուրք գեներալը իր ռազմական-մարտավարական գիտելիքներով օգնել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի 3-րդ պատերազմում «հաջողության հասնելու համար»:

Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 4–ին Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 11 թուրք զինծառայող մահացել է, իսկ 2-ը՝ վիրավորվել:

Ո՞վ է Օսման Էրբաշը

Թուրք գեներալ Օսման Էրբաշը կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում: Էրդողանի փեսան` հիշյալ ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը, Telegram-ում հայտնել է, որ գեներալ Էրբաշի հետ ավելի քան 10 տարի ընկերություն է արել և միասին են փորձարկել անօդաչու թռչող սարքերը: 

Էրբաշի ձեռքերը թաթախված են եղել նաև քուրդ զինյալների դեմ օպերացիաներում: Նա 2010թ. ընդհանուր ուսուցում է կազմակերպել այն զինծառայողների համար, որոնք այդ օպերացիաներում պետք է կիրառեին ԱԹՍ-ներ: 

Օսման Էրբաշը ծնվել է ներկայիս Թուրքիայի կենտրոնական Յոզգաթ նահանգի Յերքյոյ շրջանում: 1983թ. ավարտել է ռազմական դպրոցը, 1997թ. ռազմական ակադեմիան, իսկ 2000թ. Թուրքիայի ԶՈւ ակադեմիան:

2008-2010թթ. Էրբաշը ղեկավարել է Թուրքիայի ՊՆ-ի տեսչական վարչությունը, իսկ 2010-2012թթ. զբաղեցրել է 1-ին մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարի պաշտոնը: 2012թ. ստացել է գեներալ-մայորի կոչում: 2012-2015թթ. ստանձնել է Թուրքիայի ցամաքային ուժերի հետախուզության վարչությունը, իսկ 2015-2016թթ 6-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարությունը: Նա կարևոր դեր է խաղացել 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում կազմակերպված հեղաշրջման փորձի ժամանակ`աջակցելով Թուրքիայի իշխանություններին: 

Նա 2017թ. նշանակվել էր 8-րդ կորպուսի հրամանատար:

90
թեգերը:
«Բայրաքթար» ԱԹՍ, Զոհ, Մահ, Արցախյան պատերազմ, գեներալ, Թուրքիա
Թուրքական ռազմական ուղղաթիռ

Հայտնի է` ինչի հետևանքով է կործանվել թուրքական ռազմական ուղղաթիռը

75
(Թարմացված է 11:20 05.03.2021)
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Cougar տիպի ուղղաթիռի կործանման հետևանքով 11 մարդ է մահացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախնական տվյալներով և ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։ Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել` պատահարի ճշգրիտ պատճառը պարզելու համար», - հայտարարել է Աքարը։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 4–ին, Թուրքիայում Cougar տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, 4-ը վիրավորվել են:

75
թեգերը:
Վիրավոր, Զոհ, ուղղաթիռ, Թուրքիա
Ըստ թեմայի
Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻՊԾ–ին է փոխանցվել 2 զինծառայողի մասունք
442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում շատանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. մահճակալային ֆոնդը կրկին ավելացվել է

0
(Թարմացված է 14:01 05.03.2021)
Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է նկատվում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ երկրի մահճակալային հզորությունները սահմանափակ են։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։

 

0
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան