Նկարահանում

Կոլումբիայում ապստամբները 2 լրագրողի են առևանգել

8
(Թարմացված է 10:51 20.06.2017)
Կոլումբիայի հյուսիս-արևելքում ձախ արմատական Ազգային ազատագրական բանակի անդամները Նիդեռլանդներից ժամանած լրագրողների են առևանգել։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Կոլումբիայի հյուսիս-արևելքում ձախ արմատական Ազգային ազատագրական բանակ (ELN) կազմակերպության անդամները երկու լրագրողի են առևանգել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նիդեռլանդներից ժամանած հեռուստալրագրող Դերք Յոհանեսին ու օպերատոր Եուջինիո Էրնեստին առևանգել են Վենեսուելային սահմանակից Հյուսիսային Սանտանդերեի Էլ Տարա քաղաքում՝  իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս։

Կոլումբիացի զինծառայողները սկսել են որոնողական աշխատանքները։

Գործակալությունը հաղորդում է, որ Ազգային ազատագրության բանակը բաղկացած է երկու հազար մարդուց։ ELN-ն երկրում թվով երկրորդ զինված ապստամբական կազմակերպությունն է՝ Կոլումբիայի զինված հեղափոխական ուժերից հետո (FARC)։

ՄԱԿ-ի տվյալներով` վերջին տասնամյակում սպանվել է ավելի քան 800 լրագրող` տեղի ունեցող իրադարձությունների մասին հասարակությանն իրազեկելու համար։ 2015թ.-ին սպանվել է ԶԼՄ-ների 115 ներկայացուցիչ։ 2012թ.-ից հետո, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով` սպանվել է 124 լրագրող, 2015թ.-ը երկրորդ «ամենարյունալի» տարին է։ 2014թ-ին սպանվել է 98 լրագրող։ Այդ փաստերը չեն ներառում շատ ավելի մեծ թվով այն լրագրողներին, որոնք ամեն օր տուժում են հարձակումների, կտտանքների, անհետացումների, կամայական ձերբակալության, ահաբեկումների և հետապնդումների հետևանքով՝ ինչպես զինված հակամարտությունների պայմաններում, այնպես էլ խաղաղ ժամանակ։ Բացի այդ, առկա են հատուկ ռիսկեր, որոնց հետ բախվում են կին լրագրողները՝ ներառյալ սեռական բնույթի հարձակումները։

Русская версия

 

8
Թուրքական, ադրբեջանական ուղղաթիռներ. արխիվային լուսանկար

Ուղղաթիռի կործանումից մահացած թուրք գեներալը օգնել է Ադրբեջանին Արցախի պատերազմի ժամանակ

78
(Թարմացված է 13:43 05.03.2021)
Թուրք գեներալ Օսման Էրբաշը նաև կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով մահացածներից մեկը Թուրքիայի ցամաքային զորքերի Էլյազըղի (Խարբերդի) 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշն է։ Ermenihaberi.am-ը գրում է, որ թուրքական մամուլն այսօր հեղեղվել է գեներալ Էրբաշի կենսագրությունն ու գործունեության մանրամասներով: Հատկապես շեշտվում է, որ նա թուրք գեներալը իր ռազմական-մարտավարական գիտելիքներով օգնել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի 3-րդ պատերազմում «հաջողության հասնելու համար»:

Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի 4–ին Թուրքիայի արևելյան շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 11 թուրք զինծառայող մահացել է, իսկ 2-ը՝ վիրավորվել:

Ո՞վ է Օսման Էրբաշը

Թուրք գեներալ Օսման Էրբաշը կանգնած է եղել «Բայրաքթար» ԱԹՍ-ների ստեղծման ակունքներում: Էրդողանի փեսան` հիշյալ ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը, Telegram-ում հայտնել է, որ գեներալ Էրբաշի հետ ավելի քան 10 տարի ընկերություն է արել և միասին են փորձարկել անօդաչու թռչող սարքերը: 

Էրբաշի ձեռքերը թաթախված են եղել նաև քուրդ զինյալների դեմ օպերացիաներում: Նա 2010թ. ընդհանուր ուսուցում է կազմակերպել այն զինծառայողների համար, որոնք այդ օպերացիաներում պետք է կիրառեին ԱԹՍ-ներ: 

Օսման Էրբաշը ծնվել է ներկայիս Թուրքիայի կենտրոնական Յոզգաթ նահանգի Յերքյոյ շրջանում: 1983թ. ավարտել է ռազմական դպրոցը, 1997թ. ռազմական ակադեմիան, իսկ 2000թ. Թուրքիայի ԶՈւ ակադեմիան:

2008-2010թթ. Էրբաշը ղեկավարել է Թուրքիայի ՊՆ-ի տեսչական վարչությունը, իսկ 2010-2012թթ. զբաղեցրել է 1-ին մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարի պաշտոնը: 2012թ. ստացել է գեներալ-մայորի կոչում: 2012-2015թթ. ստանձնել է Թուրքիայի ցամաքային ուժերի հետախուզության վարչությունը, իսկ 2015-2016թթ 6-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարությունը: Նա կարևոր դեր է խաղացել 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում կազմակերպված հեղաշրջման փորձի ժամանակ`աջակցելով Թուրքիայի իշխանություններին: 

Նա 2017թ. նշանակվել էր 8-րդ կորպուսի հրամանատար:

78
թեգերը:
«Բայրաքթար» ԱԹՍ, Զոհ, Մահ, Արցախյան պատերազմ, գեներալ, Թուրքիա
Թուրքական ռազմական ուղղաթիռ

Հայտնի է` ինչի հետևանքով է կործանվել թուրքական ռազմական ուղղաթիռը

72
(Թարմացված է 11:20 05.03.2021)
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Cougar տիպի ուղղաթիռի կործանման հետևանքով 11 մարդ է մահացել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախնական տվյալներով և ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով։ Ուղղաթիռի կործանման փաստով հետաքննություն է սկսվել` պատահարի ճշգրիտ պատճառը պարզելու համար», - հայտարարել է Աքարը։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ` մարտի 4–ին, Թուրքիայում Cougar տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 9 թուրք զինծառայող, 4-ը վիրավորվել են:

72
թեգերը:
Վիրավոր, Զոհ, ուղղաթիռ, Թուրքիա
Ըստ թեմայի
Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻՊԾ–ին է փոխանցվել 2 զինծառայողի մասունք
442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում շատանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. մահճակալային ֆոնդը կրկին ավելացվել է

0
(Թարմացված է 14:01 05.03.2021)
Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է նկատվում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ երկրի մահճակալային հզորությունները սահմանափակ են։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։

 

0
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան