Վերելակ

Աշխարհի ամենաարագընթաց վերելակը գործում է Չինաստանում

10
(Թարմացված է 13:21 05.06.2017)
Չինական Գուանչժոու քաղաքի երկնաքարերից մեկում սկսել է գործել աշխարհի ամենաարագընթաց վերելակը։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Hitachi ճապոնական ընկերությունը Չինաստանի հարավում գտնվող Գուանչժոու քաղաքում գերարագ վերելակ է գործարկել։ Այս մասին հայտնում է Daily Mail–ը։ Վերելակը գործում է CTF Finance Cente ֆինանսական  կենտրոնի շենքում։

Փորձարկումների ընթացքում ապացուցվել է, որ 530 մետր (մինչև շենքի տանիքը) տարածությունը վերելակն անցնում է 25 վայրկյանում։ Վերելակը ժամում մինչև 75,6 կմ արագություն է հավաքում։

Նոր վերելակի վայրեջքի արագությունը երկու անգամ պակաս է վերելքի արագությունից` 36 կմ/ժամ։ Վերելակն առաջին հարկ է հասնում մեկ րոպեում։

Մինչ այդ ռեկորդակիր էր համարվում Չինաստանում գտնվող մեկ այլ վերելակ, որը գործում է Shanghai Tower–ի շենքում։ Այն կարող է 69 կմ/ժամ արագություն զարգացնել։ Եռյակը եզրափակում է Թաիվանում գտնվող վերելակը, որի արագությունը հասնում է ժամում 61 կմ–ի։

Русская версия

10