Ավստրալիա

Ավստրալիայի քաղաքներից մեկը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

10
Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության, ինչպես նաև ասորիների և Պոնտոսի հույների զանգվածային ոչնչացման ճանաչման մասին բանաձևը ներկայացվել է ավստրալիական Վիկտորիա նահանգի Մոնաշ քաղաքի քաղաքային խորհրդին։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Ավստրալիական Վիկտորիա նահանգի Մոնաշ քաղաքի քաղաքային խորհուրդը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ասորիների և հույների զանգվածային ոչնչացման փաստը։ Այս մասին հայտնում է ավստրալիական Neos Kosmos պարբերականը։

Նախաձեռնությամբ հանդես է եկել Մոնաշի քաղաքային խորհրդի անդամ Տեո Զոգրաֆոսը։

«Մոնաշի բնակչության թիվը 190 հազարի է հասնում, մոնաշցիներից շատերի նախնիները Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ իրագործված այլ ոճրագործությունների ականատեսն են եղել։ Եվ այդ պատճառով մեր քաղաքի բնակիչները արժանի են, որ անցած դարասկզբի իրադարձությունները պաշտոնապես ճանաչվեն», — ասել է Զոգրաֆոսը։

Նա նաև նշել է, որ Վիկտորիա նահանգը, ի տարբերություն Նոր Հարավային Ուելսի և Հարավային Ավստրալիայի, չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը։

Русская версия

10
թեմա:
Հայոց ցեղասպանություն (116)