«Իսլամական պետության» սիրիական մայրաքաղաքի` Էլ Ռաքքայի շուրջ ռազմական իրավիճակն ինքնին հետաքրքիր է, քանի որ դեպքերը բավականաչափ արագ են զարգանում: Դատելով ԻՊ-ի դեմ պայքարող հակաահաբեկչական երկու կոալիցիաների ռազմական ղեկավարության հայտարարություններից՝ ամռան սկզբին իրավիճակն արմատապես կփոխվի:
Համենայն դեպս, ամերիկացիները, որոնք ստանձնել են քուրդ ջոկատների գործողությունների հրամանատարությունը, պնդում են, որ հիմնական գործողությունները կծավալվեն հենց այդ շրջանում:
Այս գործողությանը նախապատրաստվում են ոչ միայն նրանք, ովքեր մտադիր են հարձակվել, այլև նաև նրանք, ովքեր պաշտպանվելու են: Խիտ բնակեցված քաղաքի կենտրոնում թեժ մարտեր են սպասվում, և կարելի է չկասկածել, որ ջիհադական ջոկատներն Ամերիկայի ավիացիոն հարձակումների համար որպես վահան անպայման կօգտագործեն քաղաքացիական բնակչությանը: Նրանք այդ հարցում փորձառու են: Զինյալները հենց այդպես վարվեցին Հալեպում և Մոսուլում, որն ի դեպ, պետք է ազատագրված լիներ մահմեդականների տոնի` Ռամադանի նախօրեին:
Ինչևէ, ԻՊ-ի իրաքյան մայրաքաղաք Մոսուլը մինչև տոներն ազատագրել չհաջողվեց, և հարց է՝ կհաջողվի առաջիկայում, թե ոչ: Թեև պետք է խոստովանել, որ ամերիկացիները շատ ջանք գործադրեցին դրա համար: Նույնիսկ ԻՊ բարձրաստիճան դաշտային հրամանատարների էին կաշառում, որպեսզի նրանք ինքնակամ հետ քաշվեն դեպի Սիրիա ու լքեն Իրաքի տարածքը:
Հիշո՞ւմ եք՝ մի պահ այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, երբ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Մոսուլի պաշարումը դիտարկում էր որպես հիմնական հաղթաթուղթ առաջիկա նախագահական ընտրություններում, որտեղ նրան շատ անհրաժեշտ էր Հիլարի Քլինթոնի հաղթանակը: Սակայն չստացվեց, թեև ամերիկացիներն այդ ժամանակ ռմբակոծում էին նաև քաղաքի բնակելի թաղամասերը` ոչնչացնելով ինչպես ԻՊ ռազմական ջոկատները, այնպես էլ քաղաքացիականներին… Նույնիսկ կրակում էին հարսանեկան շարասյուների ուղղությամբ և ռումբեր նետում վերևից…
Սակայն այսօր խոսքն ամեն դեպքում Մոսուլի մասին է, այլ ոչ թե շրջապատված Ռաքքայի, որտեղից օրեր առաջ կարողացավ դուրս գալ զինված ջիհադականների խումբը, որի բաղկացած էր հետևակային մի քանի գումարտակից (շուրջ 1000 սվին): Անցան հարավային ուղղությամբ և անապատով ճամփա բռնեցին դեպի Պալմիրա…
Հիշեցի կես տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, երբ ԻՊ գրոհայինները, օգտվելով Հալեպում (այն ժամանակ այնտեղ որոշիչ շրջան էր քաղաքի ահաբեկիչներից ազատագրելու առումով, և սիրիական բանակն իր ողջ ռեսուրսը կենտրոնացնում էր հենց այդ ուղղությամբ) առկա ծանր վիճակից Ռաքքայից ցատկ կատարեցին և կրկին գրավեցին Պալմիրան:
Տեղին է հիշել, որ այն ժամանակ Պալմիրա էին տեղափոխվել ջիհադականների այն ուժերը, որոնք ի սկզբանե Ռաքքա էին տեղափոխվել Մոսուլից: Հիշում եմ՝ հենց այդ ժամանակ խոսվում էր դավադրության, ավելի ճիշտ` գաղտնի պայմանավորվածություն մասին, որը տեղի էր ունեցել արևմտյան կոալիցիայի ամերիկյան զորահրամանատարների և Մոսուլը պաշտպանող ԻՊ-ի հրամանատարների միջև: Ասում էին, որ այս գործողության դիմաց վճարել են ամերիկացիները (սակայն ավելի ուշ այս խոսակցությունները դադարեցին, բայց ինչպես ասում են, մինչև այսօր նստվածքը մնացել է):
Ռաքքա ժամանելով` Մոսուլի գրոհայինները հասկացան, որ այնտեղ իրենց ոչ ոք առանձնապես չի սպասում: Այդ ժամանակ էլ մշակվեց պլան, որի համաձայն՝ Պալմիրայի զինյալներին վերահսկողության տակ կրկին առնելը դարձավ առաջնային խնդիր: Առաջին հերթին՝ գաղափարական: Առաջին հայացքից ծրագրվածն այն ժամանակ հաջողվեց իրականացնել, և ջիհադականները փակեցին Դեր Զոր քաղաքի մատակարարման ճանապարհը… Սակայն իրականում ամեն ինչ վերջացավ նրանով, որ Ռաքքայի պաշտպաններից 5 հազար սվին առանձնացնելով և նրանց ժամանակավոր հանձնելով Պալմիրան՝ ռուսական օդատիեզերական ուժերը լրջորեն թուլացրին, այսպես կոչված, ԻՊ սիրիական մայրաքաղաքի պաշտպանությունը: Այնպես ստացվեց, որ Պալմիրայի վերջնական ազատագրման, քաղաքում տեղակայված ԻՊ ուժերը ոչնչացնելը տեխնիկայի հարց էր: Ինչն էլ ի վերջո սիրիական բանակին հաջողվեց անել՝ ռուսական ՕՏՈՒ-ի, իրանցի կամավորների և Հեզբոլլահի զորամասերի աջակցմամբ:
Օրեր առաջ իրավիճակը նույն սցենարով էր ընթանում, ինչպես և կես տարի առաջ: Տարածաշրջանից ստացված տեղեկատվության համաձայն՝, դեպքերը հետևյալ կերպ էին զարգանում…
Քրդերը գործի դրեցին մոջահեդներին: Սակայն ինչ-որ կախարդական կերպով այդ մասին իմացավ ռուսական ՕՏՈՒ-ի ղեկավարությունը: Արդյունքում ճանապարհին ջախջախվեց ամբողջ շարասյունը: Միայն խոշոր տրամաչափի սպառազինությամբ և զրահապատ 39-մեքենայից 32-ը ոչնչացվեց… Անհասկանալի է մնում մի բան: Կամ բանակային հետախուզությունը լավ գործեց, կամ՝ «վերևի սրատես աչքերը» (այսպես են կոչում ԱԹՍ-ները): Կամ գուցե ինչ-որ մեկը պարզապես ռուսներին տեղեկություն փոխանցեց: Իսկ գուցե քրդերը գիտակցաբար ջիհադականներին հերթական պալմիրյան ծուղակը գցեցին…
Ինձ չգիտես ինչու թվում է, որ ամենահավանականը վերջին տարբերակն է: Ընդ որում պետք է չբացառել նաև այն, որ գործողությունները մշակվել են ռուսական ՕՏՈՒ-ի և արևմտյան կոալիցիայի (ամերիկացիների) հետ համատեղ, որոնք էլ հենց կարող էին իրենց ենթակա քուրդ հրամանատարների միջոցով ջիհադականներին առաջարկություն անել` դուրս գալ շրջափակումից և ցատկ կատարել դեպի Պալմիրա…
Եվ արդեն Ռաքքայում հաստատված գրոհայինների որոշակի քանակություն օպերատիվ տարածք դուրս բերելով քաղաքային շինություններից, հարվածել դրանց բոլոր հնարավոր զենքերից` առանց վախենալու, որ կվնասեն քաղաքացիական բնակչությանը… Տրամաբանակա՞ն է, համոզի՞չ է: Կարծում եմ՝ այո:
Որպես հետևանք՝ Ռաքքան պաշտպանող ԻՊ գրոհայինների շարքերն ամռան նախաշեմին զգալիորեն նոսրացան…
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Ստարբեյզ (Starbase) անվանումով քաղաք է կառուցելու Տեխասում։ Նա իր որոշման մասին գրել է Twitter-ում։
Creating the city of Starbase, Texas
— Elon Musk (@elonmusk) March 2, 2021
Գործարարը նշել է, որ քաղաքն ավելի մեծ կլինի, քան Բոկա Չիկա գյուղը, որտեղ գտնվում է «SpaceX» տիեզերակայանը:
Միլիարդատիրոջ խոսքով՝ իր ստեղծած քաղաքում լավ վերաբերմունքի կարժանանան շները, իսկ քաղաքապետը դոժի տիտղոս կունենա (իտալական տիտղոս, որը նման է անգլերեն «dog» (շուն) բառին):
Իլոն Մասկը խոստացել է ինքնակառավարվող մեքենաներ թողարկել ու ասել է դրանց գինը
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Մասկը հայտնել էր, որ Կալիֆոռնիայից տեղափոխվել է Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի և «Boring Company»-ի ստորաբաժանումները, ինչպես նաև «SpaceX» մասնավոր տիեզերակայանը։
Իլոն Մասկը չիպավորել է կապիկին. կենդանին համակարգչային խաղեր է խաղում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» անդամների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, թե ինչ է խոստացել ՀՀ նախագահը։
«Նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք կապված են Զինված ուժերի ԳՇ պետի ազատման դիմումը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու հետ։ Նախագահը լսեց մեր հարցերը, տեսակետները, նշեց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,-ասաց Վանեցյանը։
Հավելենք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։
Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։
Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։



