ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի-Sputnik. Elysium Star II-ը կդառնա առաջին տիեզերանավը, որը նախատեսված կլինի տիեզերքում հուղարկավորություն անցկացնելու համար: Տեղեկությունը հաղորդում է «Elysium Star» կայքը:
Space X ընկերությունը բոլոր ցանկացողներին առաջարկում է իրենց մերձավորների համար ամրագրել այս ծառայությունը։ Արժեքն առնվազն 2490 դոլար է:
Ծրագիրը մշակված է հետևյալ սկզբունքով` հանգուցյալի աճյունը կտեղադրվի հատուկ պարկուճի մեջ։ Ավելին`պարկուճի վրա հնարավոր կլինի առավելագույնը 80 սիմվոլից բաղկացած գրություն անել:
Տիեզերանավի շարժին հնարավոր կլինի հետևել նախատեսված հավելվածի միջոցով: Տիեզերանավը մինչև 2 տարի կպտտվի Երկրի շուրջ:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Կրասնոդարի երկրամաս է ուղարկել իր առաջին տեղակալ Լուսիկ Ղուկասյանին:
Ինչպես հաղորդում է կազմակերպությունը, Ղուկասյանը հանդիպումներ կունենա տեղական իշխանության ներկայացուցիչների, ՌՀՄ տեղական բաժանմունքների ղեկավարների և երիտասարդական կազմակերպությունների հետ, որպեսզի քայլեր ձեռնարկեն սադրանքներ թույլ չտալու ուղղությամբ։
«Բացասական հետևանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու համար ՌՀՄ-ն համայնքի ներկայացուցիչներին խնդրում է չարձագանքել զգացմունքային, երբեմն սադրիչ կոչերին և հանգստություն պահպանել», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական վերահսկողություն ապահովելու ուղղությամբ, քանի դեռ օպերատիվ միջոցառումներ են իրականացվում մարդասպանին բռնելու ուղղությամբ։
Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը
Ռուսաստանի հայերի միությունը կարծում է, որ եթե հանցագործը հայտնվի Ադրբեջանում, ապա պետք է վերադարձվի Ռուսաստան և կանգնի դատարանի առաջ:
«Մենք հույս ունենք, որ հանցագործն առաջիկայում կհայտնաբերվի և պատիժ կկրի ռուսական օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել են ՌՀՄ-ում:
Հիշեցնենք, որ փետրվար 28-ին Բելորեչենսկում ծեծկռտուքի հետևանքով սպանվել է 22-ամյա Արթուր Սարուխանովը։ Նախնական տեղեկություններով` սպանողն ադրբեջանցի է, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Ստարբեյզ (Starbase) անվանումով քաղաք է կառուցելու Տեխասում։ Նա իր որոշման մասին գրել է Twitter-ում։
Creating the city of Starbase, Texas
— Elon Musk (@elonmusk) March 2, 2021
Գործարարը նշել է, որ քաղաքն ավելի մեծ կլինի, քան Բոկա Չիկա գյուղը, որտեղ գտնվում է «SpaceX» տիեզերակայանը:
Միլիարդատիրոջ խոսքով՝ իր ստեղծած քաղաքում լավ վերաբերմունքի կարժանանան շները, իսկ քաղաքապետը դոժի տիտղոս կունենա (իտալական տիտղոս, որը նման է անգլերեն «dog» (շուն) բառին):
Իլոն Մասկը խոստացել է ինքնակառավարվող մեքենաներ թողարկել ու ասել է դրանց գինը
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Մասկը հայտնել էր, որ Կալիֆոռնիայից տեղափոխվել է Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի և «Boring Company»-ի ստորաբաժանումները, ինչպես նաև «SpaceX» մասնավոր տիեզերակայանը։
Իլոն Մասկը չիպավորել է կապիկին. կենդանին համակարգչային խաղեր է խաղում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ադրբեջանն իր մոտ է պահում Հայաստանի հարյուրից ավելի քաղաքացիների, հետաձգում է այդ հարցի լուծումն ու ձգձգում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսության մեկնարկը: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում քննարկել է այդ հարցը ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ:
«Մեզ համար գլխավոր թեման Ադրբեջանից հայ ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձն է, այդ հարցը քննարկել եմ նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ․․․ Գիտեմ, որ նրանք հարյուրից շատ են, բայց կոնկրետ թվեր չունեմ։ Մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել, թե քանի մարդ է Ադրբեջանում գերության մեջ հայտնվել, նրանք (Բաքվում - խմբ.) դա ավելի լավ գիտեն։ Հասկանալի է, որ ռազմական գործողություններից հետո մենք ունենք Ադրբեջանում գտնվող մարդկանց ցուցակ, անհետ կորածների ցուցակ էլ կա։ Եվ տվյալ դեպքում թվերը անընդհատ փոխվում են», - ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ Երևանը հույս ունի, որ Մոսկվան հետագայում էլ կնպաստի այդ հարցի կարգավորմանը։
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելիս մենք կկարողանանք հաջողության հասնել։ Ռուսական կողմը հավաստիացրել է, որ աջակցելու է այդ հարցի կարգավորմանը, և մենք հավատում ենք դրան։ Այդ հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկը», - ասել է Սինանյանը։



