ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ԱՄՆ և Թուրքիայի նախագահների` Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների հիմնական ցավոտ հարցը կդառնա սիրիական քրդերի խնդիրը, Sputnik Արմենիային ասաց պատմական գիտությունների թեկնածու, արաբագետ Սարգիս Գրիգորյանը։
Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների բանակցությունները տեղի կունենան մայիսի 16-ին։
«Քրդական հարցը լուրջ կռվախնձոր է դարձել Վաշինգտոնի և Անկարայի միջև։ Վաշինգտոնը սիրիական քրդերին միանշանակ դաշնակից է համարում և նրանց հետ որոշակի նախագծեր է կապում։ Էրդողանն իր հերթին Քրդական ժողովրդավարական միություն կուսակցությունը համարում է ահաբեկչական կազմակերպություն` դիտարկելով այն որպես Քրդստանի աշխատավորական կուսակցության թև», — ասաց Գրիգորյանը։
Սարգիս Գրիգորյանը հիշեցնում է, որ Էրդողանն իր խոսքում ասել է, որ պայքարելու է նրանց դեմ։
Այսպիսով` ԱՄՆ-ը մի կողմից զինում, ուղղորդում է նրանց գործողությունները, մյուս կողմից` Էրդողանը սատարում է նրանց հետ բախումները։
Դատելով սրանից` ԱՄՆ-ում երկու պետությունների նախագահների հանդիպմանը քրդական հարցը կլինի բանակցությունների օրակարգում ամենակարևորներից մեկը։
Այս փուլում Վաշինգտոնն ուղղորդում է քրդերին դեպի Ալ-Ռակկա, սակայն հայտարարում է, որ դրա ազատագրումից հետո քրդերն այնտեղ չեն մնա, այնտեղ կլինեն բոլորովին այլ ուժեր։ Այս քայլը ԱՄՆ-ի կողմից զիջում է Թուրքիայի համար, սակայն Անկարայի համար դա բավարար չէ։ Էրդողանը կանի ամեն ինչ, որ ճնշի քրդերին, որ այսպես կոչված Սիրիական Քուրդիստանն իրականություն չդառնա։
«Ակնհայտ է, որ կողմերին չի հաջողվի համաձայնության գալ։ Այժմ նրանք փորձում են միմյանց հաղորդագրություններ ուղարկել։ Սակայն ԱՄՆ-ն Իսլամական Պետության դեմ պայքարի հարցում քրդերին օգտագործելու մտադրությունից չի հրաժարվի, համենայնդեպս, մինչև լիովին չտապալի Իսլամական Պետությունը», — ասաց Գրիգորյանը։
Մայիսի 16-ի առավոտյան հայտնի դարձավ, որ «Սիրիական ժողովրդավարական ուժերը» (SDF), որի հիմքում քրդերն են և արաբ աշխարհազորայինները` ամերիկյան ավիացիայի և հատուկ նշանակության զորքերի աջակցությամբ, փորձում են ազատագրել սիրիական Ալ-Ռակկին` Իսլամական Պետություն խմբավորման ճիրաններից։
Ընդ որում` ամերիկացիների մասնակցությունը պաշտոնական Դամասկոսի դժգոհությունն է առաջացնում, որն ընդգծում է, որ նրանք առանց սիրիական իշխանությունների թույլտվության են գործում։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Այսօր հեռավար կարգով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Նիստի օրակարգում հայկական կողմի նախաձեռնությամբ ընդգրկվել է նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Առաջարկն ընդունվել է միաձայն և ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի:
Հիշեցնենք` դեկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերանայել Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհներից օգտվող երկրների ցանկը։ Նա նշել էր, որ արտոնությունները ստանում են զարգացող և առավել թույլ զարգացած երկրները, բայց այդ ցուցակում ընդգրկված է նաև Թուրքիան, որին մաքսային արտոնություններ են տրամադրում մի շարք ապրանքների համար։
Նշենք, որ արտոնություններից օգտվող երկրների ցանկը հաստատվել է 2009 թվականին Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Ռուսաստանում ավարտվել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
«Հիմա տվյալներն ուղղվել են փորձագիտական գնահատական ստանալու», - ասել է նա լրագրողներին։
Երրորդ փուլի անցկացման թույլտվությունն արդեն կա, այն տրամադրվել է փետրվարի կեսերին: Այս ուսումնասիրությունը կկատարվի երկու խմբերի համար։ Կօգտագործվի նաև պլացեբո։ Ուսումնասիրությունը պետք է ավարտվի մինչև 2022 թվականի հունվարի 28-ը:
«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը մտնում է «Սպուտնիկ» շարքի մեջ, այն մշակվել է Գամալեայի կենտրոնի կողմից՝ մարդու ադենովիրուսային վեկտորների լավ ուսումնասիրված հարթակում ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ համատեղ:
Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի խոսքով՝ «լայթ տարբերակը» հիմնականում ուղղված է արտաքին շուկաներին, որտեղ կան ուժեղ համաճարակային օջախներ, իսկ Ռուսաստանում առաջատար կմնա «Սպուտնիկ V»-ն:
Ռուսաստանի թշնամիները վախենում են «Սպուտնիկ V»-ի հաջողությունից. Դմիտրիև
Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգն ասել է, որ այդ երկրներում «Սպուտնիկ Լայթի» օգտագործումը հնարավորություն է տալիս նվազեցնել հիվանդացության մակարդակն ու ծանրաբեռնվածությունը տեղական առողջապահության համար: Նա ավելացրել է, որ պատվաստումից հետո իմունիտետը կպահպանվի, ամենայն հավանականությամբ, մոտ երեք-չորս ամիս, իսկ պատվաստման արդյունավետությունը կկազմի մոտ 85%:
Սխեման ներառում է միայն մեկ ներարկում («Սպուտնիկ V»-ի առաջին բաղադրիչը) ու կարճ ժամանակահատվածում հակամարմինների արտադրություն։ Ընդ որում, նույնիսկ եթե պատվաստվածը վարակվի կորոնավիրուսով, նրան հիվանդության ծանր ընթացք չի սպառնում, քանի որ վիրուսի հարուցիչը թոքեր չի իջնի: Պաշտպանությունը երկարացնելու համար երեք ամիս անց կարելի է ներարկել երկրորդ մասը:
Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ` իրականում Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո որևէ կերպ չի դադարեցրել ռազմաշունչ հռետորաբանությունը, շատ արագ համալրում է ռազմական կորուստները, գնում է նոր սպառազինություն, վերախմբավորում է զինված ուժերը։ Ըստ նրա` ակնհայտ է, որ Ադրբեջանը չի համարում պատերազմն ավարտված և պատրաստվում է հաջորդ լայնածավալ ռազմական գործողություններին։
«Ընդհանրապես մեր անվտանգության ամբողջ համակարգը կաթվածահար վիճակում է։ Այնպիսի տպավորություն է, որ ՊՆ–ի ու ԱԱԾ–ի լրատվական բաժիններն ավելի շատ Ադրբեջանի շահերն են պաշտպանում, քան Հայաստանի քաղաքացիների։ Մանավանդ բանակի և Նիկոլ Փաշինյանի միջև վերջին կոնֆլիկտը միանշանակորեն լավ չէ ընդհանուր անվտանգության համատեքստում։ Այն, ինչ կատարվում է պատերազմից հետո, պետք է ընթանար բոլորովին այլ ճանապարհով։ Նույնիսկ մի կողմ թողնելով այն հարցը, որ երկիրը պարտության տարած թիմը պետք է հրաժարական տար, մենք շատ արագ պետք է զբաղվեինք մեր բանակի վերազինմամբ, կորուստների վերականգնմամբ, նորությունների մշակմամբ»,– նշեց ռազմական փորձագետը։
Վրթանեսյանի կարծիքով` պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը թողնվեցին ինքնահոսի` դրանից բխող բոլոր ռիսկերով։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին, որ բանակի վերականգնման համար անհրաժեշտ կլինի 3 միլիարդ դոլար, Վրթանեսյանն ընդգծեց, որ իրենց թիմի ու նախկին նախագահի հաշվարկները գրեթե նույնն են, և այդ գումարն անհրաժեշտ է մեր զինված ուժերը գոնե մինչպատերազմյան վիճակի բերելու համար։
«Բայց հաշվի առնենք, որ նաև շատ մեծ քանակով ռազմական ենթակառուցվածքներ են ոչնչացվել կամ հանձնվել թշնամուն` սկսած զորամասերից, վերջացրած դիրքերով։ Պետք է նորից իրականացվեն ամրաշինական աշխատանքներ, կառուցվեն ճանապարհներ, իսկ որոշ տեղերում ենթակառուցվածքները պետք է հիմնվեն զրոյից»,– նշեց ռաազմական փորձագետը։
Վրթանեսյանի խոսքով` վերջին պատերազմը ցույց տվեց, որ պետք է շատ արագ զարգացնել բանակը` այդ ուղղությամբ կատարելով անհրաժեշտ գնումներ, մասնավորապես՝ պետք է ձեռք բերել ԱԹՍ–ներ։ Ըստ նրա` մեզ պետք են ավելի մեծ գումարներ, որպեսզի փորձենք ոչ միայն բալանսի բերել բանակը, այլև որոշակի գերակայություն ապահովել։



