Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ծածուկ հանդիպում են

33
Մամուլում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը հաճախ են սկսել հանդիպել և խոսել հեռախոսով։ Փիթի հետ հանդիպումներին երեխաներին Ջոլին չի բերում։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգը` Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին, որոնք հայտարարել էին ամուսնալուծության մասին, սկսել են վերականգնել իրենց հարաբերությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ամերիկյան պարբերականներին։

«Բրեդն ու Էնջին իրենց վերսկսած հարաբերությունները գաղտնի են պահում, քանի որ չեն ցանկանում, որ երեխաները նեղսրտեն։ Երեխաների բարեկեցությունն իրենց առաջնահերթություններից է», — պորտալը մեջբերում է զույգի ընկերներից մեկի խոսքերը` Life & Style ամսագրի հղումով։ Պորտալի տեղեկատվության համաձայն` վերջին շաբաթների ընթացքում զույգն ավելի հաճախ է սկսել հանդիպել, քան առաջ։ Հայտնում են նաև, որ Ջոլին երեխաների հետ, հավանաբար, կտեղափոխվի ապրելու Փիթի տան մոտ։

«Ես իսկապես երջանիկ եմ, կես տարի է անցել, սակայն ես կրկին զգացմունքներ ունեմ… Կարծում եմ, որ սա փորձություն է. կամ դու մերժում ես դրանք (զգացմունքները), կամ պատասխանում դրանց ու զարգացնում», — GQ Style ամսագրին տված հարցազրույցում ասել է Փիթը։

Զույգի ընկերը նշում է նաև, որ այն ժամանակվանից, ինչ Փիթը դադարել է ոգելից խմիչքներ օգտագործել, ավելի լավ հայր է դարձել։ 2016 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Ջոլին ամուսնալուծության է դիմել` իր որոշումը բացատրելով նրանով, որ «ամուսնու հետ անլուծելի տարաձայնություններ ունեն»։ Դերասանուհին խնդրել է դատարանից, որ վեց երեխան էլ իր մոտ մնան։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Փիթը երեխաների հետ Լոս Անջելես մեկնելու ժամանակ իբրև թե զայրացել էր` կոպիտ արտահայտություններ թույլ տալով, ինչպես նաև ֆիզիկական բռնություն ցուցաբերելով անչափահաս որդու` Մեդոքսի նկատմամբ։

Русская версия

33