Գանձասար

Արցախում գրանցվել է օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի աճ

11
2017 թվականի առաջին եռամսյակում Արցախում գրանցվել է ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի 10 տոկոս աճ 2016 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Այս տարվա առաջին եռամսյակում Արցախ են այցելել հիմնականում ՌԴ, ԱՄՆ, Իրանի և եվրոպական մի շարք երկրների քաղաքացիներ:

«Նշված ժամանակահատվածում ամենաայցելվող զբոսաշրջավայրերի շարքում են Տիգրանակերտի արգելոցը, Գանձասարի վանական համալիրը, Հունոտի կիրճ բնապատմական արգելոցը և Ծաղկաշատի ազգագրական համալիրը՝ Նիկոլ Դումանի տուն-թանգարանով հանդերձ»,- նշված է Արցախի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Հետաքրքրության աճ է նկատվում նաև Տողի մելիքական ապարանք արգելոցի նկատմամբ: Զբոսաշրջիկների այցելության հիմնական նպատակն է ճանաչողական հանգստի կազմակերպումը Արցախում:

 

 

11