Օդանավակայան

Մոսկվա–Բանգկոկ չվերթի օդային կտրուկ անկման պատճառով մարդիկ են տուժել

95
(Թարմացված է 10:53 01.05.2017)
Մոսկվա–Բանգկոկ ուղղությամբ ընթացքող ինքնաթիռը ընկել է օդային փոսի մեջ և 100-200 մետր վեր շպրտվել, տուժել է ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Նրանք հիվանդանոցում են գտնվում։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Մոսկվա-Բանգկոկ չվերթն իրականացնող «Աերոֆլոտ»-ի ինքնաթիռը մայիսի 1-ի առավոտյան մինչ վայրէջք կատարելը հայտնվել է ուժեղ մրրիկի գոտում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԶԼՄ-ների տվյալներով, օդանավը վեր է շպրտվել 100-200 մետր։ Հարվածից Boeing 777-ի սրահն, ինքնըստինքյան, մասնակի անցել է վթարային ռեժիմի։

«Դեռևս ես կարող եմ միայն հաստատել փաստը, որ ինքնաթիռը հայտնվել է մրրիկի գոտում, ուղևորները տարբեր աստիճանի կոտրվածքներ են ստացել, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում»,— մեջբերվում է Թաիլանդում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչի խոսքերը։

Հիվանդանոցում են գտնվում Թաիլանդում ռուսական հյուպատոսության ներկայացուցիչները, այդ թվում՝ հյուպատոսական բաժնի ղեկավարը։ Դեսպանատանը վստահեցրել են, որ բոլորին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում, սակայն ճշտվում է տուժածների ցուցակը։ Ականատեսի խոսքով` վթարի արդյունքում երեխաներ են տուժել։ Ռուսաստանի դեսպանատունը թեժ գիծ է բացել. +66-2-223-498-24։

Русская версия

95