Մարսելում Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ բացվեց

Պատմական իրադարձություն. Մարսելում Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ բացվեց

790
(Թարմացված է 20:46 21.04.2017)
Այսօր` ապրիլի 21–ին, ֆրանսիական Մարսել քաղաքում Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ բացվեց։ Իրադարձության մանրամասները Sputnik Արմենիային ներկայացրեց Մարսելում բնակվող ֆրանսահայ Ազադ Կազանջյանը։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik, Գոհար Սարգսյան. Այսօր` առավոտյան 11-ին, Ֆրանսիայի հայաշատ Մարսել քաղաքի Մոնտեբելլո դյու Վալլոն և Կամբոջայի անվան փողոցների անկյունում տեղակայված հրապարակը կոչվեց հայ ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլերյանի անունով։

Հայազգի Ազադ Կազանջյանը, որը տարիներ շարունակ ապրում է Մարսելում, ներկա է եղել հիշարժան իրադարձությանը։

«Գաղափարի հեղինակը հայազգի Օհան Հեքիմյանն է։ Նա այն առաջարկեց 6-րդ և 8-դ շրջանների ղեկավար Իվ Մորենին։ Վերջինն էլ նախաձեռնեց այն կյանքի կոչել հենց իր տարածքում։ Ամբողջ հայ համայնքի համար սա հպարտություն է, որ հրապարակն այսուհետև կոչվում է Սողոմոն Թեհլերյանի անունով։ Սա ամբողջ Եվրոպայում եզակի իրադարձություն է»,- պատմեց Կազանջյանը։

Նա հույս հայտնեց, որ եվրոպական այլ քաղաքները ևս կշարունակեն մեկնարկած նախաձեռնությունը։

  • Մարսելում Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ բացվեց
    Մարսելում Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ բացվեց
  • Մարսելում Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ բացվեց
    Մարսելում Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ բացվեց
  • Մարսելում Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ բացվեց
    Մարսելում Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ բացվեց
  • Մարսելում Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ բացվեց
    Մարսելում Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ բացվեց
  • Մարսելում Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ բացվեց
    Մարսելում Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ բացվեց
1 / 5
Մարսելում Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ բացվեց

Ազադ Կազանջյանը տեղեկացրեց, որ միջոցառմանը ներկա էր ավելի քան 500 հայ։ Հայերի թիվը Մարսելում հասնում է 80 հազարի։

1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում կրակոց հնչեց։ Սպանվեց 1915-ի Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը` Թալեաթ Փաշան, որն այն ժամանակ ներքին գործերի մինիստրն էր։ Սողոմոն Թեհլերյանը սկիզբ դրեց Հայ հեղափոխական դաշնակցության կազմակերպած «Նեմեսիս» գործողությանը։ Իսկ նպատակն էր պատժել 1915 թ. հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող պարագլուխներին, ինչպես նաև թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին:

Գերմանիայի դատարանում Սողոմոն Թեհլերյանն ընդունեց իր մեղքը, միաժամանակ անմեղ ճանաչվեց։ Նրա խոսքը թևավոր արտահայտություն դարձավ. «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»։

Русская версия

790
 Ջեններ քույրերը, արխիվային լուսանկար

Կորոնավիրուսային սկանդալ․ Ջեններ քույրերը ժխտել են աշխատակիցների շահագործման մասին լուրերը

26
(Թարմացված է 00:50 07.07.2020)
Ակտիվիստներն ու իրավապաշտպանները կարծում են, որ ինչ-որ բան այն չէ և այս գործի բոլոր մասնակիցները ինչ-որ բան են թաքցնում։ Նրանք պահանջում են թույլ տալ իրենց մուտք գործել Բանգլադեշում գտնվող գործարաններ։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը քույրերը՝ սուպերմոդել Քենդալ Ջենները և աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջենները պատասխանել են իրավապաշտպանների մեղադրանքներին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kendall + Kylie (@kendallandkylie)

Բանն այն է, որ հունիսին ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որի համաձայն Kendall + Kylie ապրանքանիշն իբրև թե պատկանում է Global Brands Group (GBG)-ին, որը Բանգլադեշի իր ֆաբրիկաների աշխատակիցներին չի վճարում փետրվար ամսից՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով սկսված ճգնաժամի պատճառով։

Նշվում էր, որ GBG-ի հետ բրենդները շահագործում են աշխատողներին։ Միաժամանակ Ջեններ քույրերի ապրանքանիշը ներկայացված է եղել GBG-ի կայքում։ Այժմ Քենդալն ու Քայլին որոշել են հանդես գալ հայտարարությամբ։ Քիմ Քարդաշյանի քույրերը ժխտում են, թե որևէ կապ ունեն GBG-ի հետ։

«Kendall + Kylie ապրանքանիշը պատկանում է Canada Inc.-ին։ Նախկինում բրենդը համագործակցել է GBG-ի հետ, բայց միմիայն վաճառքի և բիզնեսի զարգացման ոլորտներում»,-հայտարարել են քույրերը։

Այդ ընթացքում GBG-ն իր կայքից հեռացրել է Ջեններ քույրերի ապրանքանիշի լոգոտիպը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ լոգոն հեռացրել են հունիսի 24-ին։ Դրա հետևանքով սկանդալն ավելի է բորբոքվել, քանի որ ակտիվիստները և իրավապաշտպանները կարծում են, որ ինչ-որ բան այստեղ այն չէ և այս գործի բոլոր մասնակիցներն էլ թաքցնելու բան ունեն։ Նրանք պահանջում են իրավապաշտպան ընկերությունների ակտիվիստներին թույլ տակ մուտք գործել Բանգլադեշում գտնվող ֆաբրիկաներ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kendall + Kylie (@kendallandkylie)

Հիշեցնենք, որ Քայլի Ջեններն ունի սեփական Kylie Cosmetics բրենդը, որը հիմնել է 2016թ․-ին։ Կարճ ժամանակում նա վաստակել է մեկ միլիարդ դոլար։ 2019թ․-ի մարտի 5-ին Forbes պարբերականը Քայլիին ճանաչեց աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր։ Այդպիսով 21-ամյա Ջեններն առաջ անցավ Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից, որը միլիարդատեր էր դարձել 23 տարեկանում։

26
թեգերը:
աշխատավարձ, կորոնավիրուս, ապրանքանիշ, գործարան, Քիմ Քարդաշյան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը կթողարկի իր սեփական պոդկաստը․ այն գլամուր կյանքի մասին չի լինելու
Քիմ Քարդաշյանի քրոջ` Քայլի Ջենների ավտոմեքենաների տեսականին
Քիմ Քարդաշյանի ամուսինը «Արարատ» անվանումով կոշիկ է արտադրել. լուսանկար
Քիմ Քարդաշյանի ու նրա քրոջ ռեփեր ամուսինները տեսահոլովակ են նկարահանել
Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխանովան, արխիվային լուսանկար

Իզո՞ւր է նեղացել երիտասարդ կնոջ պատճառով․ ինչո՞ւ է Պետրոսյանը դատի տվել Կոկլյուշինին

41
(Թարմացված է 00:43 07.07.2020)
Կոկլյուշինը Եվգենի Պետրոսյանի շատ մենախոսությունների հեղինակն է, նրանք բազմիցս հանդես են եկել նույն բեմում, այս թվում՝ «Ծուռ հայելի» հաղորդման ընթացքում՝ համատեղ համարներով։ Բայց երիտասարդ կնոջ պատճառով նրանց միջև սև կատու է անցել։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը դատարանում գրող-երգիծաբան Վիկտոր Կոկլյուշինի դեմ հայց է ներկայացրել սխալմամբ։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ինքը՝ Կոկլյուշինը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվգենի Պետրոսյանը որոշել է պաշտպանել իր երիտասարդ կնոջը՝ Տատյանա Բրուխունովային և պատասխանատվության կանչել գործընկերոջը՝ Վիկտոր Կոկլյուշինին։ Բանն այն է, որ Տատյանան շարունակ խիստ քննադատությունների կիզակետում է հայտնվում։ Մեկ նա բոլորին դուր չի գալիս, մեկ նրա ընտրությունները դուր չեն գալիս, հագուստը չի սազում և այլն։

Մի քանի օր առաջ ԶԼՄ-ները հայտնել էին, որ նրա հասցեին ոչ կոռեկտ է արտահայտվել երգիծաբան Վիկտոր Կոկլյուշինը։ Ռուսական պարբերականների տվյալներով՝ Կոկլյուշինը հայտարարել է, որ Պետրոսյանը դադարել է հայտնվել հեռուստաէկրաններին, իսկ Տատյանան բոլորովին այն մարդը չէ, որը պետք է լինի հումորիստի կողքին։

Դրանից հետո Պետրոսյանը սկսեց պաշտպանել կնոջը և որոշեց պատասխանատվության կանչել Կոկլյուշինին։ Արտիստի փաստաբան Սերգեյ Ժորինը համապատասխան հայց ներկայացրեց դատախազություն։ «Պետրոսյանը խիստ վրդովված էր, մենք էլ որոշեցինք անպատիժ չթողնել այս ամենը և պաշտպանել Տատյանային։ Նշված արտահայտությունները միանշանակ վիրավորական են, քանի որ ուղղված են նրա արժանապատվությանը և պատվին»,-մեջբերում է պարբերականը արտիստի ներկայացուցչի խոսքերը։ Կոկլյուշինին սպառնում է մի քանի հարյուր հազար ռուբլի տուգանք։

Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը փոխել է «այրու կերպարն» ու որոշել գիրք կարդալ

Մեկնաբանելով այդ զարգացումները, Կոկլյուշինն ասել է, որ իր խոսքերում որևէ վիրավորական բան չի եղել։ Հուլիսի 6-ին նա հանդիպել է փաստաբան Ժորինի հետ և բացատրել է թյուրիմացության պատճառները։

««Собеседник» պարբերականում հոդված էր հրապարակվել, որը երկու մասից էր բաղկացած։ Առաջին հատվածում ես էի պատասխանում թղթակցի հարցերին, երկրորդում՝ մի արտիստ, որը չէր ցանկացել իր անունը հրապարակել։ Եվ ահա, երկրորդ մասը բավականին կտրուկ է, այնտեղ արտահայտություններ կան, որոնք չեն կարող դուր գալ։ Իսկ երբ տարբեր այլ պարբերականներ սկսեցին արտատպել, ուրիշի խոսքերը վերագրեցին ինձ»,-ասել է Կոկլյուշինը։

Կոկլյուշինը Եվգենի Պետրոսյանի շատ մենախոսությունների հեղինակն է, նրանք բազմիցս հանդես են եկել նույն բեմում, այդ թվում՝ «Ծուռ հայելի» հաղորդման ընթացքում՝ համատեղ համարներով։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ Հանուն Տատյանայի նա 30 տարի համատեղ կյանքից հետո  բաժանվել է իր չորրորդ կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից։ Մամուլը բազմիցս գրել է, որ Պետրոսյանն ու Բրուխունովան երեխա ունեն, սակայն առայժմ կողմերից ոչ մեկը չի հաստատել այդ տեղեկությունը։ 74-ամյա երգիծաբանը հասուն դուստր ունի՝ Վիկտորիան։ Կարանտինի պատճառով վերջինս մնացել է Մոսկվայում է ինքնամեկուսացել է Ստեպանենկոյի բնակարանում, որին աջակցում է ամուսնալուծությունից հետո։

«Երջանկության ալբոմ»․ Պետրոսյանի երիտասարդ կինը նրան սեր խոստովանելու նոր ձև է գտել

41
թեգերը:
փաստաբան, դատ, Տատյանա Բրուխունովա, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
«Իհարկե օրիգինալն է»․ Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է Dior-ի գլխարկով
Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը փոխել է իմիջը. տեսանյութ
Եվգենի Պետրոսյանն առաջին ընտանեկան լուսանկարն է հրապարակել Տատյանա Բրուխունովայի հետ
«Բոլորը կպատժվեն ըստ արժանվույն». Եվգենի Պետրոսյանի կինն արձագանքել է մեղադրանքներին
Կարմիր հաղարջ

Սև, սպիտակ և կարմիր․ հաղարջի ո՞ր տեսակն է առավել օգտակար

0
(Թարմացված է 00:52 07.07.2020)
Հաղարջի տեսակներից ամենաօգտակարը սևն է։ Այն հասնում է հուլիսին։ Սև հաղարջը վիտամինների գանձարան է։ Հատկապես օգտակար է երեխաների համար։ Ամենաճիշտը հաղարջը հում վիճակում ուտելն է։ Թե ի՞նչ օգտակար հատկություններ ունի հաղարջը՝ ընթերցեք մեր նյութում։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Կարմիր ու սև հաղարջը բավականին լայն տարածում ունեն Հայաստանում, երկուսն էլ հատուկ խնամք չեն պահանջում, բավականին համեղ են ու շատ օգտակար։ Սակայն ճիշտ արդյունք ստանալու համար պետք է իմանալ՝ ինչպես կիրառել հատապտուղն ու որ դեպքում այն չպետք է ուտել՝ օրգանիզմին չվնասելու համար, քանի որ հաղարջը մի շարք հակացուցումներ ունի։ Փորձենք հասկանալ՝ ինչպես է հաղարջն ազդում օրգանիզմի վրա։

Օգնում է բուժել մրսածությունն ու իջեցնում է ջերմությունը

Սև հաղարջի շնորհիվ կարելի է ամրացնել իմունային համակարգն ու կանխել վարակների ներթափանցումը օրգանիզմ։ Հաղարջը նաև մանրէասպան միջոց է ու կարող է իջեցնել ջերմությունը։ Անգինայի ու գրիպի ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս հաղարջի թեյ օգտագործել։

Черная смородина
Սև հաղարջ

Օգտակար է ճնշման ու ռևմատիզմի դեպքում

Կարմիր հատապտղի հիմնական ազդեցությունը ճնշման կարգավորումն է ու արյունատար անոթների վրա զգալի ազդեցությունը, իսկ սև հաղարջը նպաստում է արյան ճնշման իջեցմանը։ Դրա մեջ եղած Р ու С վիտամինները օգնում են իջեցնել ու կարգավորել արյան ճնշումը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոռ եք ուտում

Հաղարջի տերևներից թուրմը միզամուղ է, այդ պատճառով հաճախ է օգտագործվում տոքսինները հանելու համար։ Թուրմերով բուժում են հոդատապն ու ռևմատիզմը։ Դրանից բուժիչ վաննաներ են պատրաստում մաշկի հիվանդությունների ու ցաների դեպքում։

Ամրացնում է օրգանիզմը

Վիտամին С-ի պարունակությամբ հաղարջը զիջում է միայն մասուրին։ 20 հատապտուղը բավական է՝ օրգանիզմի օրական պահանջը բավարարելու համար։ Բացի այդ՝ հաղարջի մեջ կան Р խմբի վիտամիններ, որոնք կարգավորում են ու պահպանում արյունատար անոթների կառուցվածքը, ճկունությունը, գործառույթն ու թափանցելիությունը։

Красная смородина
Կարմիր հաղարջ

Նվազեցնում է սթրեսը

Հաղարջի մեջ պարունակվող վիտամինները ամրացնում են նյարդային համակարգն ու նպաստում գլխուղեղի անոթների աշխատանքին, լավացնում են հիշողությունն ու օգնում հաղթահարել հոգեբանական բեռնվածությունը։ Հաղարջը հաճախ խորհուրդ են տալիս բուհերի դիմորդներին ու քննություն հանձնող ուսանողներին։

Լավացնում է աղիների, երիկամների, լյարդի ու սրտի աշխատանքը

Վիտամին В-ի շնորհիվ հաղարջը կարգավորում է աղիների աշխատանքը, իսկ ֆոսֆորը խիստ անհրաժեշտ է երիկամների, լյարդի ու սրտի աշխատանքի համար։ Ֆոսֆորն օգնում է օրգանիզմին էներգիա արտադրել, կատարել մկանային ու նյարդային համակարգի գործառույթներն ու նպաստում ոսկրերի ամրացմանը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմի հետ, երբ բալ եք ուտում

Հաղարջի կանոնավոր օգտագործումը կօգնի ազատվել այրոցից, ամրացնել անոթների պատերն ու բարենպաստ ազդեցություն կունենա հիշողության ու մտածողության վրա։

Նիհարելու համար

Հատապտուղը շատ օգտակար է այն մարդկանց համար, որոնք ուզում են նիհարել, բացի այդ, հաղարջի 100գրամն ընդամենը 56 կկալ ունի։ Այն նաև հարուստ է բջջանյութով, որն ամբողջովին յուրացվում է օրգանիզմի կողմից ու արագ հագեցնում է։

Коктейль
Կարմիր հաղարջով կոկտեյլ

Հակացուցումները

Վիտամին К-ի բարձր պարունակության պատճառով այն խորհուրդ չի տրվում մարդկանց, որոնք գլխուղեղի կաթված կամ ինֆարկտ են տարել։ Հաղարջը խորհուրդ չեն տալիս նաև աղիքային ու ստամոքսային սուր հիվանդությունների, օրինակ՝ խոցի դեպքում, քանի որ այն բարձրացնում է թթվայնությունը։

Փոքր երեխաների համար վնասակար է հաղարջի 100%-ոց հյութը, քանի որ այն կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել։ Նրանց կարելի է հյութը տալ միայն ջրով բացած վիճակում ու քիչ քանակությամբ։ Հղիության ու կրծքով կերակրելու ժամանակ հաղարջը պետք է ուտել բժշկի հետ խորհրդակցելուց հետո։

Հավկիթն օրգանիզմի համար օգտակա՞ր է, թե ՞ վնասակար. միֆ և իրականություն

Բացի այդ, պետք է չափն իմանալ։ Մեծ քանակությամբ հաղարջ ուտելը կարող է հանգեցնել արյան մակարդելիության բարձրացման։

Ոչ միայն սև ու կարմիր

Սպիտակ հաղարջի տեսակները հաճախ անարդարացիորեն մոռացության են մատնվում։ Մինչդեռ սպիտակ հաղարջը համային հատկանիշներով տարբերվում է սևից ու կարմիրից։ Այն շատ անուշաբույր ու համեղ է, քանի որ բարձր քանակությամբ շաքար է պարունակում։

Բացի այդ, սպիտակ հաղարջն ալերգիկ չէ․ բոլորը հանգիստ կարող են ուտել այն։

Смородина
Սպիտակ հաղարջ

Սպիտակ հաղարջը կարող է․

  • վերականգնել սրտանոթային համակարգի լիարժեք գործունեությունը,
  • բարենպաստ ազդել արյունատար համակարգի վրա,
  • նորագոյացությունների նախապահպանություն իրականացնել․
  • պաշտպանել օրգանիզմը վաղաժամ ծերացումից,
  • կարգավորել լեղապարկի գործունեությունը,
  • պայքարել աթերոսկլերոզի դեմ
  • լավացնել լյարդի, մակերիկամների աշխատանքը,
  • շտկել բջջային փոխանակությունը,
  • վերականգնել տեսողությունը,
  • ամրացնել նյարդային համակարգը։

Ոմանք պնդում են, որ եթե մարդն ուզում է կատարյալ առողջ ու պաշտպանված լինել վարակներից և մանրէների հարձակումից, պետք է օրական ընդամենը մեկ բուռ սպիտակ հաղարջ ուտի։

0
թեգերը:
հատապտուղ, սթրես, երեխա, օրգանիզմ, հաղարջ
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ պանիր եք ուտում
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ կարտոֆիլ ենք ուտում․ սիրված մթերքի լավ և վատ կողմերը
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ելակ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ ծիրան եք ուտում