Խոստում

«Խոստում» ֆիլմը դիտել են նաև Նյու Յորքում

378
(Թարմացված է 13:49 19.04.2017)
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը ցուցադրել են Նյու Յորքում։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունը:

Պրեմիերային ներկա են եղել ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը, դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Շարլոտ լը Բոնը, Անժելա Սարաֆյանը, Ջեյմս Քրոմուելը, ինչպես նաև ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը:

​«Խոստումը» ֆիլմը Հայաստանի կինոթատրոններում կցուցադրվի ապրիլի 27-ից, սակայն մինչ այդ` ապրիլի 21-ին, տեղի կունենա ֆիլմի համաշխարհային պրեմիերան:

​«Խոստում» ֆիլմը ստեղծվել է ամերիկահայ միլիարդատեր Քրք Քըրքորյանի ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմի հեղինակը «Հյուրանոց «Ռուանդա» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն է, գլխավոր դերերում հանդես են եկել Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ լը Բոնը։ Գործողությունները զարգանում են Օսմանյան կայսրությունում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 21-ին։ Հայաստանում և Ռուսաստանում այն կցուցադրվի ապրիլի 27-ին։

«Խոստում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #keepthepromise (պահիր խոստումը) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը:

Русская версия

378
թեմա:
«Խոստում». ֆիլմ` Հայոց ցեղասպանության մասին (21)