ՀԱՊԿ հոբելյանական նիստը Մինսկում

Մինսկում ընթանում է ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի հոբելյանական նիստը

21
(Թարմացված է 15:25 19.04.2017)
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր մեկնարկել է ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի հոբելյանական նիստը։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Օրակարգում ռազմական անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների վերլուծությունն է, ՀԱՊԿ և ԱՊՀ շահերի շրջանակներում հակաօդային և հակահրթիռային պաշտպանության կազմակերպումը, ինչպես նաև կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի ավիացիայի միջազգային թռիչքների անցկացումը, գրում է Sputnik Բելառուսը։

Կքննարկվեն ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին կից լրացուցիչ աշխատանքային մարմինների ձևավորման հարցերը՝ կապված կապի, նյութատեխնիկական ապահովման, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության, ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի նախապատրաստման ու կիրառման, նաև ռազմական կադրերի նախապատրաստման հետ։

Քննարկումներին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, ինչպես նաև Ղրղըզստանի ԱՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետը։ Այս միջոցառման ընթացքում ընդունված որոշումները կուղղվեն ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացմանը։

Русская версия

21