ԵՏՄ

ԵՏՄ երկրներում էլեկտրոնային առևտրի ընդհանուր հարկային դաշտ է գործելու

27
Միության երկրներին անհրաժեշտ է համաձայնեցված հարկային քաղաքականություն մշակել, որն ուղղված կլինի էլեկտրոնային բիզնեսի մասնակիցների կողմից հարկերի անհիմն իջեցման և քողարկման դեմ, կարծում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովում անհրաժեշտ են համարում ընդհանուր հարկային քաղաքականություն մշակել ԵՏՄ երկրներում էլեկտրոնային առևտրի համար, գրված է հանձնաժողովի կայքում։

Նշվում է, որ այսօր Հայաստանում բացակայում են էլեկտրոնային առևտրի հարկման իրավական հիմքերը, ուստի երրորդ ընթերցմամբ հավանություն է տրվել նոր հարկային օրենսդրությանը, որն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1-ին։

Ղրղըզստանում ևս բացակայում է էլեկտրոնային առևտրի հարկման իրավական հատուկ կարգավորումը, Ղազախստանում նույնպես այն բացակայում է, սակայն նոր հարկային օրենսդրություն է մշակվում։

«Միության երկրները պետք է համաձայնեցված հարկային քաղաքականություն մշակեն, որն ուղղված կլինի էլեկտրոնային բիզնեսի մասնակիցների կողմից հարկերի անհիմն իջեցման և քողարկման դեմ։ Կարևոր է նաև իջեցնել հարկային շեմը և պայմաններ ստեղծել ԵՏՄ երկրների միջև էլեկտրոնային առևտրի ոլորտում արդար մրցակցության, ինչպես նաև դրա խթանման և զարգացման համար»,- գրված է հաղորդագրության մեջ։

2017 թվականի երկրորդ կեսին ԵՏՄ պետություններում կրկնակի հարկվելուց խուսափելու մասին համաձայնագրի կիրառման հարցերում փորձի փոխանակման աշխատանքային խումբ է գործելու։ Խորհրդակցությանը ծրագրվում է քննարկել էլեկտրոնային առևտրի, ինչպես նաև այդ ոլորտում գործունեության եկամուտների հարկման վերաբերյալ փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։

2017 թվականի հունվարի 1-ից ռուս օգտատերերին էլեկտրոնային կոնտենտ համացանցի միջոցով վաճառող արտասահմանյան ընկերությունների համար 18% ԱԱՀ է գործում։ 2017 թվականի փետրվարի սկզբին 74 արտասահմանյան ընկերություններ հայտ են ներկայացրել ԱԱՀ վճարող իրենց հաշվառման վերաբերյալ։

Русская версия

27