Թուրքիա

Ավիավթար Թուրքիայում. կա 14 զոհ

82
8 ոստիկան, 2 դատավոր, ևս 4 հոգի զոհվել է Թուրքիայում տեղի ունեցած ավիավթարի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Թուրքական ոստիկանական ուղղաթիռը ավիավթարի է ենթարկվել Արևելյան Թուրքիայում, հայտնում է Sputnik International-ը։

Նախնական տվյալների համաձայն` ուղղաթիռում 14 մարդ էր գտնվում, այդ թվում՝ 8 ոստիկան և 2 դատավոր։ Զոհերի թվի կամ ավիավթարի հավանական պատճառների մասին դեռևս տվյալներ չկան։

Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դեպքի վայր փրկարարական-որոնողական ջոկատներ են ուղարկվել։

82